Հանդիպում . «Ղ-Տելեկոմը» «Արմենտելին» հանդիման

21/03/2018 schedule18:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 19-ի համարում

Հայաստանի բջջային կապի երկրորդ օպերատոր «Ղ-Տելեկոմ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Երիկյանը երկու օր առաջ պաշտոնապես հաստատել էր այն հանգամանքը, որ իրենց ընկերությունը եւ «ԱրմենՏելը» փոխկապակցման շուրջ չեն կարողանում համաձայնության գալ: Այս իրավիճակի համար Ռալֆ Երիկյանը մեղադրում է «ԱրմենՏելին»: Հիշեցնենք, որ փոխկապակցման հիմնական խնդիրը երկու ընկերությունների բաժանորդների փոխադարձ զանգերի սպասարկման ձեւը եւ սակագներն են, ինչպես նաեւ «Ղ-Տելեկոմի» կապի համակարգը շահագործելու համար այս ընկերության կողմից «ԱրմենՏելի» ցանցը վարձակալության սկզբունքով շահագործելու պայմանները: Նման իրավիճակ մեր նախորդ հրապարակումներում կանխատեսել էինք. «ԱրմենՏելը» փորձում է ժամանակ շահել եւ իր մրցակցի՝ երկրորդ օպերատորի ծառայությունների մատուցումը հնարավորինս հետաձգել: Ինչեւէ, ստորեւ ներկայացնում ենք հարցազրույց «Ղ-Տելեկոմի» գործադիր տնօրեն Ռալֆ Երիկյանի հետ:

- Պարոն Երիկյան, «Ղ-Տելեկոմը» ե՞րբ կկարողանա ծառայություններ մատուցել, եւ որքանո՞վ է այդ հանգամանքը պայմանավորված ձեր ընկերության եւ «ԱրմենՏելի» միջեւ առկա հակասություններով:

- Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի որքան հնարավոր է արագ եւ սեղմ ժամկետներում մեր ընկերությունը սկսի ծառայություններ մատուցել: Բայց, որպեսզի կարողանանք ծառայություններ մատուցել, անհրաժեշտ է, որ բոլոր պայմանները ապահովված լինեն: Իսկ այդ պայմաններից ամենագլխավորը եւ կարեւորն այն է, որ մենք պետք է լծորդման պայմանագիր ունենանք «ԱրմենՏելի» հետ, որպեսզի մեր բաժանորդը հնարավորություն ունենա զանգահարելու բջջային կապի մյուս  օպերատորի հեռախոսահամարներով եւ ֆիքսված կապի հեռախոսահամարներով եւ հակառակը: Բացի այդ, եթե ես ցանկանում եմ, ասենք, Սեւանում կայան տեղադրել, ապա այն Երեւանում գտնվող մայր կայանի հետ կապելու համար անհրաժեշտ են բազմաթիվ կապուղիներ: Այդ կապուղիները, «ԱրմենՏելին» տրված թիվ 60 լիցենզիայով, ես պետք է վարձակալեմ այդ ընկերությունից:

Եթե ես պայմանագիր չունեմ, ապա Սեւանի կայանը չեմ կարող տեղադրել եւ շահագործել: Այս պայմանագիրը մինչ այսօր չկա, որեւէ մի ներդրող առանց նման պայմանագրի չի ցանկանա գործունեություն ծավալել, որովհետեւ այդ փաստաթուղթը կարող է լինել նրա ներդրումների հիմնական երաշխիքներից մեկը: Այդ պայմանագիրը չկա, հետեւաբար ստացվում է, որ սարքավորումներ պետք չէ պատվիրել եւ բերել, բայց մեր նպատակը կապի ոլորտը զարգացնելն է, եւ մենք, անտեսելով այդ փաստը, սկսել ենք սարքավորումները ներկրել Հայաստան: Ստեղծված իրավիճակը մեզ մեր ծրագրերից հետ գցեց, քանի որ սարքավորումները շատ ավելի շուտ կարող էինք բերել, տարբեր օդանավակայանների տերմինալներում եւ պահեստներում դրանք պահված են: Բերված սարքավորումները սեղմ ժամկետներում կտեղադրվեն եւ կհանձնվեն շահագործման:

- Ինչո՞ւ չեք կարողանում համաձայնության հանգել, որո՞նք են ձեր եւ «ԱրմենՏելի» տնօրինության միջեւ առկա հիմնական տարաձայնությունները:

