Հայերը Բաքվի համար անե՞ծք են, թե՞ հարեւան․ Փաշազադեն չի կողմնորոշվում

Հայերը անեծք են մեր գլխին: ԱՊԱ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:

Նրա խոսքով, «200 տարիների ընթացքում հայերը ցեղասպանություններ են իրականացրել ադրբեջանցիների դեմ ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ սեպարատիստ ուժերի աջակցությամբ»:

Փաշազադեն, որ ամիսներ առաջ Մոսկվայում խաղաղասիրական ոճով խոսում էր հայ եւ ադրբեջանցի երիտասարդներին որպես հարեւաններ դաստիարակելու անհրաժեշտության մասին, այս անգամ նաեւ ավելացրել է, որ հայերը մտադիր են շարունակել ղարաբաղյան հակամարտությունը՝ տեղափոխելով այն կրոնական հարթություն:  

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերի 8-ին ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ կայացած հանդիպմանը Ալահշուքյուր Փաշազադեն այլ հայտարարություններով հանդես եկավ:

Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասված էր, որ հակամարտող կողմերի երիտասարդները պետք է դաստիարակվեն որպես հարեւաններ:

«Համոզված ենք, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների եւ ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների ՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության եւ բարեգթության վրա»:

Տպել
5834 դիտում

Բոլիվիայում հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ֆորումին կներկայացվի Հայաստանը

Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

Ցմահ դատված ընդդիմադիր լրագրողից դատարանը պահանջում է 1300 դոլար վճարել Էրդողանին

Քրգործ՝ սգո ծառայություններ մատուցող կազմակերպություններից մեկի նկատմամբ. 4,5 մլն դրամի վնաս է հասցվել

Էդ ո՞ր սպանությունը. Երրորդմասցի Լյովիկի հայրը բորբոքվեց, երբ խոսեցին որդու կողմից ենթադրյալ սպանությունների մասին

ԱՀԿ փորձագիտական առաքելությունը Հայաստանում է

Երբ ժամանակը գա՝ ելույթ կունենամ. Սերժ Սարգսյանը մի թեթեւ շփվել է լրագրողի հետ (տեսանյութ)

Ավշարի դպրոցում ստեղծված իրավիճակը խաթարում է երեխաների կրթության իրավունքը․ ՄԻՊ

Գյումրու քաղաքապետարանը ՀԷՑ-ին չի վճարի 188 մլն դրամ. Սամվել Բալասանյան

Ջերմուկի ոստիկանները բացահայտել են 9 տարի առաջ կատարված գողությունները

Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Arton Capital» կազմակերպության ներկայացուցիչներին

ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով

Միշտ կարիք կա զարգացնելու մոր եւ մանկան առողջության պահպանմանն ուղղված քայլերը. Թորոսյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ

Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը մասնակցել է կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի նիստին

34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի թմրամիջոց իրացնելու համար. գործը դատարանում է

Ինձ թվում է՝ երազ է. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը՝ երկար սպասված ԵԱ ոսկե մեդալի մասին

Ռոբերտ Քոչարյանը կոպիտ սխալ է թույլ տվել իմ նկատմամբ հայց ներկայացնելով. Արամ Մանուկյանը մանրամասներ է ներկայացնում

ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկից մինչև Աբելյան-Ֆուչիկ կբարեկարգվի փողոցը, նստարանները, ցանկապատները