Թուրքիայի խոշորագույն «մեդիա բանակը» անցնում է Էրդողանի վերահսկողության տակ

22/03/2018 schedule14:43

Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի խոշորագույն մեդիա կազմակերպությունը՝ «Դողան մեդիա խումբը» (Doğan Media Grubu) վաճառվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համախոհներից մեկին՝ մեծահարուստ գործարար Է. Դեմիրորենին պատկանող «Դեմիրորեն խմբին» (Demirören grubu):

«Դողան մեդիա խմբի» վաճառքը, թերևս, թուրքական մամուլի կյանքում կարելի է պատմական պահ համարել, քանի որ այս գործարքով նախագահ Էրդողանն իր վերահսկողության տակ է վերցնում Թուրքիայի խոշորագույն «մեդիա բանակը», որը մինչ այսօր երկրում խորհրդանշում էր համեմատաբար ազատ ու անկախ մամուլը, գրում է ermenihaber.am-ը:

Ուստի, շատերը Թուրքիայում «Դողան մեդիա խմբի» վաճառքը համարում են երկրում մամուլի պատմության մեջ կարևորագույն ժամանակաշրջանի ավարտ:

Այդ մեդիա առաջատարի վրա վերահսկողություն սահմանելու փորձերը սկսվել են դեռևս 2 տարի առաջ, երբ 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո մամուլի վրա գործադրված ճնշման զոհը դարձավ նաև «Դողան մեդիա խումբը», որի մեջ մտնում են այնպիսի առաջատար լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Doğan» լրատվական գործակալությունը, «Hurriyet», «Posta» պարբերականները, ինչպես նաև «CNNTurk» և «Kanal D» հեռուստաընկերությունները: Չնայած վերջին շրջանում այս լրատվամիջոցներն արդեն ավելի զգույշ քաղաքականություն էին վարում և նույնիսկ երբեմն կառավարամետ պահվածք էին դրսևորում, այնուամենայնիվ, նրանց մեջ դեռևս կային համարձակ լրագրողներ, խմբագիրներ, հոդվածագիրներ ու հաղորդավարներ, որոնք հավատարիմ էին մնում ազատ մամուլի սկզբունքներին:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Դեմիրորենը «Դողան»-ի համար վճարել է 1.2 միլիարդ դոլար: Նշենք, որ ավելի վաղ, 2011 թվականին «Դեմիրորեն խումբը» գնել էր «Դողան խմբի» մեջ մտնող «Միլլիյեթ» և «Վաթան» թերթերը՝ վճարելով 74 միլիոն դոլար:

Դեմիրորեն կազմակերպության նախագահ Էրդողան Դեմիրորենը Թուրքիայի ամենահարուստ գործարարներից է: Նրան պատկանող կազմակերպությունը հիմնականում գործունեություն է ծավալում  հանքարդյունաբերության, էներգետիկայի և շինարարության ոլորտներում:

Նախագահ Էրդողանի նկատմամբ ունեցած Դեմիրորենի հնազանդությունը հստակ երևում է մի խորհրդանշական դրվագից, որը տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ Դեմիրորեն խմբին պատկանող «Միլլիյեթ» թերթում Էրդողանին քննադատող հոդված էր հրապարակվել: Էրդողանը զայրացած զանգահարել էր Դեմիրորեին ու նախատել: Արված նկատողությանն ի պատասխան՝ թուրք գործարարը սկսել էր արտասվել ու ներողություն խնդրել:

Այսպիսով, վերոհիշյալ գործարքի արդյունքում Թուրքիայում ակտիվ գործող 29 թերթից 21-ը անցնում է մի կազմակերպության ձեռքը, որը իշխանության «հպատակն» է համարվում: Ստացվում է, երկրի մամուլի 73%-ը անցնում է իշխանության վերահսկողության տակ: Իսկ տպաքանակի տեսակետից, իշխանամետ քաղաքականություն վարող թերթերը կազմում են երկրի թերթերի 90%-ը:

Պետք է նկատել, որ «արտասվող գործարարի» և «Դողան մեդիա խմբի» միջև կնքված գործարքը Թուրքիայի մամուլի պատմության մեջ շրջադարձային իրողություն է, և այսուհետև վտանգի տակ է դրված Թուրքիայի քաղաքացու՝ ճշմարիտ, օբյեկտիվ ու ազատ տեղեկատվություն ստանալու և տրամադրելու իրավունքը: 

Տպել
725 դիտում

Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ՝ կալանավորման դեմ բողոքը անհապաղ չքննելու վերաբերյալ

Արցախի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Արմավիր քաղաքում լայնամասշտաբ ծառատունկ է իրականացվել․ նպատակ ունեն քաղաքում երկրորդ զբոսայգին հիմնել (լուսանկարներ)

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ակտիվ մասնակցել են շաբաթօրյակին

Լոռու մարզի դատախազությունում խորհրդակցություն է եղել բնակարանային գողությունները նվազեցնելու թեմայով

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը վաղ առավոտից են բահերով զինված

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել «Նուբարաշեն» եւ «Վարդաշեն» ՔԿՀ-ներ

Կադաստրի աշխատակիցները շաբաթօրյակին ու ծառատունկին մասնակցեցին «Կարմիր բլուրում» եւ «Կոմիտաս» զբոսայգում

Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի լճեր»-ում

Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունից առաջ վարչապետն անձամբ է հավաքել շրջակայքի աղբը

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ

Դավիթ Տոնոյանն Անջեյ Կասպրչիկի հետ քննարկել է շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Արմեն Սարգսյանը համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ

«Սանիթեք»-ի աշխատանքը ոչ բավարար եմ գնահատում․ Հայկ Մարության

Երևան-Աբովյան ճանապարհին վարչապետն ընտանիքի հետ մասնակցում է շաբաթօրյակին. (ուղիղ)

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շաբաթօրյակի ընթացքում Հրազդանի կիրճում ծառահատման դեպք է արձանագրել

ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները եւ անհնազանդությունները անթույլատրելի են․ մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել․ ՊՆ խոսնակ

Համապետական շաբաթօրյակը մեկնարկեց․ Նիկոլ Փաշինյանը միացել է աշխատանքներին (ուղիղ)

Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի հայրն այցելել է ադրբեջանցի սահմանախախտին, պատմել որդու պատմությունը