Հայկական եկեղեցին իր ավանդական գորգերով. շուտով գորգով կապահովի Շուշիի եկեղեցիները

Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի նախաձեռնությամբ իրականացվող հայկական եկեղեցիներն ավանդական գորգերով ապահովելու բարեգործական ծրագրի շրջանակում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եւ Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցիների համար նախատեսված գորգերը պատրաստ կլինեն մինչեւ հուլիս:

Այս մասին հայտնել է «Մեգերյան կարպետ» ընկերության արտադրության եւ կոմերցիոն գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը, որ հուլիսին արդեն գորգերը պետք է ներկայացված լինեն դեսպան Մինասյանին, գրում է «Արմենպրես»-ը:

«Յուրաքանչյուր եկեղեցու համար գործվում է 3 գորգ: Այսինքն` ամեն եկեղեցու համար հյուսվում են անվանական առանձին գորգեր` ներառելով հայկական ավանդական նախշազարդեր: Դրանք վերցվում են նաեւ եկեղեցիների շենքերի վրայի փորագրություններից, զարդաքանդակներից»,- ասաց Լեոնիդ Անդրեասյանը: Ակտիվ աշխատանք է տարվում ձեռագործ գորգերի դիզայներ Նաիրա Մխիթարյանի, ինչպես նաեւ եկեղեցիների հետ:

Լեոնիդ Անդրեասյանը շատ կարեւոր համարեց նման նախաձեռնությունը` նշելով, որ այն իր նպաստը կբերի գորգագործության մշակույթի հանրայնացմանը:

«Որքանո՞վ է ճիշտ, երբ հայկական եկեղեցիներում ոչ հայկական գորգեր են: Կարծում եմ` դա անհամատեղելի է: Այս նախաձեռնությունը լավ հնարավորություն է հայկական եկեղեցիներում նախ ձեռագործ գորգեր ներկայացնելու, երկրորդն էլ հայկական նախշազարդերը հանրայնացնելու առումով:  Սա կօգնի մեկ անգամ եւս ընդգծել գորգագործության մշակույթի կարեւորությունը»,-ասաց Լեոնիդ Անդրեասյանը: Նրա խոսքով, այս նախաձեռնությունը զբոսաշրջիկների շրջանում հայկական նախշազարդերով ձեռագործ գորգերը ներկայացնելու առումով նույնպես կարեւոր է:

«Ինքներդ գիտեք, թե մեր եկեղեցիներ որքան զբոսաշրջիկներ են այցելում: Նրանց կներկայացվի ոչ միայն եկեղեցու, այլեւ այնտեղ առկա ձեռագործ գորգերի պատմությունը: Դա նաեւ ուսուցողական նշանակություն ունի երիտասարդների, երեխաների համար»,-հավելեց նա:

Նախաձեռնության մեկնարկը տրվել է 2017 թվականի հոկտեմբերին, երբ Գանձասար վանական համալիրում կայացավ «Գանձասար» գորգերի նվիրաբերման արարողությունը: Ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, հոգեւորականության ներկայացուցիչներ։

Գաղափարը ծնունդ է առել տարիներ առաջ, երբ Միքայել Մինասյանը, ընկերոջ հետ լինելով Գանձասարում, պարզել էր, որ տաճարում գտնվող գորգերն այնքան էլ հայկական չեն։ Ու հենց վանական համալիրում էլ միտք հղացավ վերականգնել հայկական գորգարվեստի հարուստ ավանդույթներն ու եկեղեցիներին նվիրաբերել խորհրդանշական գույն ու նախշով գորգեր։ Նախաձեռնության մեկնարկը տրվեց Գանձասարի վանքում, որտեղ խաչվում են հայ եկեղեցու ճարտարապետությունն ու գորգագործությունը։

Տպել
5301 դիտում

Աշոցքում ՔՊ անդամն է հաղթել, Հառիճում՝ ինչպես միշտ, 18 տարվա համայնքապետը

Հարություն Մաշադյանը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. դատախազությունը հավելյալ պարզաբանում է տարածել

Դ. Տոնոյանը հանդիպել է Հունաստանի գործընկերոջ հետ, այցելել IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրենին

Հայ-սերբական հարաբերություններն ունեն զարգացման ներուժ. Ա. Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

17:00-ի դրությամբ ընտրություններն ամենաակտիվը Օհանավան եւ Ակնաղբյուր համայնքներում են անցնում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրայինի հաղորդավարը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ. դատախազության պարզաբանումը

Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կիպրական համագործակցությանն առնչվող հարցերը

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 21 հազար 130 մարդ կամ ընտրողների 33.16%-ը

Նոր Գեղի համայնքի ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել. ԼՀԿ ներկայացուցիչը պարզաբանում է

Լևոն Աղասյանը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն ու թուրքին (տեսանյութ)

Երեւանում բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դի

Ձյան շերտում մի շարք ավտոմեքենաներ էին արգելափակվել. փրկարարները 15 ուղեւորի են տեղափոխել

11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3276 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 9,85%-ը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելային

ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՀՀ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների դիտարկում