3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկաններին ու քննիչին հանիրավի մեղադրելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության եւ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ:

ՀՔԾ մամուլի ծառայության փոխանցմամբ, Կարեն Մարտիրոսյանն ու Վիգեն Վարդանյանը, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի ավագ տեսուչ Սեւակ Ալեքսանյանը նյութերի նախապատրաստման ընթացքում իրենց ուղղորդել է բացատրությունում ներառել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե իբրեւ ականատես են եղել 21.05.2017թ.-ին Թալին քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքներին: Բացի այդ, հայտնել են, որ հիշյալ ոստիկանը դեպքի վայրի զննության արձանագրությունում կեղծ տվյալներ է ներառել գործողությանն ընթերակաների մասնակցության վերաբերյալ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ Կ. Մարտիրոսյանն ու Վ. Վարդանյանը նախաքննական մարմնին սուտ տեղեկություններ են հայտնել վերը նշված ոստիկանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, եւ որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի ավագ տեսուչ Սեւակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Կ. Մարտիրոսյանի ու Վ. Վարդանյանի կողմից սուտ մատնություններ կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում վերջիններիս մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ Հրայր Հունանյանը, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ անհիմն մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչ Էդուարդ Հովհաննիսյանին:

Այսպես,  Հ. Հունանյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ այնուհետեւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ՀՀ ՔԿ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Էդուարդ Հովհաննիսյանն իրեն ուղղորդել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ: Բացի այդ, քրեական գործից հանել է իր մեղքը հերքող ցուցմունքները, ինչպես նաեւ կեղծել հարցաքննության արձանագրություններում իր ազգանվան կողքին առկա ստորագրությունները:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների, այդ թվում` Հ. Հունանյանի կողմից տրված ինքնախոստովանական ցուցմունքների արդյունքում եւ դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ  վերջինս նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Քննությամբ հիմնավորվել է, որ արձանագրություններում առկա ստորագրությունները պատկանում են Հ. Հունանյանին, եւ քննիչն էլ վերջինիս չի ուղղորդել սուտ ցուցմունքներ տալ: Հ. Հունանյանը խոստովանել է, որ սուտ մատնություն է կատարել` քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով:

Արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, եւ որոշում է կայացվել վերը նշված քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Հ. Հունանյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Սուտ մատնության հատկանիշներով հարուցված վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
2013 դիտում

Այս օրերին ձեր վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս. Ժաննա Անդրեասյանը` ուսուցիչներին

Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված ընտանիքի որդին՝ Ավետը (լուսանկար)

Շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա․ երեխան ծնոտի շրջանի պատռվածքով հոսպիտալացվել է

ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 10 երեխա շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքներում

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր. Նիկոլ Փաշինյան

Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ է ժամանել Հայաստան

Լևոն Մնացականյանն Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության կալանավայրում է. նրան մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. Ալիև

Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել. ՀՀ ՊՆ-ն հերքել է ապատեղեկատվությունը

Շտապօգնության մեքենաներով Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված և խնամքի կարիք ունեցող 20 անձ

ԼՂ-ից բռնագաղթած ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը մահացել է Հայաստանում

Անվանել են Վրեժ. ԼՂ-ում վերջին տղա երեխան է ծնվել

ՄԻՊ-ը շարունակում է փաստահավաք աշխատանքը. Անահիտ Մանասյանն այցելել է Վայք, հանդիպել բռնի տեղահանված անձանց հետ

Կոտայքում բեռնատարը բախվել է գազախողովակներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել դաշտում

Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բաշխումն ըստ ՀՀ մարզերի

40 ժամ ղեկին. 12-ամյա Կարենը ընտանիքին ԼՂ-ից հասցրել է Հայաստան

Այս լարված շրջանում ծայրագավառականության կողմնակիցները ալեկոծում են մարդկանց. Արայիկ Հարությունյանի ֆեյքազերծումը

Մասիսում հուղարկավորել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սպանված եղբայրներին՝ 10-ամյա Միքայելին ու 8-ամյա Նվերին

Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 437 անձ է ժամանել Հայաստան

ԼՂ-ն գրեթե ամբողջությամբ դատարկ է, առավելագույնը մի քանի հարյուր մարդ կա, որոնք ևս հեռանում են. Բեգլարյան (տեսանյութ)

11 նոր մեքենա. համալրվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ավտոպարկը

Ադրբեջանի դատախազությունը հայտնել է Դավիթ Բաբայանին ձերբակալելու մասին. ՏԱՍՍ

Կրակել են Բաշինջաղյան փողոցում գտնվող տներից մեկի ուղղությամբ. կա ձերբակալված

Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պաշտոնյային է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի և բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը

Կառավարությունը շարունակում է ժամանակավոր կացարանով ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին (տեսանյութ)

Միացյալ Թագավորությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար 1 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի

ԼՂ-ից տեղափոխված 361 անձ է բուժում ստանում, պայքարում ենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների կյանքի համար. Ավանեսյան

Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը. Գերմանիայի ԱԳ նախարար

ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել. Դյուժարիկ

Վերջին 2 օրերին շուրջ 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ. ԼՂ-ից 2900 անձ է տեղափոխվել Հայաստան

Դատախազությունը Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայից պահանջում է բռնագանձել 19 անշարժ գույք և 451 մլն դրամ

Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստան է ժամանել ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 417 անձ

Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր և վիրավորներ

Այս օրերին լավ առիթ է հասկանալ, որ հայը հային չի կարող թշնամի լինել, ատել, ուզենալ սպանել. Ալեն Սիմոնյան

ԿԳՄՍՆ-ն հավաքագրում է ԼՂ-ից Հայաստան եկած ուսուցիչների տվյալները. ինչպես գրանցվել

ԼՂ-ի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է. Հայկ Խանումյան

Մոսկվայի օդանավակայաններում առնվազն 27 չվերթ է հետաձգվել

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում դեռևս երթևեկության սահմանափակումներ կան

ՄԱԿ-ի դատարան ներկայացված հայցով Հայաստանն ինչ է պահանջում Ադրբեջանից. Էդմոն Մարուքյանը մանրամասնել է