Արցախի ՄԻՊ-ը Ասյա Խաչատրյանի դեպքի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը Ասյա Խաչատրյանի դեպքի վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ է պահանջել ԱՀ ոստիկանությունից: Այս մասին հայտնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, մարտի 26-ին epress.am լրատվականում հրապարակված Ասյա Խաչատրյանի հարցազրույցի հիման վրա սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման շրջանակներում, հարցում է կատարել ԱՀ ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ:

Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով եւ 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ու 3-րդ կետերով՝

Պաշտպանը ԱՀ ոստիկանությունից պահանջել է պարզաբանումներ հետեւյալ հարցերի վերաբերյալ՝

  1. Ս.թ. փետրվարի 1-ի կեսգիշերին մոտ Ստեփանակերտի «Հաղթանակի» հրապարակի մոտակայքում ոստիկանների եւ Ասյա Խաչատրյանի միջեւ միջադեպ տեղի ունենալու մասին վերջինիս պնդումների վերաբերյալ, մասնավորապես՝ արդյո՞ք քաղաքացու պահանջին ի պատասխան՝ ոստիկանները չեն ներկայացել (տեսանյութի 0:11-1:34 հատված):
  2. Ս.թ. փետրվարի 2-ի երեկոյան Ստեփանակերտ քաղաքում (քաղաքացին չի կոնկրետացրել իր նշած շենքի հասցեն) ոստիկանների եւ Ասյա Խաչատրյանի միջեւ միջադեպ տեղի ունենալու մասին վերջինիս պնդումների վերաբերյալ, մասնավորապես՝ արդյո՞ք Ասյա Խաչատրյանի պահանջին ի պատասխան՝ ոստիկանները չեն ներկայացել (1:35-2:35):
  3. Ս.թ. փետրվարի 2-ին Ստեփանակերտի ոստիկանական բաժանմունք Ասյա Խաչատրյանի տեղափոխման եւ այնտեղ նրա նկատմամբ դրսեւորած վերաբերմունքի մասին վերջինիս պնդումների վերաբերյալ (2:36-6:56), մասնավորապես՝

3.1. Ի՞նչ հիմքով է Ասյա Խաչատրյանը տեղափոխվել ոստիկանական բաժանմունք (2:36-2:38),

3.2. Արդյո՞ք համապատասխան գրառում է կատարվել գրանցամատյանում (3:01-3:24),

3.3. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին ներկայացվել են նրա իրավունքները,

3.4. Արդյո՞ք քաղաքացու պահանջին ի պատասխան՝ նրա հետ ենթադրաբար զրույց վարող ոստիկանը (քաղաքացու ներկայացմամբ՝ «քննիչ») չի ներկայացել (3:43-3:46), 

3.5. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին չեն ներկայացվել ոստիկանական բաժանմունքում նրա հայտնվելու իրավական հիմքերը (3:31-3:53),

3.6. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացվել է փաստաբանի պահանջ եւ ի՞նչ արձագանք է այն ստացել (5:58-5:59),

3.7. Որքա՞ն ժամանակ է Ասյա Խաչատրյանը գտնվել ոստիկանական բաժանմունքում,

  1. Ս.թ. փետրվարի 3 լույս 4-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում Ասյա Խաչատրյանի բնակարանում քաղաքացիական հագուստով ոստիկանների եւ Ասյա Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած ենթադրյալ միջադեպի եւ այդ ընթացքում նրա նկատմամբ դրսեւորված վերաբերմունքի մասին Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ (6:57-10:11), մասնավորապես՝

4.1. Արդյո՞ք ոստիկանության նշյալ ծառայողները պատշաճ ներկայացել են Ասյա Խաչատրյանին (7:08-7:37),

4.2. Ի՞նչ նպատակով եւ իրավական հիմքով են նրանք ենթադրաբար մուտք գործել Ասյա Խաչատրյանի բնակարան (7:37-7:38),

  1. Ս.թ. փետրվարի 3 լույս 4-ի գիշերը Ասյա Խաչատրյանին եւ նրա ընկերուհուն (քաղաքացու կողմից ընկերուհու ինքնությունը պարզաբանված չէ) ոստիկանական բաժանմունք տեղափոխելու եւ այնտեղ նրանց նկատմամբ դրսեւորած վերաբերմունքի մասին Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ (10:11-17:22), մասնավորապես՝

5.1. ի՞նչ հիմքով են Ասյա Խաչատրյանը եւ նրա ընկերուհին ենթադրաբար տեղափոխվել ոստիկանության բաժանմունք (10:34-10:36),

5.2. Արդյո՞ք համապատասխան գրառում է կատարվել գրանցամատյանում (10:38-10:48),

5.3. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին եւ նրա ընկերուհուն ներկայացվել են իրենց իրավունքները,

5.4. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացվել է իրեն ազատությունից զրկելու մասին իր ընտրած անձին տեղեկացնելու պահանջ եւ ի՞նչ արձագանք է այն ստացել (11:13-11:18),

5.5. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացվել է փաստաբանի պահանջ եւ ի՞նչ արձագանք է այն ստացել (11:27-11:32),

5.6. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին ոստիկանության ծառայողի (քաղաքացու ներկայացմամբ՝ «Ջոն») կողմից ներկայացվել են հանրային վայրերում նրա վարքագծի վերաբերյալ օրենքից չբխող պահանջներ (15:52-16:22),

5.7. Որքա՞ն ժամանակ են Ասյա Խաչատրյանը եւ նրա ընկերուհին գտնվել ոստիկանական բաժանմունքում,

  1. Այլ անհրաժեշտ պարզաբանումներ՝ նշված տեսանյութում Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացված պնդումների վերաբերյալ:

Պաշտպանն իր գրությամբ պահանջել է նաեւ տեղեկացնել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել Ասյա Խաչատրյանի պնդումների ստուգման ուղղությամբ:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն, իր իրավասության սահմաններում եւ մարտի 26-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառությանը համապատասխան, շարունակում է քննարկման ընթացակարգը:

Տպել
2341 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն