Իռլանդիայի ու Լյուքսեմբուրգի դեսպանները կանչվել են ՌԴ-ից. 140 դիվանագետ է արդեն վերադարձել

լուսանկարում՝ Սերգեյ Սկրիպալն ու դուստրը՝ Յուլյան

Իռլանդիան հետ է կանչել Ռուսաստանի Դաշնությունում աշխատող իր դեսպանին՝ ի աջակցություն Մեծ Բրիտանիայի: Հետ է կանչվել նաեւ Լյուքսեմբուրգի ներկայացուցիչը ՌԴ-ում, սակայն՝ ոչ վերջնական, հնարավոր է նրան նորից ուղարկեն Ռուսաստան:

Հիշեցնենք, որ ՌԴ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ քիմիական արգելված տարբերակով, նյարդապարալիզացնող նյութով թունավորման գործում Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին՝ նշելով, որ թունավոր նյութը ռուսական ծագում ունի: Պաշտոնական Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները, սակայն աշխարհի խոշորագույն երկրներն ու Եվրամիությունը Լոնդոնի կողքին են: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Լոնդոնը ԵՄ-ին ներկայացրել է ծանրակշիռ ապացույցներ, սակայն դարձյալ չի նշվում, թե խոսքն ինչ ապացույցների մասին է:

Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մեղադրանքներից հետո Ռուսաստանն աշխարհում կորցրել է արդեն 140 դիվանագիտական ներկայացուցիչ: Ամենից շատ դիվանագետներ են արտաքսվել ոչ թե Մեծ Բրիտանիայից, այլ՝ ԱՄՆ-ից: Միայն Միացյալ նահանգներից արտաքսված ռուս դիվանագետները 60-ն են: Իսկ Լոնդոնից, հատուկ չվերթով հայրենիք են վերադարձել ռուսական դիվանագիտական ներկայացուցչության 23 ներկայացուցիչներ՝ իրենց ընտանիքներով: Երրորդ տեղում Ռուսաստանի հետ պատերազմական հարաբերությունների մեջ գտնվող Ուկրաինան է՝ արտաքսված 13 դիվանագետներով:

Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից ու Կանադայից հետ են ուղարկվել դեսպանական ներկայացուցչության 4-ական անդամներ, Չեխիայից ու Լիտվայից՝ 3-ական դիվանագետներ, Իտալիայից, Իսպանիայից, Դանիայից, Նիդերլանդներից, Ավստրալիայից ու Ալբանիայից՝ դեսպաններն ու 1-ական ներկայացուցիչները, Իռլանդիան, Լատվիան, Էստոնիան, Ռումինիան, Խորվաթիան, Մակեդոնիան, Հունգարիան, Շվեդիան, Նորվեգիան ու Ֆինլանդիան հետ են կանչել դեսպաններին:

Այսպիսով՝ Լոնդոնի «թեթև ձեռքով» դիվանագիտական փակուղի է ստեղծվում Ռուսաստանի համար, թեև բազմաթիվ մեղադրանքներից հետո այդպես էլ չեն հրապարակվել Սկրիպալի գործի մանրամասները, դրանք հանրային չեն ու պահվում են խիստ գաղտնի:

Թերեզա Մեյի խոսքերով, իրենք պաշտպանում են ողջ Եվրոպան, քանի որ այդ քիմիական զենքը՝ «Նովիչոկ»-ը, չի կիրառվել երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից, բացի այդ, Սկրիպալը Անգլիայի քաղաքացիություն ուներ, հետեւաբար, իրենք պաշտպանում են իրենց քաղաքացու շահերը:

Տպել
1655 դիտում

Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ՝ օժանդակելու պաշտպանությանն ու հաղթանակին. փաստաբան

Կամավորներին ճանապարհում են առաջնագիծ մեքենաների շչակների ձայներով, դրոշները ծածանելով. վարչապետ

Ադրբեջանում սիրիացի զինյալների տեղակայումը՝ Թուրքիայի հավակնությունների խորհրդանիշ․ The Guardian

Ադրբեջանը կրակ է վարել Վարդենիսի զորամասի, ինչպես նաև՝ օդուժ կիրառել դիրքերի ուղղությամբ. Շ. Ստեփանյան

Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում. Արծրուն Հովհաննիսյան

«Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է». կոնգրեսական Լինդա Սանչես

Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է. խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն. Արյան Բանկ

Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան

Հիմնովին հերքում ենք ՀՀ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ի լուրը

Հնարավոր է՝ Հայաստանը ռազմաքաղաքական դաշինք կնքի Արցախի հետ. Լիլիթ Մակունց

Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացում. Շ. Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում 9-ամյա աղջիկ է զոհվել (տեսանյութ)

Հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը

Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են. խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ

Թշնամական օդուժի հերթական կորուստները՝ լուսանկարներով. ներկայացնում է Արցախի ՊԲ-ն

Զինվորը պիտի առողջ լինի, որ նաեւ մարտունակ լինի, մի՛ մոռացեք վարակի մասին. Արտավազդ Վանյան

Ջավախահայերը հումանիտար ապրանքներով բեռնված մեքենաները տեղափոխում են Հայաստան. Վրաստանը թույլատրեց

Մակրոն, Թրամփ, Պուտին, Մերկել, Հռոմի Պապ. ազդեցիկ առաջնորդները խաղաղության ու երկխոսության կոչ են անում

Շվեյցարիան աջակցում է Ղարաբաղյան հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի Խմբի ջանքերին

Հայկական զինուժի կողմից հակառակորդի՝ մինչ այժմ խոցված սպառազինությունը. ՀՀ ՊՆ-ն նոր տվյալներ է հրապարակել