Զապին զրկեցին գողական թագից, ի պատասխան նա քրեական հեղինակությունների որս հայտարարեց

Օրերս հայտնի դարձավ, որ նախկինում օրենքով գող Անդրանիկ Սողոյանը (Զապ Լենինականսկի) մեղադրվում է երեք քրեական հեղինակության նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մեջ: Զապին «պատվիրել էին» Ռուսաստանի գողական գահի ժառանգ` ադրբեջանցի օրենքով գող Նադիր Սալիֆովի (Գուլի) սպանությունը: Սողոյանի դրդապատճառների մասին հայտնի չէ, բայց չի բացառվում, որ օրենքով գողերի վրա հարձակումների հետևում ինչպես անձնական վիրավորանքներն են, այնպես էլ Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ Զախարի Կալաշովին (Շակրո Մոլոդոյ) սիրաշահելու փորձերը:

Գողերի գլուխների որսորդ Զապի պատմությանն են անդրադարձել Lenta.ru և «Փրայմ Քրայմ» հանցավոր աշխարհի մասին պատմող կայքերը: Ըստ այդմ, տիտղոսից զրկված Զապը, ոխ պահելով իրեն նեղացնողների դեմ, օրենքով գողից վերածվել է վրիժառուի ու վերացնողի:

Ինչպես արդեն հայտնի է, 2016 թվականի հուլիսին` Հայաստանում ներքաղաքական հակամարտության ընթացքում, հայ հասարակությունը բաժանվել էր երկու ճամբարի. իշխանափոխության փորձ կատարած ընդդիմությունը գրավել էր Երևանի ՊՊԾ գնդի Էրեբունի թաղամասում գտնվող ոստիկանության բաժինը: Գողական աշխարհն էլ անմասն չէր մնացել այս իրադարձություններից: Հետևելով չգրված օրենքներին, քրեական հեղինակությունները հրաժարվել էին աջակցել Հայաստանի ՆԳՆ-ի` ապստամբների դեմ պայքարին, որոնք արագ հայտնվել էին անազատության մեջ: Իսկ Զապն աջակցել էր իշխանությանը, որը կանխատեսելի էր: Օգտագործելով իր հեղինակությունը, վերջինս քաղաքացիներին համոզել էր չենթարկվել ընդդիմության քարոզչությանը:

Սկզբից Զապի դեմարշը նրան դիվիդենդներ բերեց` ուժայինների պաշտոնական «աստիճանների ցուցակում» նա դարձավ Հայաստանի քրեական աշխարհի առաջին դեմքը: Սակայն հենվելով հանրապետական վարչակարգի «ուսին», Զապնը սկսեց արագորեն հեռանալ մյուս օրենքով գողերից: Նրանք էլ, իրենց հերթին, չէին պատրաստվում ներել նրա դավաճանությունը: Եվ գողական հատուցումը վրա հասավ 2016 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Երևանի Լեռ Կամսար փողոցում:

Այդ օրը Զապն իր օգնական Սուրեն Ավետիսյանի (Փաշի Տղա Սուրո Լենինականսի) և զարմիկ Արտյոմ Ղազարյանի (Զապի Եգան Արտյոմ Լենինականսկի) հետ եղել: Եռյակին ծեծի են ենթարկել վեց գործող հայ օրենքով գողեր` Գևորգ Մելիքյանը (Գևորիկ Օշականսկի), Անդրանիկ Հարությունյանը (Անդո Խռոմոյ), Սամվել Հարությունյանը (Մանեթի Տղա Սամո), Ռաֆայել Խոեցյանը (Աֆո), Նորայր Փիլոյանը (Կոնչո) և Արտյոմ Միքայելյանը (Արտյոմ Գորիսկի):

Տիտղոսազրկված Զապը, ոխ պահելով, իրեն նեղացնողների դեմ սկսել է նրանց վերացնելու փորձերը: Անցյալ տարվա ամռանը նրա առաջին զոհը դարձավ նախկինում օրենքով գող Հայկ Նիկողոսյանը (Հայկո Կարաբախսկի): Նա միացել էր Զապի դեմ ատամ ունեցող հայ գողերի «ընտանիքին»: Հայկոն նրան սկսել էր անվանել «չգող», ինչի համար շուտով հատուցեց. Զապի մարդիկ Նիկողոսյանին հաշմանդամ դարձրին` իր իսկ տանը կրակելով վերջինիս երկու ոտքերին: Հետաքրքիր էր, որ, ինչպես Դատո Պանկիսկու դեպքում, Զապը պատժեց առավել անվնաս հեղինակությանը, որն անձամբ ոչ մի առնչություն չէր ունեցել իր ճակատագրին: Հնարավոր է, պատճառը նաև այն էր, որ Զապի հասցեին ասված բարձր հայտարարությունները, որոնք ներվում էին օրենքով գողերի դեպքում, Հայկոյի կողմից չափազանց վիրավորական էին հնչում, հաշվի առնելով, որ վերջինիս դեռ 15 տարի առաջ իր տիտղոսից զրկել էր զորեղ Դեդ Հասանը:

Հաջորդ հանցագործությունը, որի կազմակերպիչը, ըստ շրջանառվող լուրերի, Զապն էր, կատարվել է անցյալ տարվա վերջին: Այն ժամանակ Թուրքիայում գնդակահարվեց Քութայիսի գող, Տարիել Օնիանիի կլանի անդամ Գոչա Ալպաիձեին (Ալֆասոն): Նա հրաշքով ողջ մնաց: Միակ մարդը, որը մահափորձից առաջ կոնֆլիկտ էր ունեցել Ալֆասոնի հետ, Շաքրո Մոլոդոյի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ Նոդարի Ասոյանն էր (Նոդար Ռուստավսկի), Նոդարի ու Ալֆասոնի տարաձայնությունների պատճառը Ռոստովի մարզում նրանց տրամագծորեն հակադիր շահերն էին. այս մարզը երկար տարիներ միանձնյա վերահսկել էր Նոդարը:

Ալֆասոնի մահափորձից օրեր անց Ստամբուլում սպանվել էր Դատո Պանկիսկին, և հանցագործության ենթադրյալ կազմակերպիչը նույնպես Զապն էր: Բայց եթե Հայկոյի դեպքում դեռ կարող էր խոսք լինել սեփական պատիվը պաշտպանելու մասին, ապա դեկտեմբերյան երկու հանցագործություններն ակնհայտորեն Շաքրոյի կլանին մատուցած ծառայությունների տեսք ունեն: Չնայած Զապին Երևանում զրկել էին գողական տիտղոսից, Զախարի Կալաշովի կողմնակիցները դեռ ճանաչում են վրիժառուին որպես գող: Բացի այդ, որպես Շաքրոյի կլանի մերձավոր, նա իշխանություն ու դրամ է ստանում: Այս ամենը Զապին այսօր թույլ է տալիս լինել Հայաստանի հանցավոր աշխարհի «նայող» ու վերահսկել հանրապետական «օբշչակը»:

Ինչպես տեղեկացնում է «Փրայմ Քրայմ»-ը, այսօր գողական պատերազմները հիմնականում Թուրքիայի տարածքում են ընթանում. հենց այնտեղ են պահանջված փորձառու սպանություն կատարողները, հատկապես` հայ զինյալները: Նրանք շատ լավ տեղյակ են տարածաշրջանի տեղանքին, ազատորեն հատում են սահմանը երկու ուղղությամբ էլ և ամբոխից չեն առանձնանում: Հետաքններով Դատո Պանկիսկու դեկտեմբերյան սպանությունը՝ թուրքական ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել նման բրիգադներից մեկը, որի հետքերով և դուրս եկան Զապի վրա:

«Բոլոր ժամանակներում օրենքից այն կողմ որևէ մեկին իր հավատարմությունն ապացուցելու լավագույն եղանակն այն մարդու սպանությունն է եղել, որին կնշեն,- եզրափակում է «Փրայմ Քրայմ»-ի խմբագիր Վիկտորիա Գեֆտերը,- Հանցավոր միջավայրում դա խրախուսվում է: Ոչինչ չի կապում այնպես, ինչպես արյունը, որի համար շռայլորեն վճարում են` բոլոր իմաստներով: Ինչ վերաբերվում է Զապի մութ գործերին, ապա նման արարքների հատուցումն այն է, որից ոչ ոք չի փախչի: Բայց գողերից շատերը հետևյալ սկզբունքով են ապրում. «Դու այսօր մեռիր, ես` վաղը...»:

Ի դեպ, օրերս «օրենքով գողերի» մաֆիան քվեարկությամբ ընտրեց «Օրենքով թիվ 1 գողին»՝ Օլեգ Շիշկանովին՝ Շիշկային, որը կփոխարինի Զախարի Կալաշովին՝ Շաքրո Մալադոյին, քանի որ նա երկար ժամանակ դեռեւս կմնա կալանավորված եւ չի կարողանա ղեկավարել մաֆիան:

Տպել
27999 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը