Մակրոնը շնորհավորել է Ա. Սարգսյանին. շնորհավորանքներ նաեւ Մարոկկոյից, Թունիսից, Վիետնամից

Հայաստանի Հանրապետության նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձները՝ աշխարհի տարբեր ծայրերից, շարունակվում են: Այս անգամ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:

Արմեն Սարգսյանի գրասենյակի փոխանցմամբ, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով Ձեզ եմ ուղղում անկեղծ շնորհավորանքներս եւ Ձեր առաքելության իրականացման լավագույն մաղթանքներս:

Ուրախ կլինեմ Ձեզ հետ աշխատելու պատմական վաղեմի կապերի վրա հիմնված, ինչպես նաեւ կառավարությունների, խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքացիական հասարակությունների մակարդակով առկա քաղաքական առանձնաշնորհյալ կապերով պայմանավորված մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Վերջերս Եվրոպայի Միության հետ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի բանակցություններին իր գործուն մասնակցությունը ցուցաբերեց Ֆրանսիան, նոր դինամիկա է հաղորդում, որը, հուսով եմ, կարտահայտվի մեր երկու երկրների միջեւ ներդրումների եւ առեւտրատնտեսական հարաբերությունների վերելքով:

Սույն թվականի հոկտեմբերի 11-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն ընձեռում է Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ կապերը խորացնելու, հատկապես Հայաստանում ֆրանսիական համալսարանը եւ ֆրանսիական դպրոցը զարգացնելու, ինչպես նաեւ աշխատանքների ավարտից հետո մշակութային ցուցափեղկ դառնալու կոչում ունեցող Շարլ Ազնավուրի կենտրոնի միջոցով Հայաստանում ֆրանսերեն լեզուն ամրապնդելու եզակի հնարավորություն: Ձեր կողքին Ֆրանսիան կապահովի գագաթնաժողովի հաջողության իր բաժին մասնակցությունը: Ուրախ եմ վերջինիս մասնակցելու եւ այդ առիթով Հայաստան այցելելու համար:

Վերջում կցանկանայի հավաստիացնել, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցված եւ կայուն լուծում գտնելու գործընթացին»:

Հավելենք, որ Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաեւ Մարոկկոյի թագավոր Մոհամադ Վեցերորդը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ  Չան Դայ Կուանը, Կուբայի պետական խորհրդի նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսը, Թունիսի Նախագահ Էլ Բեջի Կաիդ Էլ Սեբսիը, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն:

Տպել
1237 դիտում

Ֆոսֆորային զինատեսակի կիրառման փաստերը հերքելու համար Ադրբեջանը լծվել է պարզունակ հայտարարություններ տարածելուն

ԿԳՄՍՆ-ն աշակերտներին առաջարկում է արձակուրդն օգտագործել ավելի նպատակային եւ արդյունավետ

Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին մայրը գտավ, 2 ժամ հետո տղան մահացավ․ Շ.Դանիելյան

ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպանը պարզաբանել է վարչապետ Փաշինյանի նամակը

Կորոնավիրուսի պատճառով մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը

Փաշինյանի՝ Պուտինին ուղղված դիմումն ու ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարեւոր գործընթացի մեկնարկ․ Ռուբինյան

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Պուտինին ուղղված նամակին

Մենք միասնական մարմին ենք, ես զգում եմ մեր արյունը, որը հոսում է իմ երակներով․ Տ․ Սպիվակովան Արցախի մասին ֆիլմ է նկարել

Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի դրական պատասխանի դեպքում վերստուգվելու է ՊՇՌ թեստավորման պատասխանը

Վիեննայում շուրջ 50 իսլամիստ հարձակվել է կաթոլիկ եկեղեցու վրա

Զգուշություն դրսևորելով՝ Ստամբուլի 200 հայ ՀՀ է եկել․ Սինանյանի խոսքով՝ սփյուռքի համախմբումն աննախադեպ է

Ադրբեջանական սոցիալական ցանցերը նոր տեսանյութ են հրապարակել, որում երեւում են 19 հայերի մարմիններ. Արցախի ՄԻՊ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2381 նոր դեպք. գրանցվել է 41 մահ

Շուշիում Ադրբեջանի հարվածների հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ

ՀՀ եւ ԱՀ ՄԻՊ-երը միջազգային կառույցներին հրավիրել են Արցախ՝ ցույց տալու ադրբեջանի վայրագությունները

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Հայբիզնեսբանկի #հաղթելու_ենք նախաձեռնության առաջին ցուցանիշները՝ աջակցության եվ բարձր վստահության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. նյութական մեծ վնաս է հասցվել խաղաղ բնակչությանը (լուսանկարներ)

Հակառակորդը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը․ կիրառում է արգելված եւ քիմիական զենքի տարրեր