Արտակարգ խորհրդակցություն է հրավիրվել Շիրակի մարզպետարանում

Շիրակի մարզպետարանում այսօր հրավիրված արտակարգ խորհրդակցությանը մասնակցեցին Շիրակի մարզային փրկարար վարչության, ՀՀ Էլցանցեր ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի պատասխանատուները, ՇՄ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը: Վերջինս զեկուցեց, որ երեկ փակ ճանապարհներ չեն եղել, մարզում այս առումով խնդիրներ չեն առաջացել: Քամին պոկել է Մարալիկի մուտքի գրությունը, վերականգնել է պետք: Շիրակի մարզային փրկարար վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը տեղեկացրեց, որ երեկ ահազանգեր են ստացել եւ Գյումրիից, եւ մարզի բոլոր համայնքներից բնակելի տների ու բազմաբնակարանների, դպրոցների տանիքների մասնակի կամ ամբողջական վնասվելու, ծառերի, էլեկտրասյուների շրջվելու, նաեւ հրդեհների մասին:   Վնասի չափերը  դեռ բոլոր համայնքներում ի մի չեն բերված:  Նախնական տվյալներով, սակայն, Շիրակի մարզի 16 համայնքի 26 բնակավայր է տուժել:   30 արտակարգ դեպք է տեղի ունեցել մարզում, զոհեր և վիրավորներ չկան: 

ՀՀ Էլցանցեր ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանը նշեց, որ  էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ չկան, առկա են միայն վթարային անջատումներ: Վաղ առավոտից սկսված  վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում, այսօր արդեն 45 բնակավայրից 20-ում էլեկտրամատակարարումը վերականգնվել է:

Շիրակի մարզպետը հանձնարարականով ստեղծված  քամու հետևանքների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովի անդամները վաղը կգնան վնաս կրած համայնքներ՝ տեղում առկա վիճակին ծանոթանալու նպատակով: Կգույքագրեն բոլոր վնասները:  Միաժամանակ մարզպետը խստորեն հրահանգեց բացառել վնասների տվյալների ուռճացումը:

Տպել
1866 դիտում

ՃՏՊ Իոսիֆյան փողոցում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

Մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու մնում են իրավաչափ. Գոռ Աբրահամյան

Շիրակի մարզում առաջին անգամ սոյա կմշակվի. ծրագիրը փորձնական է

Անցյալի եւ ապագայի միջեւ գիծ պետք է քաշվի, պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել 1996-ին, 1999-ին, 2008-ին...Ա. Ջուլհակյան

Երևանում տերմինալներից գողություն կատարողների խումբ է բռնվել. ձերբակալվել են 22 և 26-ամյա երկու երիտասարդներ

Այգեձոր բնակավայրի «Այգեձորի գոմեր» կոչվող հանդամասում մոտ 5 հա խոտածածկ տարածք է այրվել

ՍԱՏՄ մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երեւան քաղաքում. կրկնակի խախտում է թույլ տվել 2 կազմակերպություն

Նախագահը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ խոսել է Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել

Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին

Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ ՔԿ-ում քննվող քրեական գործով

Սննդի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երեւանում․ հայտնաբերվել են մի շարք խախտումներ

ԱԻՆ-ը շրջայց է իրականացնում ՀՀ տարածքում (Տեսանյութ)

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Նախագահը ստորագրել է սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու օրենքը և վավերագիրը

Մենք գնում ենք այս ճանապարհով՝ փոխանցելով «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ուղերձը