Ինչ անել՝ խցանումները նվազեցնելու, անվտանգ երթևեկության համար. քննարկում էին վարչապետի մոտ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման հնարավորություններն ու խնդրի լուծմանն ուղղված առաջարկություններ են ներկայացվել: 

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության վարչության փոխանցմամբ, մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ քաղաքի տարբեր, հատկապես՝ խիստ ծանրաբեռնված հատվածներում ստորգետնյա կայանատեղիների կառուցման, անցումների վերանորոգման և շահագործման հնարավորությանը, անվճար, բարեգործական երթուղների համար կոնկրետ կայանատեղերի սահմանմանը, հետիոտնի կողմից փողոցների կամայական հատվածները չհատելու նպատակով արգելապատնեշների կառուցման առաջարկություններին:

Զեկուցվել է, որ Ճանապարհային ոստիկանության կողմից հետևողական աշխատանքներ են իրականացվում ուսումնական հաստատությունների, հասարակական վայրերի ճանապարհահատվածներում 2-րդ երթևեկելի գոտիներում տրանսպորտային միջոցների կայանման խնդրի լուծման ուղղությամբ. նախատեսվում է այդ նպատակով տարբեր հատվածներում տեղադրել նաև տեսախցիկներ: Երթևեկությունը կարգավորելու նպատակով ՃՈ-ի կողմից քաղաքի առայժմ ծայրամասերում իրականացվում է լուսացույցերի նոր համակարգի պիլոտային ծրագիր, որը նախնական գնահատականներով գործում է արդյունավետ և հնարավոր է առաջիկայում դրանց կիրառումը ընդլայնել: 

Վարչապետ Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է մանրամասն վերլուծել ներկայացված բոլոր տարբերակներն ու ներկայացնել երթևկության արդյունավետ կառավարմանը և քաղաքի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված վերջնական առաջարկություններ: 

Տպել
887 դիտում

Մյուլլերի զեկույցի «էխոն»․ Թրամփն առաջատար ԶԼՄ-ներն անվանել է «ժողովրդի թշնամիներ»

Հայկական առաջապահ ստորաբաժանումները կասեցրել են հակառակորդի ինժեներական աշխատանքները

Երեւանում բանկոմատներից հափշտակությունների գործով մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի 20-ամյա քաղաքացուն. ՔԿ

21.6 մլն դրամի հափշտակություն․ ոստիկանները ապօրինություններ են բացահայտել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում (տեսանյութ)

Նախարարներն ու ԱԺ պատգամավորները Թումանյան են արտասանում, մարտահրավեր ուղարկում միմյանց. (ուղիղ)

ԱՄՆ դեսպանը հետաքրքրվել է գլխավոր դատախազից՝ ինչպես կարող են աջակցել ՀՀ-ին կոռուպցիայի դեմ պայքարում

Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում է․ շարունակվում է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

Facebook-ը 2632 էջ, խումբ, օգտահաշիվ է ջնջել

Լուրջ խնդիրներ կունենանք գյուղատնտեսությունում․ վարկատու կազմակերպության զգուշացնող նամակը վարչապետին

2018-ին զինվորների ապահովագրության հիմնադրամի եկամուտներն աճել են 35%-ով

Ես հասկանում եմ, որ կամերաների առաջ հաճելի է դեմագոգիկ ելույթներ ունենալ․ Արարատ Միրզոյան

Կառավարությունում առաջարկել եմ հրաժարվել փողի մասին խոսելուց, փող միշտ կգտնվի. Նիկոլ Փաշինյանը՝ ԳԱԱ-ում

Ինչ ուզում են, թող անեն․ Իրինա Ռոդնինան մեկնաբանել է Երեւանում իր անունը կրող դպրոցի վերանվանման հարցը

Ներողություն եմ խնդրում նրանցից, ովքեր այս քայլս թուլություն կորակեն. Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել

Ձերբակալվել են Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենն ու գործավարուհին

Քաղաքական հասունություն է պետք ցուցաբերել սոցիալական հարցերը արտադրական բնույթի հարցերին չհակադրելու համար․ Մելքումյան

Հույս ունենք ԳԱԱ-ն կսպասարկի Հայաստանի տեխնոլոգիական երկիր դարձնելու տեսլականը․ Նիկոլ Փաշինյան

Հայ մարմնամարզիկներին միջազգային մրցումներում օգնում են այլ հավաքականների բժիշկները

30 անշարժ գույք, 2 մլրդ 370 մլն դրամ եւ 1 մլն 400 հազար դոլար. Հակոբ Հակոբյանի ունեցվածքը

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վիեննա․ պաշտոնական