Շամիրամում սպանդի մեջ մեղադրվողները միտումանվոր ձգձգում են նիստը. եզդիները դժգոհում են

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի սգո սրահում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստն այսօր հետաձգվեց. պատճառը 4 անձի սպանության մեջ մեղադրվող Թելման Քալաշյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի բացակայությունն էր:

Սա առաջացրեց տուժող կողմի դժգոհությունը: Բանն այն է, որ բազմաթիվ եզդիներ են գալիս Ռուսաստանի Դաշնությունից այս նիստին մասնակցելու համար, բացի դրանից գործով տուժողների մեծ մասը ՌԴ-ում է բնակվում: Նրանք կարծում են, որ պաշտպանական կողմը միտումնավոր է ձգձգում դատական նիստը:

Հիշեցնենք, որ սգո սրահում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով 4 անձ մահացել, իսկ 7-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել: Սպանության եւ այլ արարքների մեջ մեղադրվող Թելման Քալաշյանի հետ ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաեւ վերջինիս հորեղբայրը՝ Քյարամ Քալաշյանը, որն, ըստ մեղադրանքի, պարտակել է եղբորորդուն՝ վերջինիս սգո սրահի տարածքից մեքենայով տանելով: Նիստը նախագահում է Սուրեն Մնոյանը:

Նախորդ նիստին դատարանը ամբաստանյալ Թելման Քալաշյանի եւ տուժողի իրավահաջորդի նկատմամբ սանկցիա էր կիրառել՝  մեկ ժամով երկուսին էլ հեռացնելով նիստերի դահլիճից: Թեւ մեկ ժամվա սանկցիան դեռ չէր լրացել, այնուամենայնիվ, Թելման Քալաշյանը ներկայացվեց նիստերի դահլիճ, դահլիճ թույլ տրվեց մտնել նաեւ տուժողի իրավահաջորդին: Թելման Քալաշյանի եւ հորեղբոր շուրջ ուժեղացված հսկողություն էր սահմանված:

Պաշտպան Կրոմվել Գրիգորյանը, որը նախորդ նիստին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար ժամանակ էր խնդրել, այսօրվա նիստին չէր ներկայացել՝ Հանարպետությունից բացակայելու պատճառով եւ միջնորդել էր հետաձգել նիստը: Բացի դա, պաշտպանը նշել է, որ առաջիկա նշանակված նիստին՝ մարտի 30-ին նույնպես չի կարող ներկա գտնվել եւ հավելել, որ դատարանը դեռեւս դատավարության մասնակիցների հետ չի քննարկել յուրաքանչյուր ուրբաթ դատական նիստ անցկացնելը եւ խնդրել է նիստերը որոշելիս հաշվի առնել դատավարության մասնակիցների զբաղվածությունը:

Գրիգորյանի այս դիմումը դժգոհություն առաջացրեց ինչպես մեղադրանքի, այնպես էլ տուժողի կողմի համար: Մասնավորապես՝ մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը նշեց, որ պաշտպանը իր դատավարական իրավունքներից անբարեխղճորեն է օգտվում: «Պաշտպանության կողմը քաջ գիտակցելով, որ տուժողներից մեծ մասը ՀՀ են ժամանում Ռուսաստանի Դաշնությունից, չի ներկայանում դատական նիստերին, արհեստականորեն, որպեսզի չապահովի վերջիններիս (տուժողների) հակընդդեմ հարցման իրավունքը դատաքննության ընթացքում: Բացի այդ, պաշտպանի այն պնդումը, որ պայմանավորվածություն չի եղել յուրաքանչյուր ուրբաթ նիստ նշանակելու, իրականությանը չի համապատասխանում, քանի որ նման որոշում եղել է: Եթե պաշտպանության կողմը հաջորդ ուրբաթ օր չներկայացնի իր բացակայություն հիմնավորող հարգելի պատճառներ, հարգելի դատարան, խնդրում եմ նաեւ քննարկել պաշտպանի նկատմամբ համապատասխան սանկցիա կիրառելու եւ կարգապահական վարույթ հարուցելու համար Փաստաբանների պալատին դիմելու հարցը»,- ասաց Ենոքյանը: Դիրքորոշում հայտնեց նաեւ տուժողների ներկայացուցիչ Բաբկեն Մարտոյանը, որին հատկապես դժգոհեցրել էր պաշտպանի դիմումի այն հատվածը, համաձայն որի՝ Գրիգորյանն ասել էր,  որ մարտի 30-ին նշանակվելիք նիստին չի կարող գալ քանի որ այլ նիստերով զբաղված է: Նա սա դիտեց անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: «Նա իրավունք չուներ այս նիստին չներկայանալ: Մենք ունենք շատ-շատ տուժողներ, որոնք ՌԴ-ում են բնակվում եւ չենք կարող երկար ժամանակ մնալ այստեղ, միգուցե դրանից ելնելով միտումնավոր ձգձգում է դատական նիստերը, ես սա դիտում եմ դատական նիստերը անհարկի ձգձգելու միտում»,- ասաց Մարտոյանը:

