Ընտրելուց առաջինը բդի հայրենիքն ընտրեն, կյանքն էլ Աստված կամ կուտա, կամ՝ չէ. զոհվածի մայր

Հետմահու մեդալներ Արցախյան հերոսամարտում զոհված ոստիկաններին եւ պատվոգրեր ապրիլյան պատերազմի շիրակցի նահատակներին: «Զոհված ոստիկանների ընտանիքներին աջակցություն հկ»–ն է այս նախաձեռնության հեղինակը:

«Ձեր վիշտն ամոքել ու թեթեւացնել չենք կարող, սակայն մեր պարտքն է միշտ հիշել նրանց, ովքեր հանուն հայրենիքի եւ հանուն այսօրվա մեր ազատ կյանքի չխնայեցին ամենաթանկը՝ կյանքը»,-զոհվածների հարազատներին դիմեց «Զոհված ոստիկանների ընտանիքներին աջակցություն հկ նախագահ Լիլիթ Չիբուխչյանը:

Հանուն  հայրենիքի  զոհված իրենց զավակներին ծնողներն այլեւս գրկել չեն կարող: Յուրաքանչյուր մեդալ ու պատվոգիր վիշտը նորոգում, հպարտությունն էլ ավելի է ամրապնդում:

Գարիկ Սարիբեկյան: Անունը ազգանունը լսելիս սեւազգեստ ու փոքրամարմին մի կին դողդոջ քայլերով, թաշկինակն ամուր ափի մեջ սեղմած եւ արցունքն աչքերում քարացած առաջ քայլեց:

Ստացավ որդուն տրված հետմահու մեդալը, զգուշությամբ ու անսահման կարոտով հայացքը սահեցրեց մեդալի, այնուհետ մեդալի հետ տրվող գրքույկի վրա գրված անուն-ազգանունի վրայով: Շնչառությունը ծանրացավ, տիկին Լաուրան մտքով 24 տարի հետ գնաց: 20ամյակը չբոլորած իր Գարիկին հիշեց, ով 1994թվականին ոստիկանության զորքերի շարքում Արցախի պաշտպանական գոտի էր մեկնել:  «Առավոտը պետք է Գարիկը տուն գար, արձակուրդի թուղթը տվել էին, մոտն էր: Բայց գիշերը Վանո Սիրադեղյանը հայտարարում է, թե սեփական կամքով եւ ցանկությամբ  զորքերը պետք է  գնան եւ պահպանեն հայրենիքը: Ու Գարիկս էլ  տուն չեկավ, արձակուրդի թերթիկը գրպանը դրած բարձրացել ավտոբուս, մեկնել էր Մարտակերտ, այնուհետ Ֆիզուլի: Հենց ըդտեղ էլ ուժեղ կռիվ է եղել, Գարիկիս ընկերը վիրավորվել է, ինքն ուզել է օգնել, բայց երկուսն էլ զոհվել են»,-պատմում է Գարիկի մայրը՝  Լաուրա Գրիգորյանը:

Բոլոր այս պատմություններն ինչքան որ տարբեր, նույնքան  նման են իրար: Սկսվում են խորը հայրենասիրական գաղափարով եւ ավարտվում հանուն հայրենիքի նահատակությամբ:

«Մենք մեր երեխեքին ըդպես ենք դաստիարակել, իրանք փոքր հասակից են գիտեցել, որ կյանքի կամ  հայրենիքի  ընտրության ժամանակ առաջինը բդի հայրենիքն ընտրեն, կյանքն էլ Աստված կամ կուտա, կամ՝ չէ»,-ասում են Արցախյան պատերազմում նահատակված զինվորների ծնողները:  

Հայրենիքին մատուցած ծառայության համար Արցախյան հերոսամարտում Շիրակի մարզից զոհված 4 ոստիկան եւ Արցախյան պատերազմում նահատակված մոտ 20 զինվոր հետմահու պարգեւատրվեց:

Տպել
3293 դիտում

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին