Էրդողանի չորս թիկնապահի նկատմամբ ԱՄՆ-ում առաջադրված մեղադրանքներն ուժի մեջ են մնում

ԱՄՆ-ի իրավապահներն ուժի մեջ են թողել անցյալ տարի Վաշինգտոն այցի ժամանակ Թուրքիայի նախագահ ցուցարների նկատմամբ կիրառած բռնության առնչությամբ Ռեջեփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների նկատմամբ առաջադրված մեղադրանքները:

Ինչպես հայտնում է РИА Новости-ին, այս մասին հայտարարել է Կոլումբիայի դաշնային դատախազության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը չեղարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի 15 անդամից 11-ի դեմ ներկայացված մեղադրանքները, որոնք անցյալ տարվա մայիսին Վաշինգտոնում ծեծի էին ենթարկել Էրդողանի այցի դեմ խաղաղ ցույց անող հայերին եւ քրդերին:

«Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության ծառայության չորս աշխատակցի դեմ մեղադրանքները մնում են ուժի մեջ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը ու հավելել, որ այդ գործի շրջանակում Կանադայի երկու քաղաքացու դեմ առաջադրված մեղադրանքները նույնպես ուժի մեջ են մնում:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահը խստիվ դատապարտել ու լուրջ սկանդալ էր որակել իր թիկնազորին մեղադրանք առաջադրելու՝ ամերիկյան դատարանի որոշումը:

Դիվանագիտական սկանդալը ծագել էր անցած տարվա մայիսին, Ռեջեփ Էրդողանի Վաշինգտոն այցի ժամանակ, երբ նրա թիկնազորի անդամները հարձակվել էին այցի դեմ բողոքող ցուցարարների՝ հայերի, քրդերի, հույների վրա եւ դաժան ծեծի ենթարկել նրանց:

Ռեջեփ Էրդողանի թիկնապահների նկատմամբ որոշվել է հետախուզում հայտարարել մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի առանձնատան առջեւ նրանց կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու կապակցությամբ: Քրեական գործի կապակցությամբ արդեն ձերբակալվել է չորս անձ, երկուսը միջադեպի օրը, մայիսի 16-ին, եւս երկուսն՝ այս շաբաթ:

Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի թիկնապահներին, ապա նրանք կձերբակալվել են ԱՄՆ-ի տարածքում հայտնվելուն պես: «Վաշինգտոնն այն տեղն է, որտեղ մենք ողջունում ենք խաղաղ ցուցարարներին»,- նշում էին ամերիկյան իրավապահները:

Տպել
718 դիտում

Կայք գյուղի տներից մեկում պայթել է գազի բալոնը, կոտրվել են պատուհանները. տանտերը այրվածքներ է ստացել

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ. ԱԱԾ (տեսանյութ)

Կողքից է տպավորություն, թե հեշտ էր. Գեւորգյանը՝ ՀՀ 2019 թ. կանանց շախմատի չեմպիոն դառնալու մասին

ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը բարձր է գնահատել Հայաստանի ազատ եւ արդար ընտրությունները. Ռուբինյան

Սոցիալական աջակցության ոլորտում ծավալով աննախադեպ կոռուպցիոն մեխանիզմի ամբողջական շրջանակն է բացահայտվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ վերընտրվելու առթիվ

Նախորդ տարիներին եղել է շահագրգռող գին եւ գյուղացիներն իրացրել են, ինչն էլ ոգեւորություն է առաջացրել. փոխնախարար

«ԱԳԱ ֆուդ կորտ»-ի աշխատանքը դադարեցված է, սնունդի մեջ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են եղել

Երեւանի համար նախատեսված 9-ը նոր ձնամաքրիչ մեքենաները տեղ են հասել (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին

Իրանում ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները

Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկե՛ք Հայաստան, հարստացե՛ք և հարստացրե՛ք. Փաշինյանը՝ շվեյցարացի գործարարներին

«Հինգերորդ ալիքը» կեղծում է Մարտի 1-ի պատմությունը. փաստերի ստուգում

Դատարանը բավարարել է Քոչարյանի հայցն ընդդեմ 1in.am-ի

Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է

Ռոբերտ Քոչարյանի դեմ. դավադրություն հայկական ձեւով

Հանրաքվեից հետո. Քոչարյանը միջազգային տրիբունալի առջեւ

Միասին դեպի տուն․ Նյու Յորքում Սաակաշվիլին հանդիպել է վրացի էմիգրանտներին

Փաշինյանը Ցյուրիխում գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր

Ամեն ինչ զրոյից. «Հայֆիլմում» վիճակը խառն է