Կեմերովոյում զոհված երեխաների թվի մասին մտածելիս ուզում եմ բարձր հեկեկալ. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով «Զիմնայա վիշնյա» առեւտրի կենտրոնում ողբերգական հրդեհին, որի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների՝ 64 մարդ է մահացել, հայտարարել է, որ զոհված երեխաների թվի մասին մտածելիս ուզում է ոչ թե լացել, այլ բարձր հեկեկալ:

Ինչպես գրում է life.ru-ն, Պուտինը հայտնել է, որ երբ խոսում են զոհված երեխաների թվի մասին, առաջին զգացողությունը, «որ ունենում եմ՝ ոչ թե լացելու, այլ բարձր հեկեկալու ցանկությունն է»: Նման հայտարարություն Պուտինն արել է Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Վլադիմիր Պուչկովի՝ հրդեհի հետեւանքների վերացման աշխատանքների մասին զեկույցը լսելուց հետո:

Հրդեհի առնչությամբ Կեմերովոյում անցկացրած խորհրդակցության ժամանակ Պուտինը Պուչկովից տեղեկացել է, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փլատակների տակից դուրս է բերվել 58 դի: Պուչկովը հավելել է, որ ներկայում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

«Էլ ինչ աշխատանք, մարդիկ են մահացել՝ 64 մարդ», - կարճ պատասխանել է Պուտինը:

Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում, որտեղ մարտի 25-ին խոշոր հրդեհի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների՝ 64 մարդ է մահացել, հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել:

Տագնապի ազդանշանը չի աշխատել մարտի 19-ից, ու որեւէ մեկը չի զբաղվել դրա նորոգմամբ: Ինչպես հայտնում է РИА Новости-ին, այս մասին հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:

Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Կեմերովոյում խորհրդակցության ժամանակ Բաստրիկինն ասել է մարտի 19-ից նրանց մոտ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել, եւ ոչ ոք դրա նորոգմամբ չի զբաղվել:

Միեւնույն ժամանակ, պաշտոնյան հավելել է, որ առեւտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը հրդեհի բռնկումից հետո չի միացրել ահազանգի ծանուցման համակարգը, որը սարքին է եղել: «Մենք չենք կարող սրան խելամիտ բացատրություն տալ, սա ինչ-որ անպատրաստ մարդ է»,-շարունակել է Բաստրիկինը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանցագործ անփութություն է որակել Կեմերովոյի ողբերգության պատճառը: «Ի՞նչ է մեզ մոտ կատարվում, չէ՞ որ սրանք մարտական գործողություններ չեն, հանքահորում մեթանի պատահական արտանետում չէ։ Մարդիկ հանգստանալու էին եկել, երեխաներ կային։ Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին եւ այդքան մարդ կորցնում ենք ի՞նչ պատճառով։ Հանցագործ անփութության, անբարեխղճության»,- ասել է Պուտինը։

Կեմերովոյում հրդեհի հետեւանքների վերացման թեմայով խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահն անդրադարձել է ողբերգության առաջացման խնդիրներին։ Նա նշել է, որ որոշ տեղեկանքներ կարելի էր ստանալ պարզապես համապատասխան գումար վճարելով։ Պուտինը Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինին հանձնարարել է իրավական գնահատական տալ ողբերգությունը չկանխած պաշտոնատար անձանց գործողություններին։

Բաստիրկինն իր հերթին հայտնել է, որ հրդեհի պատճառների հետաքննության ընթացքում մի շարք փաստաթղթեր են առգրավվել, որոնք այս պահին ուսումնասիրվում են։ Նա նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու բարեկամներին` մեկ րոպե լռությամբ սկսելով խորհրդակցությունը։

ՌԴ ԱԻՆ վերջին տվյալների համաձայն` ողբերգության հետեւանքով մահացել է 64 մարդ։ Հրդեհը բռնկել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առեւտրի կենտրոնում՝ մարտի 25-ին, պատճառները դեռ պարզվում են։ Հիմնական վարկածները երկուսն են. կա՛մ երեխաներն են այրել խաղասենյակի պորոլոնը, կա՛մ հրդեհի պատճառ են դարձել մանկական տոնի ժամանակ վառած մոմերը։

Տպել
3321 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին