Առաջնային օղակի բժիշկները բնակիչներին պետք է ֆիզիկական ակտիվություն քարոզեն. ԱՆ

Բնակչության առողջության պահպանման, ինչպես նաև առողջ կյանքի տևողության երկարացման կարևոր պայմաններից մեկը ֆիզիկական ակտիվությունն է։ Այս մասին հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ: 

Դրանում նաեւ նշվում է.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ֆիզիկական թերակտիվությունը համարվում է սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և շաքարային դիաբետի` առավել տարածված ոչ վարակիչ այս հիվանդությունների զարգացման ռիսկի չորս գործոններից մեկը:

Առողջապահության ոլորտում բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվության խթանողներն առաջին հերթին նրանց հետ ամենից ակտիվ շփումներ ունեցող բժիշկներն են`  առողջության պահպանման առաջնային օղակի մասնագետները` ընտանեկան բժիշկները, տեղամասային թերապևտները և մանկաբույժները։

Այս առթիվ նախարարության մասնագետների կողմից մշակված մեթոդական ուղեցույցի ներդրման նպատակով առաջնային օղակի բժիշկներն ուսուցանվում են։ Ուսուցումը մեկնարկել է Արմավիրի մարզում։ Մարզպետարանի աջակցությամբ «Էջմիածին» և «Արմավիր» ԲԿ-ներում կազմակերպված դասընթացների ժամանակ տարածաշրջանի պոլիկլինիկաների և բժշկական ամբուլատորիաների տեղամասային թերապևտներին ու ընտանեկան բժիշկներին ծանոթացրել են ուղեցույցին և ընթացակարգի կազմակերպմանը։ Նրանք պարզաբանել են բժիշկներին հետաքրքրող բոլոր հարցերը` բնակիչների հետ զրույցների ժամանակ ինչ մեթոդներով պետք է համոզեն, ինչպես պետք է խրախուսեն ֆիզիկական ակտիվությունը նրանց շրջանում և այլն։

Նշվում է, որ ֆիզիկական ակտիվության խթանումը միջոց է ոչ միայն նվազեցնելու ոչ վարակիչ առավել տարածված հիվանդությունները, այլև դրանցից առաջացող բարդությունները:

Տպել
1335 դիտում

Օնիկ Գասպարյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

Կտրել են մեկի գլուխը, մյուսի՝ ականջը, ստորացրել, ծաղրել, ծեծել. դատախազությունը՝ Ադրբեջանի վայրագությունների մասին

Պրոֆեսոր Վլադիմիր Դավիդյանցը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Արցախում հաշվառված եւ խրոնիկ հիվանդություններ ունեցող 328 հիվանդ դեղորայք է ստացել

Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Դատախազությունն ունի բավարար ապացույցներ Ադրբեջանում հայ ռազմագերիների ու քաղաքացիների սպանության, խոշտանգման մասին

Դրամաշնորհ աուտիզմ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրողներին

Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Չեխիայի կողմից Հայաստանին է նվիրաբերվել 100.000 բժշկական դիմակ և 43.000 ձեռնոց

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ Կառավարության հրաժարականը

Համածառայակիցների հետ Հադրութի դպրոցում էր, վերջին անգամ հոկտեմբերի 8-ին ենք խոսել. 18-ամյա Էրիկը գերեվարվել է

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

Միացյալ Թագավորությունից Հայաստան է ժամանել հինգ բուժաշխատող՝ վերահսկելու COVID-19-ով բուժումը

Հակառակորդի հրետակոծության տակ վիրահատություններ են կատարել և բազմաթիվ կյանքեր փրկել մայորն ու 2 լեյտենանտը. ՊԲ

Կորոնավիրուսի ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում

Վայոց ձորի 21 համայնքներում այսօր էլեկտրաշչակներ են փորձարկվելու

Հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 8․1, առեւտրի շրջանառությունը՝ շուրջ 21 տոկոսով

3 ամսում բացահայտվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք. ՊԵԿ

Վարչապետի որոշմամբ՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից

«Իմ քայլը» հիմնադրամի միջոցներից 1 միլիոն դոլար է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին