Երեւանի քաղաքապետարանը 2500 սիրիահայ ընտանիքի սոցիալական աջակցություն է տրամադրում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են սիրիահայ ընտանիքներին համակողմանի աջակցության եւ տնտեսական ինտեգրման ծրագրերը: Ըստ այդմ, տարեկան ավելի քան 2500 սիրիահայ ընտանիքներ շրջանառվում են Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ծրագրերում:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, այդ շրջանակում քաղաքապետարանի կողմից հերթական օժանադակությունը ցուցաբերվել է Ավան վարչական շրջանում բնակվող Հովհաննես-Մկրտիչ Կարապետի ընտանիքին: Վերջինիս այցելել եւ առաջնեկ որդու ծննդյան առթիվ քաղաքապետարանի համապատասխան աջակցությունն է տրամադրել աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը՝ Ավան վարչական շրջանի սոցիալական բաժնի պատասխանատուների հետ:

Սիրիահայերի տնտեսական ինտեգրման ծրագրերի ուղղությամբ էլ քաղաքապետարանը համագործակցում է «Հայկական Կարմիր Խաչ», «Առաքելություն Հայաստան», «Հայկական Կարիտաս» եւ «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունների հետ: 

Մասնավորապես, «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանը եւ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին պայմանագիր են ստորագրել «Ալեպպո Քուիզին» կենտրոնին դրամաշնորհ տրամադրելու մասին, որը կուղղվի սիրիահայերի ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելուն:

Քաղաքապետարանի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագիրը կխթանի նաեւ հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի ներգրավմանը հասարակական կյանքում:

Տպել
630 դիտում

Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին

Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)

Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ

Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին

Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել

Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել

12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. Restart

Փակ են Շիրակի ու Արագածոտնի մարզի շուրջ 20 գյուղերի միջհամայնքային ճանապարհներ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրքեր են նվիրում քաղաքացիներին (տեսանյութ)

Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից

Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան

Գյումրու 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն դրամի վատնում կատարելու դեպքերով հարուցվել են քրգործեր

Մարտի 4-ից կհայտարարվի Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի մրցույթը. «Ա1+»-ի տնօրենը՝ իսկական Հանրայինի մասին

Հանդիպել են Լիբանանում ՀՀ դեսպանն ու երկրի վարչապետը

Աշտարակ քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել

«Արարատ» ակումբը դատական կարգով թիմի բժշկի պարտքը վերադարձրել է, ֆուտբոլիստը դեռ սպասում է

Ռուս սահմանապահն իր շան օգնությամբ գտել է Սյունիքում կորած քաղաքացու մարմինը

Արցախի ԱԳ նախարարը և Հարավային Օսիայի նախագահն անդրադարձել են համատեղ ծրագրերի իրականացմանը