Սգո սրահում սպանված Օզմաննյանների իրավահաջորդ Միշա Օզմանյանը, որը նախորդ նիստին հեռացվել էր նիստերի դահլիճից, ասաց, որ տուժող կողմի 90 տոկոսը Ռուսաստանում է բնակվում  եւ ֆինանսապես հնարավոր չի լինի պարբերաբար գալ-գնալ: «Իրա ցանկությունն ա, որ մենք չգանք, եթե էտ հնարավոր ա, ուրեմն թող էդ դատապաշտպանը գա դատը անի, մենք էլ թողնենք գնանք ստեղից, 4-րդ անգամն ա սենց»,- ասաց Օզմանյանը:

Իսկ երբ դատավոր Սուրեն Մնոյանը դիրքորոշում հայտնելու համար ձայն տվեց նաեւ ամբաստանյալի աթոռին հայտնված Թելման Քալաշյանին, վերջինս չգիտես ինչու, որոշեց ներկայացնել իր կենսագրությունը: «Թելման Քալաշյան, ծնվել եմ 1967 թ.-ին Արմավիրի մարզում, գյուղ Մյասնիկյան, ամուսնացած եմ, ունեմ չորս երեխա»,- շարունակում էր ներկայացնել Քալաշյանը, երբ դատավորը ընդհատեց նրան եւ ասաց, որ դատարանն արդեն իսկ պարզել է նրա կենսագրությունը: Ինչից հետո Մնոյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ամբատանյալը տեղյակ եղել է, որ իր պաշտպանը չի գալու, Քալաշյանն ասաց՝ այո: «Առանց փաստաբանի չեմ մասնակցելու նիստին»: Երբ դատավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ պատճառով չի եկել եւ ե՞րբ է տեղեկացվել այդ մասին, ամբաստանյալն ասաց, որ չգիտի եւ չի հիշում: Նրա հորեղբայրը պնդեց նույնը: Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը եւ այն նշանակել ապրիլի 6-ին:

Նշենք, որ դատարանում ուժեղացված հսկողություն էր սահմանվել. պատճառն այն է, որ այս գործով նիստերն անցնում են լարված մթնոլորտում:

Նիստի ավարտին տուժող կողմը եւ, մասնավորապես, Միշա Օզմանյանը չցանկացան պատասխանել լրագրողների հարցերին:  Դահլիճում ներկա եզդիները պարբերաբար հայհոյանքներ ու անեծքներ են ուղղում գործով ամբաստանյալ Թելման Քալաշյանի հասցեին:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Թելման Քալաշյանը 2017-ի օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կատարել է չորս անձի սպանություն: Բացի այդ՝ նա 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն, որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 2017թ. օգոստոսի 17-ին էլ կատարել է սուտ մատնություն:

Այսպիսով`Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի` միաժամանակ 4 հոդվածների հատկանիշներով: Շուրջ 24 օր հետախուզման մեջ գտնվող Քալաշյանը հայտնաբերվել էր 2017 թ. օգոստոսի 25-ին եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Թելման Քալաշյանի հորեղբայրը` Քյարամ Քալաշյանը: Նա մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար: Համաձայն գործի նյութերի՝ սգո դուրս գալուց հետո Քալաշյանի հորեղբայրը մեկ այլ ավտոմեքենայով գնացել է Քալաշյանի մոտ, եւ միասին դիմել են փախուստի:

Տպել
4713 դիտում

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել