Իտալիայի դեսպանը հեռանում է ՀՀ-ից․ նա հանդիպել է Սերժ Սարգսյանին

22/03/2018 schedule14:25

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։ 

Սարսգյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-իտալական բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի եւ ավանդի համար՝ ընդգծելով հատկապես մշակութային համագործակցությունն աշխուժացնելու ուղղությամբ Ջովաննի Ռիչուլիի դերակատարությունը, որը դրսեւորվել է Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման ծրագրերին նրա գործուն աջակցությամբ:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է նաեւ վերջին տարիներին երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում արձանագրված դրական դինամիկան, որի արդյունքում աճել են առեւտրաշրջանառության ծավալները, ավելացել են Հայաստանում իտալական ներդրումները: 

Նախագահ Սարգսյանը Ջովաննի Ռիչուլիին մաղթել է հաջողություններ եւ հույս հայտնել, որ նա մշտապես ջերմությամբ կհիշի Հայաստանում անցկացրած տարիներն ու երկրից կհեռանա վառ տպավորություններով եւ կատարած պարտքի զգացումով:

Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իտալիայի հետ հարաբերությունները խորացնելու գործում եւ հույս է հայտնել, որ Հայաստանում Իտալիայի նոր դեսպանը նույն ջանասիրությամբ կշարունակի զարգացնել երկկողմ կապերը: 

Դեսպան Ռիչուլին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին գնահատանքի ու ջերմ խոսքերի համար եւ ընդգծել, թե ուրախ է, որ որպես դեսպան իր վերջին առաքելությունը կատարել է հենց Հայաստանում՝ հնամենի պատմություն եւ մշակույթ ունեցող մի ժողովրդի երիտասարդ պետությունում: Նա վստահեցրել է, որ ապագայում անպայման կվերադառնա Հայաստան:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների եւ ներուժի շուրջ: 

Տպել
621 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ակտիվ մասնակցել են շաբաթօրյակին

Լոռու մարզի դատախազությունում խորհրդակցություն է եղել բնակարանային գողությունները նվազեցնելու թեմայով

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը վաղ առավոտից են բահերով զինված

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել «Նուբարաշեն» եւ «Վարդաշեն» ՔԿՀ-ներ

Կադաստրի աշխատակիցները շաբաթօրյակին ու ծառատունկին մասնակցեցին «Կարմիր բլուրում» եւ «Կոմիտաս» զբոսայգում

Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի լճեր»-ում

Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունից առաջ վարչապետն անձամբ է հավաքել շրջակայքի աղբը

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ

Դավիթ Տոնոյանն Անջեյ Կասպրչիկի հետ քննարկել է շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Արմեն Սարգսյանը համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ

«Սանիթեք»-ի աշխատանքը ոչ բավարար եմ գնահատում․ Հայկ Մարության

Երևան-Աբովյան ճանապարհին վարչապետն ընտանիքի հետ մասնակցում է շաբաթօրյակին. (ուղիղ)

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շաբաթօրյակի ընթացքում Հրազդանի կիրճում ծառահատման դեպք է արձանագրել

ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները եւ անհնազանդությունները անթույլատրելի են․ մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել․ ՊՆ խոսնակ

Համապետական շաբաթօրյակը մեկնարկեց․ Նիկոլ Փաշինյանը միացել է աշխատանքներին (ուղիղ)

Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի հայրն այցելել է ադրբեջանցի սահմանախախտին, պատմել որդու պատմությունը

Հավատացրել են, որ աղբի պատճառը ոչ թե ծույլ կոմունալշիկներն են, այլ փնթիության հանդեպ մեր հակվածությունը. Հ. Կարապետյան

Խոշոր ավտովթար Վանաձորում. բախվել են 2 մարդատար ու բեռնատարը. կա զոհ, վիրավորներ (լուսանկարներ)

Դավիթ Տոնոյանը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն