Արցախն ընտրել է ժողովրդավար պետության ուղին. ԱՀ պետական նախարարը՝ ավստրալացի սենատորներին

21/03/2018 schedule18:30

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին հյուրընկալվել է այդ երկրի Սենատում եւ հանդիպել մի շարք սենատորների հետ: 

ԱՀ պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, Ա. Հարությունյանը հանդիպել է Ավստրալիայի Կանաչների կուսակցության անդամ, սենատոր Ջանեթ Ռայսին եւ Ավստրալիայի աշխատավորական կուսակցության անդամ Քրիստինա Քենելին: Պետնախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կանաչների կուսակցությանը՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու կապակցությամբ եւ այդ առթիվ փոխանցել է Արցախի իշխանությունների շնորհակալական նամակը՝ ուղղված կուսակցության նախագահ Ռիչարդ Դի Նատալին: 

Սենատորների խնդրանքով՝ Ա. Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացների եւ ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ջանքերի ներկա փուլի մասին: 

«Մենք ի սկզբանե ընտրել ենք պետության կառուցման եւ կայացման ժողովրդավարական ուղին եւ այդ ճանապարհին կարեւոր հանգրվանի ենք հասել: Այսօր Արցախի Հանրապետությունում հարգվում են մարդու իրավունքներն ու ազատությունները, եւ տնտեսական գործունեության բոլոր ձեւերը պաշտպանված են օրենքով»,- նշել է Ա. Հարությունյանը: 

Անդրադառնալով բանակցային գործընթացի ներկա փուլին՝ պետական նախարարն ընդգծել է, որ հակամարտության մյուս կողմի՝ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հիմնախնդիրը շարունակում է չկարգավորված մնալ: Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանություններն ոչ միայն խոչընդոտում են բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնմանը, շարունակում են նաեւ պարբերաբար սադրիչ գործողություններ իրականացնել սահմանին՝ սպառնալիք հանդիսանալով Արցախի բնակչության անվտանգության համար: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ բարեկամական կապերի ստեղծման եւ Ավստրալիայի Սենատում այդ ուղղությամբ աշխատանքների ակտիվացման հետ կապված մի շարք հարցեր: Սենատորների առաջարկով՝ Ա. Հարությունյանը ներկա է գտնվել նաեւ Սենատի լիագումար նիստի աշխատանքներին: 

Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի աջակցությամբ: 

Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում էին Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը եւ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի պատասխանատուներ:

 

Տպել
1980 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին