«ArmHiTec-2018»-ին հնարավոր կլինի տեսնել առաջնագիծը

28/03/2018 schedule15:36

Մարտի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը հայտարարեց, որ Հայկական բանակի գնումները՝ տեղական ռազմարդյունաբերական ընկերություններից կկազմեն ընդհանուր գնումների մեկ քառորդը։

«Ներառյալ Ռուսաստանի հետ կնքված սպառազինության ձեռքբերման վարկի շրջանակներում ստացվող սպառազինությունը, պլանավորվում է, որ ընդհանուր գնումների մոտավորապես մեկ քառորդը կկազմեն մեր ներքին արտադրանքի գնումները»,- նշեց Փախչանյանը՝ հավելելով, որ դա նաեւ կախված է նրանից, թե որքանով արագ առկա մշակումները կդրվեն սերիական արտադրության:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների, նախորդ երկու տարիների ընթացքում ռազմական տեխնիկայի ներքին գնումները գրեթե 50 տոկոսանոց աճ են գրանցել:

Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահը նշեց նաեւ, որ Հայաստանը հավակնություններ ունի օպտիկայի, ռոբոտացված համակարգերի, այդ թվում՝ անօդաչու սարքերի, լազերային տեխնիկայի արտադրության ոլորտներում։

Փախչանյանը նշեց, որ առաջնագիծը տեսադիտարկման միջոցներով հագեցնելու հարցում լուրջ առաջընթաց կա։ Փոխնախարարն անդրադարձավ նաեւ մարտի 29-31-ը Երեւանում անցկացվելիք Սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսին: Դրա ընթացքում առաջնագծից որոշակի պատկերներ կցուցադրվեն: 

«Հենց ցուցահանդեսին օնլայն կցուցադրվի, եւ նույնիսկ հնարավորություն կլինի՝ տեսախցիկը շարժել, նայելու»,- նշեց Փախչանյանը:

Համաձայն ՀՀ ՊՆ պաշտոնական կայքի՝ «ArmHiTec-2018»  ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցելու են 34 հայկական եւ ավելի քան 30 կազ­մակերպություն 14 երկրից, այդ թվում` ռուսաս­տանյան «Ռոսոբորոնէքսպորտ», «Կոնցեռն ՎԿՈ «Ալմազ-Անտեյ», «ՆՊԿ «ՈՒրալվագոնզավոդ», «ՌՍԿ «ՄԻԳ» բաժնետիրական ընկերությունները, հնդկա­կան «ԲԵԼ» եւ «ԼԱՐՍԵՆ&ՏՈՒԲՌՈ» ընկերությունները, ինչպես նաեւ ընկերություններ Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից եւ այլ երկրներից: Բացի թվարկած­ներից, եւս 30 արտերկրյա ընկերությունների ներկայացուցիչներ ժամանելու են իրենց արտադրա­տե­սակները ներկայաց­նելու եւ գործարար կապեր հաստատելու նպատակով:

Ցուցահանդեսին եւ վերը նշված միջոցառումներին մասնակցելու նպատակով ժամանելու են ավելի քան 10 երկրների պետական պատվիրակություններ Հունաստանից, Հնդկաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից եւ այլ երկրնե­րից: Մաս­նակ­ցելու է նաեւ ՀԱՊԿ-ի պատվիրակությունը:

Տպել
1569 դիտում

Յուրաքանչյուր քաղաքական ուժի համարում եմ մրցակից. Հրազդանում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու

Կարին Տոնոյանը կպայքարի առանձին. նա հայտարարել է «Ազատագրական շարժում»-ից դուրս գալու մասին

Ալիևը Լուկաշենկոյին պատմել է Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների հետ հանդիպման արդյունքների մասին

Ճամբարակի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում

Իսրայելը 2 շաբաթով փակում է երկրի սահմանները՝ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով

Վրաստանում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Առնվազն վեց մարդ է զոհվել Սուդանի և Եթովպիայի զինծառայողների միջև բախումների հետևանքով

27 ռուս դիվանագետներ ընտանիքներով ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ը հունվարի 30-ին. Անտոնով

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի միջխորհրդարանական վեհաժողովին

Թալանել են Զանգեզուրի կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին

Արարատ քաղաքում ՔՊ թեկնածու Ասլան Ավետիսյանը բնակիչների հետ թաղային հանդիպումներ է ունեցել (լուսանկարներ)

Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը

Վարանդայի շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայողներ են վնասվածքներ ստացել

Հրդեհի հետևանքով այրվել է Սյունիքի Կարճևան համայնքի մանկապարտեզի առաջին հարկի հատակն ու նկուղը

Վրաստանը 2-րդն է աշխարհում կորոնավիրուսի մահացության ցուցանիշով, Հայաստանը՝ 8-րդը, Ադրբեջանը՝ 39-րդը

Սպասվում են ձյան ու անձրևի տեսքով տեղումներ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

16-ամյա հայ բազկամարտիկն արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի առաջնությունում (տեսանյութ)

Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ է. քարաթափումը շարունակվում է (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի տներից մեկում. այրվել է տանիքը

Թուրքիան խախտում է մարդու իրավունքները. Հունաստանի վարչապետ

Արցախում կորոնավիրուսով վարակված 20 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 52-ինը՝ ծանր

Ստեփանակերտի դպրոցների մի շարք դասարաններում կանցնեն առկա ուսուցման, մյուսներում՝ կշարունակվի հեռավարը

Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ

Մարդիկ այս ընտրություններին մոտենում են քաղաքապետի ընտրության նման. Վանաձորում «Լուսավոր Հայաստանի» թեկնածու

Սյունիքի մարզի Կարճևան համայնքի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել

Անվասայլակներին պարում են բուժում ստացող զինծառայողները. հերոսները բացել են սպորտային պարերի առաջնությունը (տեսանյութ)

Արմավիրի մարզում և Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է

Հայաստանում կորոնավիրուսի 409 նոր դեպք է արձանագրվել, 1 օրում մահացել է 29 մարդ

Արշամյանը կշարունակի ղեկավարել «Հայաստան» հիմնադրամը. նա վերընտրվել է գործադիր տնօրենի պաշտոնում

Մահացել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին

Կանխվել է 25-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը «Հաղթանակ» կամրջից

Քարաթափում Զովունիից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին. այն դարձել է միակողմանի երթևեկելի

Երվանդ Երկանյանի 70-ամյակը նշանավորվել է հոբելյանական համերգով

Պայթյուն Գյումրիում. տուժածի վիճակը գնահատվում է ծանր

Պահանջվում են ազատամիտ կանայք և աղջիկներ, որակավորման կարիք չկա. զավեշտի հասնող աշխատանքի հայտարարություններ List.am-ում

Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ

Վաղարշապատում կարեւորագույն ռեֆորմ է իրականություն դառնալու. Դիանա Գասպարյանը հանդիպել է քաղաքացիների հետ

ԱՀԿ-ն ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին. այն ավելի արագ է տարածվում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում է (լուսանկարներ)