ՇՊՀ-ի ռեկտորը ստորագրահավաք է սկսել ազատված դասախոսների դեմ. ահազանգում է Համբարյանը

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Խայտառակությունները Շիրակի պետհամալսարանում զավեշտալի բնույթ են ստանում: Հավաստի տեղեկությունների համաձայն` ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը, մարտի 21-ին իր մոտ է հրավիրել ֆակուլտետների դեկաններին եւ հրահանգել վերջիններիս ամբիոնների վարիչների միջոցով ստորագրահավաք սկսել Գ. Համբարյանի եւ Հ. Խորիկյանի դեմ:

Սա արդեն ծիծաղելի չէ: Սա արդեն ողբերգություն է եւ զավեշտ: ՇՊՀ-ում ուսումնական գործընթացը խափանած եւ բուհը ծնկի բերած ռեկտորի գլխացավանքը շարունակում են մնալ Համբարյանն ու Խորիկյանը, նույնիսկ այն բանից հետո, երբ մարտի 15-ին վերջիններս ապօրինաբար ազատվեցին աշխատանքից: Ստորագրահավաք կազմակերպելով՝ Սահակ Մինասյանը երկու նպատակ է հետապնդում.

1. ստուգել մեր «ծպտյալ» կողմնակիցներին: Այսինքն` ով չստորագրեց, ուրեմն Համբարյանի եւ Խորիկյանի կողմնակիցն է:

2. մարտի 24-ին սպասվող շոու-հավաքին ընդառաջ Սահակ Մինասյանը փորձում է մի «ծանրակշիռ» փաթեթով հանդես գալ եւ ապացուցել իր հյուրերին, որ ամբողջ բուհը ուղղակի ատում է Համբարյանին եւ Խորիկյանին:

ՇՊՀ ռեկտորի այս քայլերը եւս մեկ ապացույց են, որ Սահակ Մինասյանի համար մարդիկ ընդամենը գործիք են: Ռեկտոր Մինասյանի համար Շիրակի պետհամալսարանում 1937 թիվն է: Հետաքրքիր է,ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը տեղյա՞կ են ՇՊՀ ռեկտորի մարդկանց նվաստացնող եւ իրավունքները ոտնահարող այս ծրագրից:

Ըստ տեղեկությունների` ռեկտորը հրամայել է բոլորին ստորագրել հակահամբարյանական եւ հակախորիկյանական թղթի կտորը: Ըստ մշակված ծրագրի` ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն այդ ամենը կներկայացնի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին եւ դա կլինի այն ապացույցը, որ Սահակ Մինասյանի ընդունած որոշումը հիմնավորված է: Այսինքն` Սահակ Մինասյանը կատարել է, այսպես կոչված, կոլեկտիվի ցանկությունը, որը դեմ էր, որ Համբարյանը եւ Խորիկյանը բացահայտեին ռեկտորի բազմաթիվ հանցագործությունները եւ ապօրինությունները: Ինչպես կասեն այս պարագայում՝ «Ինչ որ անում է մեծն Սահակը, լավ է անում: Ձեր գործը չէ»: 

Հավելեմ, որ մարտի 21-ին ռեկտորի հրամանով ստորագրահավաք է սկսվել նաեւ ՇՊՀ ՈՒԽ-ի նախագահ Արմեն Մելքոնյանի դեմ: Որոշ ժամանակ անց շատ ուսանողներ հերքել են, որ իրենք որեւէ ստորագրություն են դրել այդ, ինչպես իրենք են բնութագրում, թղթի կտորի վրա:

Ի դեպ, Սահակ Մինասյանի ցանկությունները գոհացնելու համար յուրահատուկ ակտիվություն են դրսեւորում «Հումանիտար գիտությունների եւ արվեստի ֆակուլտետ»-ի դեկան Թամարա Մելիքյանը (նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրը), ով իրեն թույլ է տալիս գիշերը 12-ից հետո զանգահարել բուհի ՈՒԽ նախագահին եւ «Սոցիալական գիտությունների եւ իրավունքի ֆակուլտետ»-ի ոչ լեգիտիմ դեկան Օֆելյա Հովհաննիսյանը:

Հ. Գ. Կոմունիստ մանր չինովնիկի հոգեբանություն ունեցող ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանին խորհուրդ կտամ վերջ տալ այս կապիկությանը: Այլ կերպ հնարավոր չէ որակել այդ կրթական գործի Կոլումբոսի խայտառակ գործելաոճը: Միջնադարյան խավարամոլությունը եւ ստալինյան բռնապետական գործելաոճը վաղուց անցյալում է: Ամո՛թ է»:

Տպել
3419 դիտում

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