Թուրք պրոֆեսորը «մեղադրվում է» հայկական թեմայով գիտաժողով կազմակերպելու մեջ

20/03/2018 schedule21:05

Թուրքիայի Էրջիյեսի համալսարանի նախկին դասախոս, պրոֆեսոր Շաքիր Բաթմազը մեղադրվում է «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության»-ն անդամակցելու և պատասխանատու դերակատարում ունենալու մեջ: 

Բաթմազի դեմ ներկայացված մեղադրականում կարևոր տեղ է հատկացվել հայերի հետ հարաբերություններին և գյուլենական համայնքի ղեկավար, իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հայկական ծագման վերաբերյալ նրա կարծիքին: Ի դեպ, Գյուլենը թուրքական իշխանությունների կողմից համարվում է FETÖ-ի հիմնադիր-ղեկավար և մեղադրվում 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Ըստ Ermenihaber-ի, Բաթմազի մեղադրականում նշվում է, որ Էրջիյեսի համալսարանում հայերին վերաբերող 2 գիտաժողով է կազմակերպել, որոնք իրականացվել են FETÖ-ի «Կրոնների միջև երկխոսություն և համերաշխություն» նախաձեռնության շրջանակներում: Նաև նշվում է, որ Բաթմազը հյուրընկալվել է Հայոց պատրիարքին, Հայաստանում մասնակցել է գիտաժողովի և Էրջիյեսի համալսարանում FETÖ-ի անդամների հետ իրականացրել է հայերից ներողություն խնդրելու արշավը:

Մեղադրականի այն հատվածում, որը վերաբերում է Գյուլենի ծագմանը, մեջբերվել են հենց Բաթմազի խոսքերը. «Երբ որպես պատմաբան վերլուծում եմ՝ հաշվի առնելով նրա բնակության տարածքը, մտածում եմ, որ Գյուլենը հայկական ծագում ունի: Էրզրումում, որտեղ ծնվել է Գյուլենը, անցյալում շատ խիտ հայկական բնակչություն է եղել: Կարծում եմ նաև, որ նա ծառայել է Ամերիկայի իմպերիալիստական գործունեությանը»:

Տպել
4066 դիտում

Մրցունակ և արդյունավետ պետք է լինի կառավարությունն ու իրականացվող քաղաքականությունը. նախարարը հանդիպել է ԵՄ դեսպանին

Նախարարների աշխատավարձերի բարձրացումը գաղտնի չի եղել, բյուջետային քննարկումների ժամանակ դուք իմացել եւ քվեարկել եք

Գնացքները չշահագործած մեքենավարները ղեկավարության անցկացրած ժողովից հետո խուսափեցին լրագրողներից

Կառավարությունում քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը

Եթե ես մեղավոր եմ, պատրաստ եմ պատիժս կրել. Արա Բաբլոյան

«Հավատացեք նրան, ինչ անում եք»․ Աննա Հակոբյանի խոսքը «Կրթություն բոլորի համար» համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

Հայոց լեզուն, պատմությունն ու գրականությունը բուհական ծրագրերից չեն հանվում, խոսքը պարտադիր բնույթի մասին է․ նախարար

Հրայր Թովմասյանն աշխատանքի չի գնում. նա երկարաձգել է արձակուրդը

Մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը․ հարցերի համար հերթագրվել է 48 պատգամավոր

Հայտնաբերվել է պահման պայմանների խախտմամբ պիցցա և հոթ դոգ. դիտարկումներ են եղել Երևանի երեք դպրոցներում

ԱԺ պատգամավորի մեքենայի ապակիները կոտրելու դեպքով նյութեր են նախապատրաստվում․ առգրավել են տեսագրությունները

Կասկածյալը ՊԵԿ փոխնախագահ Մաշադյանի եղբայրն է. բացահայտել է 64-ամյա կնոջ դաժան սպանությունը

Հայկական թատրոններում պահանջելու են կատարյալ մարմնով դերասանների. կստեղծվեն լաբորատոր հարթակներ, որտեղ դրանք կհղկվեն

Մեծ Բրիտանիայում բեռնատարի թափքում 39 դիակ է հայտնաբերվել

Մխիթարյանը մասնակցել է «Ռոմա»-ի ֆոտոսեսիային (լուսանկարներ)

Հերթական պլանային դիտարկումը Արցախի և Ադրբեջանի շփման գծում

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը վայր է դնում մանդատը. նա տեղափոխվում է այլ աշխատանքի

Ռոբերտ Քոչարյանի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի Հոկտեմբերի 27-ի բացահայտումը տեղի չունենա. Անդրանիկ Քոչարյան

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն

«Կոշ» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի փոխանցման փորձը