Գիշերը Պուտինը ժամանել է Կեմերովո, ծաղիկներ խոնարհել, ուսումնասիրել հրդեհված շինությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գիշերը ժամանել է Կեմերովո, որտեղ «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով 6 տասնյակից ավելի մարդ զոհվեց, մեծ մասամբ՝ երեխաներ, դեռեւս 19 անհետ կորած կա, հիվանդանոցներում 80 մարդ է բուժում ստանում:

Երկրի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել առեւտրի կենտրոնի մոտ, Սիբիրյան ֆեդերալ օկրուգի ղեկավար Սերգեյ Մենայլոյի հետ ուսումնասիրել այրված շինությունը, փոխանցում է Gazeta-ն:Իսկ ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքները, ամենայն հավանականությամբ, ավարտին կհասցվեն մինչեւ օրվա վերջ:

Հիշեցնենք, որ սոցցանցերի ռուսական տիրույթում երեկ մեծ աղմուկ էր՝ կապված Վլադիմիր Պուտինի անվան հետ: Ռուս օգտատերերը մեղադրում էին նախագահին, որ ողբերգության պահին չի ժամանել Կեմերովո՝ հետաձգելով բոլոր գործերը: Քննարկումներում նշվում էր, որ սգում է ողջ Ռուսաստանը, ավելի կարեւոր ի՞նչ գործեր կարող են լինել, քան տասնյակ երեխաների մահվանը վշտակցելը:Նշենք նաեւ, որ համաձայն ռուսական ԶԼՄ-ներում հրապարակված որոշ տեղեկությունների, երեխաները առեւտրի կենտրոնի կինոթատրոններ էին ժամանել Պուտինի նախընտրական քարոզարշավի ժամանակ նվեր արված անվճար տոմսերով՝ որպես դպրոցական արձակուրդների անակնկալ:

Տպել
1668 դիտում

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)