Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱԳ նախարարին ու խոսել ղարաբաղյան հիմնախնդրից

27/03/2018 schedule16:57

Մարտի 26-ին տեղի ունեցավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի եւ ԼՀ արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին հայ-լեհական երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, երկուստեք կարեւորվեց հետագա համագործակցության, բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման միջոցով երկխոսության զարգացումը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությանը եւ դրա հեռանկարներին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ դեսպան Ղազարյանը ներկայացրեց հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ Լեհաստանի հայ համայնքի, Լեհաստանի պատմության մեջ հայերի ունեցած կարեւոր դերակատարության եւ 2017 թվականի ընթացքում՝ Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակի շրջանակներում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների առնչությամբ:

Տպել
5481 դիտում

Առաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպ

850 հազար դոլարի ներդրում Կոտայքի մարզում (տեսանյութ)

Դատական համակարգի փոփոխությունը հանրային պահանջ է, հետեւաբար հակառակը լինել չի կարող․ Արթուր Ավագյան

Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Անուշավան գյուղի տներից մեկում. ամբողջությամբ այրվել է տան տանիքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը որոշումներ է ընդունել

Ոստիկանները Վանաձորում չարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․9 մլն դրամի վնաս

Հադրութի վարչակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից. Բակո Սահակյանը ներկայացրել է նոր ղեկավարին

ՀՀ գլխավոր շտաբի պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Փամբակ գյուղի բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, օգտագործել տան ջեռուցման համար

Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ Սուրեն Պապիկյան

Վ․ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ եւ ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ. տրվել են հանձնարարականներ

Սա Հայաստանի ժողովրդավարացման ժամանակն է. Լենա Նազարյանի հոդվածը՝ անցումային արդարադատության մասին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ

Երեւանի «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Ռոբերտ Քոչարյանն այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է եղել

Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց․ Աննա Նաղդալյան

Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների եւ ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները

Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսեւորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները տպավորված են վերջին 10 տարիներին ՀՀ ՊԵԿ-ում տեղի ունեցած առաջընթացից

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձակուրդ է գնում, նրան կփոխարինի Ռաֆիկ Մաշադյանը