ՌԴ-ն Երեւանում եւս կստեղծի իր ռազմական ոստիկանության ստորաբաժանումը

Երկու օր առաջ, մարտի 26-ին ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանից ստացված տեղեկատվությունը, համաձայն որի Հայաստանում ՌԴ-ի ռազմական ոստիկանության ստորաբաժանում է տեղակայվելու, Գյումրիում հակասական տրամադրություններ է արթնացրել:

Ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանում ունենալու նպատակը Գյումրիում ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության բարձրացումն է:

Իսկ, որ խնդիրներ կան, մեկ անգամ չէ, որ գյումրեցին համոզվել է: Ավետիսյանների սպանդից հետո անվստահություն է ձեւավորված ՌԴ 102-րդ ռազմաբազայի նկատմամբ եւ առկա է բացասական վերաբերմունք ռուս զինծառայողի հանդեպ:

«Լավ կլիներ, որ նման հաղորդագրություններում համատեղ հայտարարություն լիներ, (ՌԴ-ից բացի նաեւ՝ ՀՀ-ն-հեղ.): Զորամասից դուրս ՌԴ ՌՈ գործառույթներն ու իրավասությունները լավ կլիներ, որ հրապարակեր ՀՀ պետական կառավարման մարմինը: Լիներ իրազեկում քաղաքացիների, իրավապահների համար, թե չէ ստացվում է միակողմանի մի հայտարարություն: Տպավորություն է, որ այդ հայտարարությունը ՀՀ իշխանություններն էլ են ստացել որպես ի գիտություն»,- ՀԺ-ի լրագրողի հետ զրույցում ասել է Գյումրիում գործող «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի փորձագետ Կարեն Պետրոսյանը:

Փորձագետը մի շարք հարցադրումներ է արել՝ Շիրակի մարզպետը, օրինակ, քաղաքապետը կամ պետական կառավարման այլ լիազոր մարմին, որեւէ  պաշտոնական գրություն բացի սույն հաղորդագրությունից ստացե՞լ է, թե՝ չէ: Եթե ստացել է, հստակեցվա՞ծ է ստեղծվող ստորաբաժանման նպատակը, ռազմական ոստիկանների լիազորությունների սահմանը, գործունեության տիրույթը: Կա՞ խոսք տեղի կառույցների հետ համագործակցության մասին, թե՝ ոչ: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

Պաշտոնական խոսք ու հայտարարություն ՀՀ-ում ՌԴ իրավապահ համակարգի ստեղծման մասին չի եղել: Գյումրիից բացի, ցանկում նաեւ Երեւանն է: Նույն աղբյուրը որպես ի գիտություն տեղեկացրել է, որ Գյումրիում 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ջոկատներից բացի նախատեսվում է ռազմական ոստիկանության եւս մեկ ստորաբաժանում ձեւավորել Երեւանի ռազմական կայազորում: 

Նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 29-ի համարում:

Ուշադրություն«Հայկական Ժամանակ»-ը տպագրվում է սահմանափակ տպաքանակով, թերթի օրինակը կարող եք ձեռք բերել մասնավոր կրպակներում, փողոցային հատավաճառներից, «Հայփոստի» փոստային բաժանմունքներում եւ «Պրեսստենդ»-ի կանաչ կրպակներում: Թերթն ամենօրյա ռեժիմով կարող եք ստանալ նաեւ ձեր տանը կամ ցանկացած այլ հասցեով՝ բաժանորդագրության միջոցով:

* Բաժանորդագրվելու համար պետք է զանգահարել ՝ 077-01-60-66 համարով:

* Թերթի որակի, բովանդակության, ձեզ հասանելի ինֆորմացիան փոխանցելու, կամ ձեզ հուզող խնդրին անդրադառնալու հարցերով՝ 091-01-02-77 հեռախոսահամարով:

Տպել
2570 դիտում

Հայտնի է, որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտացված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար