Լավրովը «հոգնել է», նա հեռանում է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնից. RTVI

Ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ հայտնում են ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնից Սերգեյ Լավրովի սպասվող հրաժարականի մասին: Հրաժարականը պատրաստվում էր բավականին երկար ժամանակ եւ այն տեղի կունենա հենց Լավրովի նախաձեռնությամբ, հայտնում է RTVI-ին:

Լրատվամիջոցը վկայակոչում է նաեւ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը: Նա հստակ պատասխան չի տվել այս հարցի վերաբերյալ: «Չգիտեմ՝ կմնա Լավրովն իր պաշտոնում, թե՝ ոչ»,- հայտնել է Զախարովան:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ում լրատվամիջոցի աղբյուրների, արդեն մի քանի տարի է Լավրովը ցանկանում է հեռանալ նախարարի պաշտոնից, որը նա զբաղեցնում է 2004 թ.-ից: «Պատճառն առաջին հերթին հոգնածությունն է: Պուտինի խնդրանքով նա աշխատել է մինչեւ նախագահական ընտրություններ, որը տեղի ունեցավ մարտի 18-ին»,- հայտնում է լրատվամիջոցն ու նշում, որ ընտրություններից հետո պետք է հաստատվի նոր կառավարության կազմը:

ԶԼՄ-ները նաեւ նշում են ԱԳ նախարարի հնարավոր նոր թեկնածուի անունը: Առավել հաճախ հիշատակվում է փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի անունը, որը 2012-2018 թթ. ներկայացրել է Ռուսաստանը ՆԱՏՕ-ում:

Աղբյուրը նաեւ նշում է, որ Լավրովը, հավանական է, չանցնի թոշակի, այլ պատվավոր պաշտոն զբաղեցնի Ռուսաստանի Անվտանգության խորհրդում:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 21-ին, Սերգեյ Լավրովի ծննդյան օրն է: Նա դարձավ 68 տարեկան:

Տպել
2030 դիտում

Գյումրու քաղաքապետարանը ՀԷՑ-ին չի վճարի 188 մլն դրամ. Սամվել Բալասանյան

Ջերմուկի ոստիկանները բացահայտել են 9 տարի առաջ կատարված գողությունները

Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Arton Capital» կազմակերպության ներկայացուցիչներին

ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով

Միշտ կարիք կա զարգացնելու մոր եւ մանկան առողջության պահպանմանն ուղղված քայլերը. Թորոսյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ

Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը մասնակցել է կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի նիստին

34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի թմրամիջոց իրացնելու համար. գործը դատարանում է

Ինձ թվում է՝ երազ է. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը՝ երկար սպասված ԵԱ ոսկե մեդալի մասին

Ռոբերտ Քոչարյանը կոպիտ սխալ է թույլ տվել իմ նկատմամբ հայց ներկայացնելով. Արամ Մանուկյանը մանրամասներ է ներկայացնում

ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկից մինչև Աբելյան-Ֆուչիկ կբարեկարգվի փողոցը, նստարանները, ցանկապատները

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Բախում չի լինի. Սամվել Բալասանյանը կազատագրի Գյումրու զավթված մայթերն ու կանաչ գոտիները

Գրավատների ու փոխանակման կետերի տուրքի բարձրացումը մի շարք բացասական հետեւանքների կհանգեցնի. պատգամավոր

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը

Բժշկական հրաշք. գանգուղեղի ծանր վնասվածքով 2-ամյա Նարեկի փրկության պատմությունը (տեսանյութ)

Արմավիր քաղաքը հայտ է ներկայացրել՝ ամբողջությամբ նորոգելու-ասֆալտապատելու 2 փողոցներ՝ մայթերով

Դատախազությունը պետական շահերի պաշտպանության ուսումնասիրությամբ 36 միլիարդ դրամի վնաս է հայտնաբերել

Հաագայի դատարանը Բոսնիայի սերբ առաջնորդ Ռադովան Կարաջիչին դատապարտեց ցմահ ազատազրկման