Ձերբակալվել են Շիրակի մարզի Իսահակյան եւ Մեղրաշատ համայնքների նախկին ղեկավարները. ՔԿ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձերբակալվել են Շիրակի մարզի Իսահակյան եւ Մեղրաշատ համայնքների նախկին ղեկավարները՝ գյուղացիներին աշնանացան ցորենի բաշխման գործընթացում չարաշահումներ թույլ տալու եւ յուրացումներ կատարելու կասկածանքով։

Ըստ ՔԻ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, սույն թվականի մարտի 27-ին կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Իսահակյան եւ Մեղրաշատ համայնքներում պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել առանձնապես խոշոր չափերով], եւ 314-րդ հոդվածով [պաշտոնեական կեղծիքը) քրեական գործը:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են յուրացումների մեխանիզմը եւ դեպքի մի շարք հանգամանքներ:

«Մասնավորապես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ չարաշահումներ են թույլ տրվել Իսահակյան եւ Մեղրաշատ համայնքների բնակիչներին պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում։ Մի շարք գյուղացիներ ընդգրկվել են աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում, սակայն նրանց անվամբ դուրս գրված սերմացուն վերջիններիս չեն հատկացվել կամ հատկացվել են շատ ավելի քիչ ծավալով եւ յուրացվել համայնքների ղեկավարների կողմից»,- ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեն նշում է, որ սերմացու ցորենի հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով` համայնքի ղեկավարները կազմել եւ իրենց ստորագրությամբ ու համայնքապետարանի կնիքով հաստատել են պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բովանդակությամբ կեղծ բաշխացուցակներ եւ դրանք հանձնել Շիրակի մարզպետարանին:

Բացի այդ, հաղորդագրությունում նշվում է, որ պարզվել է սերմացու ցորեն ստացած Իսահակյան եւ Մեղրաշատ համայնքների որոշ բնակիչներ հետագայում կատարել են նախատեսված վճարումները, սակայն դրանք չեն մուտքագրվել համայնքի բյուջե, չեն փոխանցվել համապատասխան կազմակերպության հաշվեհամարին, այլ յուրացվել են՝ պաշտոնեական կեղծիք կատարելու եղանակով: Իսկ բնակիչների անվամբ կուտակված պարտքերը ներվել են պետության կողմից թիվ 1585-Ն որոշմամբ։

«Քննության տվյալներով՝ չարաշահումները տեղի են ունեցել 2012-2016 թթ.: Այդ տարիներին Իսահակյան համայնքի ղեկավարն է եղել Արտավազդ Արսենյանը, իսկ Մեղրաշատ համայնքի ղեկավարը՝ Վահրամ Սաղաթելյանը։ Ներկայումս նրանք համապատասխանաբար Անի եւ Ամասիա համայնքների ներկայացուցիչներն են Իսահակյանում եւ Մեղրաշատում։ Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով Ա.Արսենյանը եւ Վ.Սաղաթելյանը մարտի 29-ին ձերբակալվել են եւ հարցաքննվել։ Պետությանը պատճառված վնասը մասամբ վերականգնվել է», - ասված է հաղորդագրությունում։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
1773 դիտում

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)