ՊԲ հարավային ուղղության միավորման հրամանատարը պաշտպանության փոխնախարար կնշանակվի՞

28/03/2018 schedule18:45

Արդեն մեկուկես ամսից ավելի է՝ Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի տեղը թափուր է մնացել, այն բանից հետո, երբ Արցախի նախագահ Բակո Սահակյանն աշխատանքից ազատեց գեներալ-մայոր Միքայել Արզումանյանին: Արզումանյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր ռազմական տեսչության պետի տեղակալ: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ թափուր մնացած պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը ՊԲ հարավային ուղղության միավորման հրամանատար՝ գնդապետ Ջալալ Հարությունյանն է: Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը:

- Պարոն Մնացականյան, Միքայել Արզումանյանն ինչո՞ւ տեղափոխվեց Հայաստան, Արցախում նրա կարիք չկա՞ր:

- Էդ որոշում կայացնողը ես չեմ, դրա համար խնդրում եմ՝ ինձ նման հարցեր չուղղեք:

- Մեր տեղեկություններով՝ Արզումանյանի փոխարեն ձեր տեղակալ է նշանակվելու Ջալալ Հարությունյանը, կհաստատե՞ք այս տեղեկությունները:

- Օդում խոսակցություններ եք ասում, չհիմնավորված, ինչ, որտեղ լսում եք, ասում եք: 

- Այսինքն՝ դա չի՞ համապատասխանում իրականությանը:

- Լսեք, մենք ինչ նշանակում անելու լինենք՝ ձեր հետ չենք համաձայնեցնելու, երբ որ կլինի՝ այդ ժամանակ կիմանաք:

Արցախի ՊՆ նախարարի հետ զրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 27-ի համարում:

Տպել
1800 դիտում

«Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը

Բաքուն ու Անկարան քննարկում են սպառազինության համատեղ արտադրության հարցը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Թասի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տավուշի բնակիչներին առաջարկվում է Զանենյան ցեղատեսակի կաթնատու տոհմային այծեր

Առաջին դեպքը՝ Բրազիլիայում, առաջին մահը՝ Ֆրանսիայում, 106 մահ՝ 1 գիշերում. ԱՀԿ-ն անհանգստացած է կորոնավիրուսի թվերով

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառ քաղաքում

Ռուսաստանը եւ մի շարք երկրներ պահանջել են սկսել ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջեւ արբիտրաժային աշխատանքները

Հակոբ Արշակյանը Հայաստան է հրավիրել ԱՄԷ նախարար Բովարդիին

Կարևոր հայտարարություն «Այո» քարոզչական բրենդավորման շուրջ. առաջին տեղի մրցանակ 3 մլն դրամը կբաշխվի 3 անձի միջև (ուղիղ)

Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը

Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վահագն Վերմիշյանը կառավարության վաղվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից

«Պատվի համարը» մարտի 9-ից կլինի Հանրայինի եթերում. դերասանական կազմում է նաեւ Արամ MP3-ի որդին

«Ճանապարհենք ձմեռը Շիրակի մարզում». հրավեր Շիրակից Հայաստանի մարզերին եւ ոչ միայն

Երեք ռուսաստանցու նոր կորոնավիրուսով վարակման փաստը հաստավել է

Արմավիրի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը թափուր է. նախկին տնօրեն Արտակ Պողոսյանը եւս կմասնակցի մրցույթին

Արցախի Հանրապետությունում իրականացվել են մի շարք միջոցառումներ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրները