Տպավորիչ է Բեյրութի կենտրոնում նման կրթօջախ տեսնել. վարչապետը Հայկազյան համալսարանում էր

23/03/2018 schedule19:37

Բեյրութի Հայկազյան համալսարանը Սփյուռքի միակ հայկական բարձրագույն կրթօջախն է։ Հիմնվել է 1955 թվականին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության կողմից: Հայկազյան համալսարանը Լիբանանի լավագույն բուհերից մեկն է համարվում։

Լիբանան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը՝ մարտի 13-ին, վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գործող հայկական հոգևոր և կրթամշակութային օջախներ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Հայկազյան համալսարանում, հանդիպել պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ:

Համալսարանի շենքում շրջայցի ընթացքում ռեկտոր Փոլ Հայդոստյանը ՀՀ վարչապետին ծանոթացրել է ուսումնական հաստատության գործունեությանը և կրթական ծրագրերին, ինչպես նաև ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանը և համալսարանի բակում տեղակայված հրթիռի հուշարձանը, որի հեղինակը հայ է: Կարեն Կարապետյանը ծանոթացել է նաև հայազգի նկարիչ Րաֆֆի Եդալյանի ստեղծագործություններին և գրառում կատարել Հայկազյան համալսարանի Պատվո հյուրերի գրքում. հայտնում է ՀՀ Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Այս մասին ՀՀ Վարչապետն իր պաշտոնական էջում գրում է․

«ԱՅՑ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԵՒ ԶՄՄԱՌԻ ՎԱՆՔ.

Լիբանանում այցելել ենք նաև Հայկազյան համալսարան, որտեղ շատ ջերմ ընդունելության ենք արժանացել պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների կողմից, ծանոթացել ուսումնական հաստատության գործունեությանը և կրթական ծրագրերին։

Իրականում շատ տպավորիչ է Բեյրութի կենտրոնում նման կրթական օջախ տեսնել՝ և´ հայկական, և´ միջազգային, և´ տոլերանտ այլ մշակույթների նկատմամբ»:

Հայկազյան համալսարանում կայացած ընդունելության ժամանակ Կարեն Կարապետյանը նշել է․

«Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր կատարած գործի համար և ուզում եմ, որ չհոգնեք, որովհետև չկա ավելի շնորհակալ գործ, քան կրթելը: Ամենամեծ կարիքը մենք ձեր մեջ ունենք և շնորհակալ ենք հայապահպանության ուղղությամբ ձեր նվիրված աշխատանքի համար։

Շատ երախատապարտ ու շնորհակալ ենք Լիբանանին այն վերաբերմունքի համար, որ ցուցաբերվում է հայ համայնքի նկատմամբ: Մենք նաև արձանագրել ենք, որ, ունենալով շատ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ՝ իրականում եղբայրական և բարեկամական, տնտեսական հարաբերությունների, տնտեսական բաղադրիչի մեջ հետ ենք ընկել, և մեր պատկերացմամբ՝ առաջարկել ու ներկայացրել ենք այն առավելությունները, որոնք այսօր Հայաստանն ունի: Համոզված եմ, որ մենք որոշակի հետաքրքրություն ենք առաջացրել Լիբանանի բիզնես միջավայրում, բանկային միջավայրում, և մոտ ժամանակներս հետադարձ կապ կունենանք»:

Ինչպես Հայաստանյան, այնպես էլ միջազգային մամուլը լայնորեն լուսաբանել է ՀՀ Վարչապետի այցը Հայկազյան համալսարան։ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը առաջարկում է դիտել այցի մանրամասները՝ տեսանյութով:

Տպել
1645 դիտում

Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ես դեռ սիրում եմ քեզ. Ջիգարխանյանի նախկին երիտասարդ կինը դիմել է նրան ԶԼՄ-ներով

Հունվարի 13-17-ը շրջակա միջավայրին հասցված վնասի չափերով նշանակվել է 850 հազար դրամի վարչական տուգանք

Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, քարերն ընկել են 2 կանանց վրա

Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետներն այցելել են Պետական եկամուտների կոմիտե

Վայքի եւ Սպիտակի ոստիկանապետները ազատվել են զբաղեցրած պաշտոններից. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է արել

Աննա Հակոբյանը ցավակցել է լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է, Ջերմուկի ճանապարհը՝ դժվարանցանելի

Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. Սուրենյան

Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տներից մեկի տանիքը

Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել ինքնաթիռի շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով

Հրդեհ Սիփանիկ գյուղում. այրվել են էլեկտրական մալուխներ եւ ուռենիներ

Արագածոտնի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Հրդեհ Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում. ավտոմեքենաներից մի քանիսը վերածվել է մոխրակույտի

Հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը

Հրդեհ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում

Իսրայելը Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. կուտակված մոտ 1000 բեռնատար կա