Հայաստանի մասշտաբով եղանակի ռեկորդը կրկնվել է, Երևանում՝ գերազանցվել. գրանցվել է +30 և +28

Մարտի 30-ի ցերեկը, հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրեւի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։ Անձրեւները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում եւ Երեւանում։

Մարտի 31-ի առավոտյան ժամերից անձրեւներն աստիճանաբար կդադարեն, ապրիլի 1-2-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, իսկ ապրիլի 1-2-ը նույնքանով կբարձրանա: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Անդրադառնալով մեր հարցին, թե արդյո՞ք իրականացան կանխատեսումները եւ նախկինում գրանցված +30 աստիճան ռեկորդը գերազանցվեց, Սուրենյանը պատասխանեց, որ ռեկորդը կրկնվել է: Ավելի վաղ մեզ հետ զրույցում նա ասել էր, որ եթե կանխատեսումներն արդարանան, եւ մարտի 24-ին օդի ջերմաստիճանը հասնի +33-ի, ապա դա կլինի Հայաստանում մարտին երբեւիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը: «Վերջին անգամ Սյունիքի հովիտներում եղել է +30 աստիճան՝ 2004 թվականին մարտի 5-ին: Դրանից հետո այլեւս չենք ունեցել այդպիսի ջերմաստիճան»,- նշել էր Գագիկ Սուրենյանը:

Այսօր նա տեղեկացրեց, որ նշված օրը օդի ջերմաստիճանը Մեղրիի հատվածում հասել է +30-ի, եւ ռեկորդը կրկնվել է: Փոխարենը, ըստ նրա, ռեկորդ է գրանցվել Արարատյան դաշտում. «Եթե մինչեւ հիմա մարտ ամսին Արարատյան դաշտում, այդ թվում՝ Երեւանում ամենաբարձր ջերմաստիճանը համարվում էր +27 աստիճանը, որը դիտվել էր 2008 թ.-ին, ապա 2018 թ.-ի մարտի 24-ին ջերմաստիճանը հասավ +28-ի»:

Արդեն գրեթե ավարտված մարտի համար նաեւ կանխատեսվել էր նորմայից բարձր տեղումների քանակ: Այդ առիթով շատերը սպասում էին, որ ջրամբարները կլցվեն ու գյուղատնտեսությունը կշահի: «Հաշվի առնելով վաղը սպասվող հզոր ցիկլոնը, տեղումների քանակն էլ նորմայից ավելի կլինի, չնայած այս պահի դրությամբ էլ կան հատվածներ, որտեղ նորման գերազանցված է: Ջրամբարների լցվածության մասին դեռ վաղ է խոսել, գետերի վարարումները նոր են սկսվում»,- արձագանքեց Գագիկ Սուրենյանը: 

Ինչ վերաբերում է ապրիլին սպասվող եղանակային պայմաններին, ապա օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում սպասվում է նորմայի սահմաններում, տեղումների քանակը կրկին կանխատեսվում է նորմայից ավելի:

«Մենք ապրիլ ամսվա համար նույնպես հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտում բացասական ջերմաստիճան չենք կանխատեսել: Իսկ դա նշանակում է, որ ցրտահարություն, ըստ նախնական կանխատեսումների, ապրիլին նույնպես չի սպասվում»,- եզրափակեց օդերեւութաբանության կենտրոնի պետը: 

Տպել
12368 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում