«Աղջիկնե՛ր, ձեզ սպանում են». հակագարդասիլային թռուցիկներ Փանիկում եւ ինչ կապ ունի Եհովան

Շիրակի մարզում գարդասիլը եւ մերժվում, եւ ընդունվում է: Վիճակը լարված է հատկապես Ազատանում: Այստեղ պետք է 13 տարեկան 13 աղջիկ պատվաստվեր: Ոչ մեկը դեռ չի ստացել պատվաստումը: «Ծնողներն այդ մասին լսել անգամ չեն ուզում, ուր մնաց երեխային պատվաստման բերեն, գարդասիլի մասին լսելից, փախչում են»,- մեր զրույցում ասաց Ազատանի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արա Հարությունյանը: Պատճառն անհայտ է, բայց փաստ է, որ գյուղում ընդհանուր բոյկոտ է: Գյումրի հասած լուրերի համաձայն, Ազատանում գարդասիլը տապալում են Եհովայի վկաները: Հենց նրանք են հակաքարոզ իրականացրել: Ազատանի ամբուլատորիայի տնօրենն ասաց՝ չի լսել այդ մասին, հետո էլ ինքը առաքելական եկեղեցու հետեւորդ է, աղանդվորներին չի հանդուրժում, այնպես որ, եթե լսեր այդ մասին, քայլեր կձեռնարկեր: Թե ինչ կաներ, չգիտի դեռ, գիտի միայն, որ ոչ մի ազատանցու հնարավոր չի եղել այս 4 ամսում պատվաստել: Զրույցներն ու բանակցությունները օգուտ չեն տվել: Հրաժարվում են, պարտադրել էլ չեն կարող, դրա իրավունքը չունեն: Ծնողներ կան՝ գարդասիլին են դեմ, ծնողներ կան՝ ցանկացած պատվաստման:

Շիրակի մարզի Բենիամին համայնքում եւս ոչ մի պատվաստում չի իրականացվել: Արդյունքը 0 է, մարդկանց վեաբերմունքը՝ խիստ բացասական: Իսկ Փանիկում գարդասիլի պատվաստումը մոտենում է 90 տոկոսի սահմանագծին: Ինչպե՞ս է նման պատկեր ստացվել՝ հարցին ՇՄ առողջապահության վարչության պետ Մեսրոպ Բզնունին հստակ պատասխան չուներ: Գյուղում արդեն պարզեցինք, որ բոլորը հետեւել են Փանիկի առողջության կենտրոնի տնօրենի եւ ընտանեկան բժիշկներից մեկի օրինակին: Տնօրենը քրոջ աղջկան է պատվաստել, ընտանեկան բժիշկ Մարիամ Հակոբյանն՝ իր աղջկան: Գյուղացիներն էլ համոզվել են, որ վտանգ չկա, երեխաներին բերել, պատվաստել են:

«Մենք դա արեցինք եւ որպես ծնող, եւ որպես բժիշկ, մենք դա չարեցինք, որ ինչ որ մեկին, ինչ որ բան ապացուցեինք: Այսինքն, մենք դա չարեցինք որպես բժիշկ, պարտավորված, այլ գիտակցաբար գնացինք էդ քայլին, երեխեքի հետագա առողջությունը պահպանելու համար»,-ասաց Փանիկի առողջության կենտրոնի տնօրեն Ամբակում Սերոբյանը:

«Պատվաստանյութը եթե իրենից վտանգ ներկայացներ, իր հարազատին ու երեխային չէր պատվաստի: Սա էլ եւս մեկ փաստ, որ պատվաստանյութը խիստ անհրաժետ եւ կարեւոր է»,-ասաց «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն»-ի տնօրենի խորհրդական Սոնյա Ոսկանյանը:

Բայց Փանիկում էլ կան գարդասիլին դեմ ծնողներ: Այստեղ պատվաստման սկիզբը հարթ չի եղել: Չգիտեն՝ ով կամ ովքեր, բայց գյուղում թռուցիկներ են բաժանել, որոնց վրա գրված է եղել. «Աղջիկնե՛ր. ձեզ սպանում են»,-պատմեց Փանիկի առողջության կենտրոնի տնօրեն Մարիամ Հակոբյանը: «Ծնողը համաձայն էր, բերեց երեխային, աղջիկը եկավ, պետք է պատվաստեինք, հուզվեց, լացեց, թե հիմա ես պետք է մահանա՞մ: Բայց պատվաստեցինք, տեսավ, որ ոչ մի բան էլ չկա: Թույլ տեղային ցավից բացի ոչինչ չի եղել»,-պատմեց Փանիկի ընտանեկան բժիշկը: Իսկ նրանք, ովքեր կհրաժարվեն պատվաստումից, պետք է գրավոր դիմում գրեն: Հատուկ հանձնաժողով կա, որը կքննի այդ դիմումը, դիմումատուն կհրավիրվի զրույցի, եթե հանդիպման ավարտին կարծիքը չի փոխվի, դիմումը կմակագրվի, կհամարվի հաստատված: Ոչ մի ընտանեկան բժիշկ նման որոշում ինքնուրույն կայացնելու իրավունք չունի: Նման դեպքեր, սակայն, եղել են Շիրակի մարզում: Ծնողն ասել է՝ հրաժարվում եմ, ընտանեկան բժիշկն էլ դիմումը գրել տվել, ստորագրել, գործը փակել է: Պատասխանատուն սա ոչ թե բացթողում է համարում, այլ թյուրիմացություն՝ տեղեկացվածության ցածր մակարդակով պայմանավորված:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում:

Տպել
2857 դիտում

ԱԺ պատգամավորները միջազգային գործընկերներին ներկայացնում են ադրբեջանական ագրեսիան և խաղաղ բնակավայրերի թիրախավորումը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն (լուսանկարներ)

Աննա Հակոբյանը Արցախի նախագահի տիկնոջ հետ այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն (լուսանկարներ)

Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը. վարչապետի ուղերձը ժողովրդին

Սպանվել է Ադրբեջանի ԶՈՒ փոխգնդապետ. ադրբեջանական ԶԼՄ

Հրապարակվել է Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումը

Սա պատերազմ է մեր անկախության և արժանապատվության դեմ. ՀՀ վարչապետի ուղերձը (տեսանյութ)

Մենք սպասում էինք սրան, սակայն կանխատեսումներ չկային, որ Ադրբեջանը կթիրախավորի քաղաքացիական բնակավայրերը․ Պողոսյան

Եկել եմ արցախցի մեր քույրերի եւ եղբայրների կողքին լինելու. Աննա Հակոբյանը Ստեփանակերտում է

Քիչ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով

Զորացրված բժիշկը հերքել է իր մահվան մասին ադրբեջանական կեղծ տեղեկությունը (տեսանյութ)

Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության. Արսեն Թորոսյան

Միջազգային հանրության կողմից ամենաարդյունավետ պատասխանը Արցախի Հանրապետության ճանաչումը կլինի․ Ներսիսյան

Ի՞նչ է ենթադրում ՀՀ-ում ռազմական դրությունը․ ԱԺ-ն անհապաղ հատուկ նիստ է հրավիրում

Զոհերի մասին նկարներով լուրերը կեղծ են. Արծրուն Հովհաննիսյան

Մեր երեխաներն իրավունք ունեն ապրել խաղախության մեջ և ոչ թե պատսպարվել թաքստոցներում. Մխիթարյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Մենք ձեզ հետ ենք, տղերք. վանաձորցի կամավորականները պատրաստ են մեկնել սահման

Հակառակորդի տարածած տեղեկատվությունը, թե իբր մի քանի բնակավայրեր են կարողացել գրավել՝ ապատեղեկատվություն է․ Պողոսյան

Մենք այն ազգն ենք, որը պատմության ողջ ընթացքում հպարտությամբ պաշտպանել է հայրենիքը․ Լևոն Արոնյան