Ուկրաինացի վերլուծաբան Ցարենկան կարեւորել է Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Ուկրաինա

«Քրիստոնեությունը միշտ եղել է հայ ժողովրդի  ուժը` ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Այդ մասին է վկայում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցը Ուկրաինա, և նրա մասնակցությունը հայկական սփյուռքի մի շարք նշանակալից միջոցառումներին»: Այդ մասին AnalitikaUA-ին ն տված հարցազրույցում ասել է ուկրաինացի վերլուծաբան Մաքսիմ Ցարենկոն:

Վերլուծաբանի կարծիքով մարտի 16-ը դարձավ պատմական օր Ուկրաինայի հայերի համար՝ հավելելով, որ եվրոպական ամենահին մայրաքաղաքներից մեկում` Կիեւում, ամենամեծ հայկական եկեղեցու շինարարության փաստը ինքնին խոսուն երեւույթ է:

«Ուկրաինայի մայրաքաղաքում կառուցվող հայկական տաճարի հիմնարկեքի արարողությունը և Դնեպրի հայկական եկեղեցու օծումը ընդգծում է Ուկրաինայի հայերի անբաժանելի հոգեւոր կապը հայրենի հողի եւ նախնիների հավատքի հետ:

Վեհափառ Հայրապետի, ԱՄՆ-ի եւ Հայաստանի դեսպանների, ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի մասնակցությունը Ուկրաինայի հայերի միության համաժողովին տվել է ավելի նշանակալի կարգավիճակ:

Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի նախօրեին Ուկրաինայի հայ համայնքը արժանապատվորեն ի ցույց դրեց իր նվաճումները եւ ապագայի պլանները» - ուկրաինական կայքին ընդգծել է Մաքսիմ Ցարենկոն: 

Հիշեցնենք` մարտի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց Կիեւում կառուցվող հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողություն, որի ընթացքում նաև «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով պարգևատրեց Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին:

Միջոցառումներին մասնակցել են նաեւ ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, մարզային հայկական համայնքների ղեկավարներ, ականավոր հասարակական գործիչներ:

Ինչպես հայտնի է, Կիեւում կառուցվող տաճարը լինելու է Եվրոպայի խոշորագույն հայկական եկեղեցիներից մեկը:

Եկեղեցիների շինարարությունը, վերականգնումն ու պահպանումն Ուկրաինայի հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է։

Ըստ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի՝ հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլեւ կատարում է մշակութային օջախի դեր։

Տպել
2350 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է