- Լծորդման պայմանները կարգավորող պայմանագրի կնքման նպատակով վարվող բանակցություններում երբեմն «ԱրմենՏելի» կողմից բերվում են անիրատեսական առաջարկություններ եւ պայմաններ, որոնց պատճառով էլ պայմանագրի կնքումն արհեստականորեն անընդհատ երկարաձգվում է: Ավելի մանրամասն այս խնդրին առայժմ չէի ցանկանա անդրադառալ:

- Կարծիքներ կան, որ «ԱրմենՏելը» պնդում է, որ լծորդման սակագները հնարավորինս բարձր լինեն:

- Այդ պայմանագիրն ունի իր բանաձեւը, որում ներառված են բազմաթիվ գործոններ, դրանցից մեկը հենց սակագների խնդիրն է: Այժմ չեմ ցանկանում կոնկրետ օրինակներ մատնանշել: Տարաձայնությունների պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սակագների հարցն է: Մեզ համար անընդունելի է լծորդման այն սակագնային քաղաքականությունը, որը ցանկանում է վարել մյուս օպերատորը: Մենք ներկայացրել ենք, թե մեզ ինչ է հարկավոր, եթե ունեն, թող ասեն՝ ունենք կամ չունենք, անընդհատ ձգձգում են: Ներկա վիճակն այսպիսին է: Հուսանք, որ մոտ ապագայում այս խնդիրը կկարգավորվի, եւ պայմանագիրը կստորագրվի:

- Կարծիքներ կան, որ «Ղ-Տելեկոմը» Հայաստանում մեծ թվով բաժանորդներ ունենալու համար պետք է կոշտ մրցակցություն ծավալի եւ կտրուկ ցածր սակագներն կիրառի: Ձեր ընկերությունը ի վիճակի՞ է նման սակագնային քաղաքականություն վարել:

- Եթե կարծում եք, որ երկու օպերատորների կոշտ մրցակցության արդյունքում քաղաքացիները կշահեն, սխալվում եք: Մրցակցությունում անհրաժեշտ է շատ զգույշ լինել: Մենք պետք է կարողանանք ավելի լավ ծառայություն մատուցել, եւ որքան կապը լավը կլինի, մեր ընկերությունն այնքան ավելի մրցունակ կլինի: Մեր ընկերության սակագնային քաղաքականությունը դեռ հստակեցված չէ, քանի որ դրանում մեծ դերակատարություն կարող է ունենալ վերը նշված լծորդման պայմանագիրը, որը չկա: Այսինքն, մենք պետք է իմանանք, թե ինչ ունենք, որպեսզի կարողանանք կողմնորոշվել:

- Եթե «ԱրմենՏելը» շարունակի պայմանագրի կնքումը ձգձգել, ձեր ընկերությունն ի՞նչ է անելու:

- «ԱրմենՏելին» տրված թիվ 60 լիցենզիայով նման իրավիճակներում ոլորտը կարգավորող մարմինը, այսինքն՝ տրանսպորտի եւ կապի նախարարությունը կարող է միջամտել եւ պարտադրել որպեսզի ընկերությունները իրար հետ համաձայնության գան: Մենք արդեն դիմել ենք տրանսպորտի եւ կապի նախարարությանը, որպեսզի նրանք միջամտեն, եւ խնդիրը լուծում ստանա:

- Բջջային կապի երկրորդ օպերատորի լիցենզիայի տրամադրման ընթացքը տարբեր կարծիքների տեղիք տվեց, չնայած պաշտոնապես այն ներկայացվեց իբրեւ մրցույթ, սակայն, գործնականում կառավարությունն այն առանց մրցույթի ուղղակի տվեց «Ղ-Տելեկոմին»: Եթե երկրորդ օպերատորի լիցենզիայի համար հայտարարվեր բաց մրցույթ, ապա արդյոք «Ղ-Տելեկոմը» կկարողանա՞ր հաղթել:

- Ի՞նչ իմաստ ունի այս խնդիրը կրկին բարձրացնել: Այդ ամենն այլեւս անցյալ է, պետք է նայենք ներկային եւ ապագային: Անհրաժեշտ է զարգացնել Հայաստանի կապի համակարգը: Անցյալն անցել է, ի՞նչ կարիք կա այն կրկին արծարծել:

- Իսկ ովքե՞ր են «Ղ-Տելեկոմ» ընկերության բաժնետերերը, կարծիքներ կան, որ նրանց մեջ կան նաեւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ:

- Մեր ընկերության բոլոր բաժնետերերը լիբանանցիներ են: Տնօրենների խորհրդի նախագահը Ժան Պիեռ Ֆատուշն է: Լիբանանցիներից բացի ոչ մի ուրիշ այլ բաժնետեր չկա: Իսկ ավել մանրամասնություններ իմանալու համար ավելի ճիշտ կլինի տնօրենների նախագահից դրանք ճշտեք, ես որպես գործադիր տնօրեն՝ լիազորված չեմ բաժնետերերի վերաբերյալ հարցերին պատասխանել:

- Կարծիքներ կան, որ երբ «Ղ-Տելեկոմը» կառուցի բջջային կապի իր համակարգը եւ այն սկսի բնականոն գործել, դրանից հետո ՀՀ ղեկավարներից ոմանք պարզապես այն կխլեն ընկերության ներկայիս բաժնետերերից՝ ասենք, բաժնետոմսերի դիմաց չնչին գին վճարելով: Նման հեռանկար դուք դիտարկո՞ւմ եք եւ ինչպե՞ս եք վերաբերվում նման քննարկումներին:

- Գնանք առաջ, նայենք ապագան: Մեր լիցենզիայով արգելվում է ընկերության բաժնետոմսերը ուրիշին վաճառել: Նույն լուրերը ժամանակին տարածվում էին նաեւ «ՂարաբաղՏելեկոմի» առնչությամբ, սակայն ընկերությունն այժմ շատ լավ գործում է Ղարաբաղում, եւ նրա բաժնետոմսերը մնում են բաժնետերերին, եւ ոչ մեկը նրանցից դրանք չի խլել: Նման բաների մասին կարիք չկա մտածել, մտածենք կապի ոլորտը զարգացնելու մասին: Հայաստանին անհրաժեշտ է զարգացած կապ, որովհետեւ այն բերում է ներդրողներ ոչ միայն այս հանրապետություն այլ նաեւ տարածաշրջան:

- Դուք վստա՞հ եք, որ զարգացած կապի համակարգ կառուցելուց հետո ընկերությունը ձեզանից չեն խլի:

- Պատասխան չունեմ:

- Տրանսպորտի եւ կապի նախարարը մոտ մեկ ամիս առաջ ձեր ընկերության անունից հայտարարեց, որ դուք 100 միլիոն եվրո արժողությամբ սարքավորումներ եք գնել, դուք հաստատո՞ւմ եք, որ այդ արժողությամբ սարքավորումներ եք գնել:

- Պարոն նախարարը հայտարարեց, մենք նրա հայտարարությունը հարգում ենք: Այս առնչությամբ չեմ ցանկանում ո՛չ բացասական եւ ո՛չ էլ դրական պատասխան տալ: Մենք պարտավոր չենք ասել, թե որքան գումար ենք ծախսել, մեր պարտավորությունը որակյալ կապ ապահովելն է, կարող է 100, 500 կամ մեկ միլիոն եվրո ենք ծախսել, ի՞նչ էական է:

- Հարյուր միլիոնի մասին հայտարարությանը «ԱրմենՏելում» լուրջ չեն ընկալում, եւ կարծիքներ կան, որ եթե «Ղ-Տելեկոմի» բաժնետերերը այդքան գումարներ ունեին, ապա դրանց մի քանի տասնյակ ավելացնելով՝ կարող էին ողջ «ԱրմենՏելը» գնել:

- Ես չգիտեմ «ԱրմենՏելում» ինչ են ասում, նրանք ազատ են իրենց տեսակետն արտահայտելու հարցում: Հավատում են, թե չեն հավատում, դա մեզ չի հետաքրքրում: Նրանք 7 տարուց ավել աշխատում են Հայաստանի կապի ոլորտում, տեսնում ենք, թե ինչպիսի խայտառակ համակարգ է, մինչ օրս ո՞ւր է նրանց որակյալ կապը: Այժմ մեր ընկերությունը ցանկանում է զարգացնել կապի ոլորտի մի մասը:

Վահագն Հովակիմյան

Տպել
925 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին