Հայկական գինեգործական ընկերությունները Դուսելդորֆ ցուցահանդեսից վերադարձել են մեդալներով

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական  16  ընկերություններ միասնական տաղավարով ներկայացրել են իրենց արտադրանքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած գինու եւ ալկոհոլային ըմպելիքների՝ «Պրովայն Դուսելդորֆ 2018»  ամենամյա միջազգային ցուցահանդեսին,  որը համարվում է խոշորագույններից մեկն աշխարհում:

Ինչպես հայտնում են գյուղնախարարության մամուլի ծառայությունից, ընկերությունների կողմից ներկայացվել են ավելի քան 130 տեսակի հանգիստ եւ փրփրուն գինիներ: Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում հայկական տաղավարը այցելուների մեծ հոսք է ունեցել: Մի շարք ընկերություններ ցուցահանդեսից վերադարձել են ոսկե եւ արծաթե մեդալներով:

Ցուցահանդեսի շրջանակում գինեգործ Վիլի Օպիցի կողմից անց է կացվել հայկական գինիների համտես՝ միջազգային լրատվամիջոցների, գինու մասնագետների եւ առեւտրային ներկայացուցիչների համար:

Համաձայն նախնական վերլուծությունների` ցուցահանդեսին մասնակցության արդյունքում մասնակից ընկերություններն ընդհանուր առմամբ ունեցել են ավելի քան 500 հանդիպում հնարավոր գնորդների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել 200 նախնական պայմանավորվածություններ:

Հայկական տաղավար է այցելել նաեւ ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վերջինս հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց է անցկացրել հայկական տաղավարում, համտեսել գինիները` կարեւորելով Հայաստանի մասնակցությունը նման կարեւոր ու զանգվածային միջոցառումներին:

Ցուցահանդեսին  ընդհանուր առմամբ ներկայացված էին ավելի քան 6600 ընկերություններ, այցելուների թիվը կազմել է  շուրջ 60.000:

Տպել
7904 դիտում

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է

2018-ին բացահայտված հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառվել է 84.8 մլրդ դրամի վնաս

Շոկային պարտությունից հետո «Արսենալը» պետք է փորձի դուրս չմնալ Եվրոպա լիգայից

«Մենք ստացանք մեր լուծումը». ռեստորանատերերի խնդիրը կառավարությունը կարգավորեց

Ն. Փաշինյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման իրականացումը

Արմավիրի քաղաքապետարանը սկսում է քաղաքը մեքենաների թափքերից մաքրելու ծրագիր

Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կրկին հետաձգվել են

Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի համար տեքստի մրցույթ է հայտարարվել

Նախարար Հակոբ Արշակյանի այցից հետո Կենտրոնական ավտոկայանում միջադեպ է տեղի ունեցել