Վրաստանում ազգային փոքրամասնությունները մղվել են լուսանցք․ դիմում խորհրդարանին

22/03/2018 schedule10:56

Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող կազմակերպությունները պահանջում են հանդիպում նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ, գրում է jnews.ge-ն:

Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների ակտիվության եւ ինտեգրման խնդիրների վրա աշխատող կազմակերպությունների լիդերները, տարածում են դիմում կոչ խորհրդարանի նախագահին, խորհրդարանական մեծամասնության եւ փոքրամասնության ղեկավարներին, ինչպես նաեւ վարչապետին եւ Վրաստանի նախագահին:

Դիմումի հեղինակները քաղաքացիական ինտեգրման եւ էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել սուր խնդիր առանձնացնում են ազգային փոքրամասնությունների մասնակցության հարցը որոշումների կայացման գործընթացում:

Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների մասնակցության եւ ինտեգրման հարցերում աշխատող կազմակերպությունները քննադատաբար են գնահատում ընթացիկ իրավիճակը, որոշումների կայացման գործընթացում, ազգային փոքրամասնությունների ներգրավման տեսանկյունից ու իրավիճակի բարելավման նպատակով առաջիկայում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպում են պահանջում:

Ձեզ ենք ներկայացնում դիմումը, որը ստորագրել են Զաուր Խալիլովը՝ Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամից, Ներառման եւ Զարգացման Կենտրոնից՝ Ագիտ Միրզոեւը եւ «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժումից՝ Առնոլդ Ստեփանյանը:

«Քաղաքացիական ինտեգրման ու էթնիկ փոքրամասնությունների իրավունքները մեր երկրում պաշտպանելու նպատակով, պետական գերատեսչություններն ու հասարակական կազմակերպություններն իրականացնում են կրթական, մշակութային, իրավական աջակցության, ենթակառուցվածքների զարգացման բազմաթիվ ծրագրեր եւ այլն: Չնայած դրան, այս ոլորտում առկա դժվարությունները կրկին արդիական են, որոնց թվում լուրջ խնդիր է հանդիսանում էթնիկ փոքրամասնությունների ներգրավումը որոշումներ կայացման պրոցեսում:

Էթնիկ փոքրամասնությունները հիմնականում ղեկավար մարմիններում ներկայացված են կոմպակտ բնակեցված վայրերում: Պրոբլեմային է մնում էթնիկ փոքրամասնությունների պատշաճ ու անմիջական մասնակցության հարցը կենտրոնական իշխանություններում, մայրաքաղաքի եւ նրա քաղաքապետարանների կառավարման հարցում: Հարկ է նաեւ նշել, որ ազգային փոքրամասնությունները ներկայացված չեն ոչ մի բյուջետային կազմակերպությունների կարգավորող մարմիններում (հաղորդակցման, էներգետիկայի եւ ջրամատակարարման հանձնաժողովներում) ինչպես նաեւ ներկայացված չեն Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամների շրջանում:

Մենք գնահատում ենք ազգային փոքրամասնությունների մասնակցությունը երկրի կյանքում ոչ թե որպես անհատների զբաղվածության հնարավորություն, այլ կարեւորագույն հնարավորություններից մեկը նպաստելու տարբեր էթնիկ ծագման քաղաքացիների հաջող ինտեգրմանը: Մեծամասամբ էթնիկ փոքրամասնությունների մոտ պետք է ձեւավորվի այնպիսի զգացմունք, որ մարդու տարբերվող ծագումը հետ պահող գործոն չէ անհատի զարգացման եւ ինքնառեալիզացման համար, ինչի համար անհրաժեշտ է արտահայտել հաջողության կոնկրետ օրինակներ:

Մեր երկրում ազգային փոքրամասնությունների կողմից որոշումների կայացման պրոցեսին մասնակցելու իրավիճակի օրինակ է մեր գործընկեր Իզաբելլա Օսիպովայի հետ կապված պատմությունը:

Հինգ տարվա Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհուրդ մտնելու մրցակցության ընթացքում, մենք՝ էթնիկ փոքրամասնություններս, աջակցեցում էինք Իզաբելլա Օսիպովայի թեկնածությունը, ով բավարարում է այս պաշտոնի բոլոր պահանջներին` մարդու իրավունքների ակտիվիստ է, լրագրող, անկախ է ամեն տեսակի ազդեցությունից: Նա ընդունելի թեկնածու է բոլոր խմբերի համար ու ունի վստահություն բոլոր էթնիկ փոքրամասնությունների մոտ: Չնայած այն հանգամանքին, որ նա բոլոր չորս անգամն էլ հաջողությամբ հաղթահարել է մրցութային հանձնաժողովը, նա երբեք չի ներկայացվել որպես հոգաբարձուների խորհրդի թեկնածու, ոչ հանրային պաշտպանի, ոչ խորհրդարանական մեծամասնության կամ փոքրամասնության կողմից: Այս հանգամանքն ծնում է ազգային փոքրամասնությունների թերահավատ վերաբերմունք պետության կողմից էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական ինտեգրման եւ կատարված հայտարարությունների ակտիվության նպատակով:

Ներկայիս իրականությունը հաստատում է, որ որոշում կայացնողները չեն տեսնում ազգային փոքրամասնությունների հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Հետեւաբար, էթնիկ փոքրամասնությունների իրավունքների, քաղաքացիական ինտեգրման եւ որոշումների կայացման գործընթացում նրանց մասնակցությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է մի կողմից ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների եւ մյուս կողմից, Վրաստանի խորհրդարանի, խորհրդարանական խմբակցությունների եւ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների միջեւ լրացուցիչ երկխոսություն:

Դրանից ելնելով մենք, ազգային փոքրամասնությունների ու ինտեգրման հարցերով զբաղվող կազմակերպություններս, դիմում ենք ձեզ, ժամանակ գտնել մեզ հետ հանդիպելու», – ասվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների դիմումում:

Տպել
1792 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է