Շրջանցելով Հայաստանը. ո՞վ, ի՞նչ կստանա «Հարավ-Արեւմուտք» տրանսպորտային միջանցքից

Լուսանկարում՝ Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները

Հինգշաբթի օրը Բաքվում VI Գլոբալ ֆորումի ֆոնին տեղի ունեցավ Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների առաջին քառակողմ հանդիպումը: Դրա ընթացքում կողմերը քննարկեցին քառակողմ հարաբերությունների խորացումը եւ համատեղ ծրագրերի իրականացումը: Համատեղ ծրագրերից ամենահավակնոտը «Հարավ-Արեւմուտք» տրանսպորտային միջանցքի ստեղծումն է: Դրա վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը. «Հարավ-Արեւմուտք» միջանցքը միացնելու է Ատլանտյան օվկիանոսն ու Հնդկական օվկիանոսը»,- ասել է նա:

Միջանցքը, իրոք հավակնում է ապահովել Հնդկաստանի եւ Եվրոպական Միության միջեւ կապը, սակայն ձգվելու է իրանական Բանդար Աբբաս քաղաքից մինչեւ լեհական Սլավկուվ եւ ունենալու է ընդհանուր 5311 կմ երկարություն: Այն, ի հեճուկս Թուրքիայի մասնակցությանը քննարկումներին, չի անցնելու այդ երկրի տարածքով: Թուրքիայի հետաքրքրությունը կայանում է Կարս-Թբիլիսի-Բաքու եւ դեռեւս կառուցվելիք Ռաշտ-Աստարա երկաթուղիների միացման մեջ: Ըստ ադրբեջանական կողմի՝ Աստարա-Ռաշտ երկաթուղին պատրաստ կլինի երեք տարուց:

Հանդիպման ընթացքում հնչեցին անհասցե, սակայն ակնհայտորեն Հայաստանին ուղղված ուղերձներ: Մասնավորապես՝ նշվեց մասնակից երկրների ինքնիշխանության փոխադարձ աջակցության եւ պետական սահմանների անձեռնմխելիության մասին: Հատուկ շեշտադրում կատարվեց տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորման վրա: Իսկ հանդիպումից հետո ստորագրված համագործակցության հռչակագրում կողմերը «ցանկություն հայտնեցին ամրացնել համագործակցությունը ահաբեկչության, ծայրահեղության եւ անջատողականության ցանկացած դրսեւորումների դեմ: Առավել քան ակնհայտ է, որ խոսքը գնում է առնվազն նաեւ Արցախի մասին: Ինչեւէ, մի կողմ թողնենք զուտ քաղաքական մասը, առավել եւս, որ ստորագրված փաստաթուղթն ընդամենը հռչակագիր է եւ ոչ մի պարտավորեցնող ուժ չունի:

Իրան-Ադրբեջան-Վրաստան երկաթգիծը միանշանակ նվազեցնում է Իրան-Հայաստան-Վրաստան առայժմ ծրագրային մակարդակի վրա գտնվող տրանսպորտային համագործակցության դերը, սակայն չի սպառնում դրա կայացմանը:

Նախ եւ առաջ, Ադրբեջանի հետ համագործակցությունը չի դիտարկվում որպես այլընտրանք Հայաստանի հետ համագործակցությանը: Երկուսն էլ Իրանին անհրաժեշտ ճանապարհներ են, իսկ այն որ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտող կողմեր են, կարող է Իրանի համար երկու երկրների վրա ազդելու լրացուցիչ լծակ հանդիսանալ: Վրաստանի համար Հայաստանով եկող տարանցիկ ճանապարհը հնարավորություն կընձեռի ինչ-որ չափով սանձել Ադրբեջանի եւ Թուրքիայի ուժգնացող տնտեսական ազդեցությունը:

Բացի այդ, Պարսից ծոց- Սեւ ծով ճանապարհը Հայաստանով ավելի կարճ է եւ, միգուցե նաեւ ավելի ապահով, քան Աստարայի եւ Լենքորանի շրջաններով անցնող Իրան-Ադրբեջան երկաթգիծը: Բանն այն է, որ Ադրբեջանի այդ շրջաններում բնակվող իրանալեզու թալիշների ազգային ինքնագիտակցության աճը եւ, որպես հետեւանք, անկախության ձգտումը հակառակ համեմատական են այդ շրջանների կայունությանը:

Ի վերջո, չի կարելի անտեսել նաեւ Իրանի՝ տարածաշրջանային եւ, ինչու ոչ, մայրցամաքային լոգիստիկ կենտրոն դառնալու ձգտումը, ինչի համար անհրաժեշտ է ներգրավել բոլոր հարեւաններին: Ուստի վստահաբար կարելի է ասել՝ Իրան-Հայաստան երկաթգիծը կառուցվելու է: Իսկ երբ, ինչ միջոցներով եւ ժամկետներում կախված է ՀՀ քաղաքական եւ ֆինանսական վերնախավերի կամքից, աշխատունակությունից ու հեռատեսությունից:

Վլադիմիր Մարտիրոսյան

Տպել
3077 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի