Անդրադարձ. եկեղեցին եւ մենք. Մերուժանի հոդվածը

31/03/2018 schedule12:35

Քրիստոնեությունը մարդկային քաղաքակրթության մեծագույն նվաճումներից է, այն հավատո վեմը, որի վրա վեր է խոյանում մարդու անանձնական սիրո եւ անձնական զոհաբերությունների սրբալույս տաճարը:

Հայ Առաքելական եկեղեցին առանձնահատուկ տեղ է գրավում քրիստոսավանդ եկեղեցիների մեջ՝ իր ազգային ձեւով ու ազգանվեր գործունեությամբ: Նա մեր ազգային խիղճն է՝ պայծառակերպված Թադեւոս եւ Բարդուղիմեոս առաքյալների չարչարանքներով ու նահատակությամբ, աշխարհում առաջին պետականորեն ճանաչված կրոնական հաստատությունը:

Տասնյոթդարյա իր գոյության ընթացքում տարբեր արշավանքների պատճառով հայ եկեղեցու կենտրոն Ս. Էջմիածնի հայրապետական աթոռը տեղափոխվել է Հայաստանի այլ քաղաքներ, սակայն երբեք չի մարել Լուսավորչի կանթեղը, չեն դադարել ծիսակատարություններն ու քարոզչությունը:

Հայ եկեղեցու տարեգրության մեջ ամենածանր ժամանակաշրջանը կոմունիստների տխրահռչակ տիրապետության տարիներն էին, երբ համատարած հալածանքներ եղան ընդդեմ հավատացյալների ու հոգեւորականների. 1938թ. Խեղդամահ արվեց եկեղեցու զորագլուխը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Խորեն Առաջինը: Փակվեցին Գեւորգյան ճեմարանն ու Մայր Աթոռի տպարանը, արգելվեցին մկրտությունն ու պսակադրությունը…Եկեղեցին որբացավ մեկ տասնամյակ: Այնուհետեւ, դարձյալ կոմունիստների նախաձեռնությամբ,հավաքագրվեց հոգեւոր միաբանության նոր դասակ, որի զգալի մասը կղերականի անվան տակ ծառայում էր Հայաստանի չեկային, որպես գաղտնի գործակալ երկրի ներսում եւ արտասահմանում:

Վերստին հրապարակվեց «Էջմիածին» հանդեսը, որտեղ տպագրվում էին մեծամասամբ շնորհավորական հեռագրեր պետական եւ եկեղեցական տոների կապակցությամբ, եւ պատմաբանասիրական հոդվածներ, երբեմն նաեւ հովվական թղթեր ու կոնդակներ: Վերաբացվեց Գեւորգյան ճեմարանը, որտեղ ուսանողները հիմնականում արտասահմանից ներգաղթած ծնողների երեխաներ էին, որոնք նույնպես ուսանելու առաջին օրվանից հաշվառման էին ենթարկվում ու գրանցվում չեկայի սեւ մատյաններում կամ էլ «մշակվում ու հավատարմագրվում» էին հետախուզական մարմինների կողմից:

Մի խոսքով՝ խորհրդային իշխանության յոթանասուն տարիների ընթացքում Ս. Էջմիածինը հարկադրված դարձել էր Հայաստանի կոմկուսի ձեռնածուն: Իհարկե, այս հանգամանքը եկեղեցու համար պայմաններ չէր ստեղծում զերծ մնալու ներքին հետապնդումներից:

Զուգահեռաբար գրեթե նույնը կարելի է ասել Մեծի Տանն Կիլիկիո նվիրապետական աթոռի մասին, որպես ձեռնածուի՝ այն օրերի Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության:

Երջանկահիշատակ Գարեգին Առաջին (Հովսեփյան) կաթողիկոսի մահվանից անմիջապես հետո դաշնակցականները ներխուժեցին Անթիլիաս, եւ սկսվեց երկպառակությունը հայ եկեղեցու երկու կաթողիկոսությունների միջեւ: Այս երկու աթոռների գահակալները շտապեցին նախ՝ անվանարկել եւ նզովել միմյանց, եւ ապա՝ իրարից թեմեր գրավեցին: Եղբայրադավ այս իրարանցումին վերջ դնելու նպատակով հարցին միջամտություն ցուցաբերեց Երուսաղեմի պատրիարք Տ. Եղիշե արքեպիսկոպոսը եւ, խաղարարար միջնորդի բարյացակամությամբ, հաշտության ձեռք մեկնեց երկու կաթողիկոսներին, բայց իր առաքելության կատարմանն անկարող գտնվեց, քանի որ իրենից անհամեմատ հզոր էին սրանցից յուրաքանչյուրի թիկունքում գործող խռովարար ուժերը՝ կոմունիստները եւ դաշնակցականները: Միեւնույն սոցիալական դիրքորոշմամբ գործող այս երկու կուսակցություններից յուրաքանչյուրը ջանում էր ուժերի ներածին չափով ջլատել մեր ազգային միասնությունը՝ Հայրենիքում եւ Սփյուռքում:

Եվ ահա եկավ ժամանակը, եւ հայ նոր պետականության կայացմամբ վերջ դրվեց հոգիների գաղթականությանը, իսկ վերոհիշյալ պառակտիչ կուսակցությունները մատնվեցին հարկադիր պարապուրդի՝ որպես անհեթեթ գաղափարախոսության խնդրարկուներ: Այժմ մենք ունենք ազգային եկեղեցի: Ազգային պետությունը պարտավոր է հնարավորություն ստեղծել, որպեսզի եկեղեցին ժողովրդի մեջ տարածի իր հոգեւոր իշխանությունը եւ ավելացնի Աստծո փառքը Երկրի վրա: Իսկ ազգային եկեղեցին պարտավոր է օգնել ժողովրդավար պետությանը նրա բարոյական ազդեցությունը մեծացնելու եւ քաղաքացիների բարեկեցությունը բարձրացնելու գործում:

Ուրեմն անհրաժեշտ է, որ օրենքները գրվեն խղճի մտոք, որպեսզի դրանցից միաժամանակ օգտվեն ժողովուրդը, պետությունը եւ եկեղեցին: Անհրաժեշտ է նաեւ բարենորոգել եկեղեցու ներքին էությունը եւ վերջնագրել պետություն-եկեղեցի փոխհարաբերությունները: Ավրելիոս Օգոստինոսը իր կրոնական կրեդոյին հետեւյալ ձեւակերպումն է տալիս. «Եկեղեցին եւ պետությունը պետք է ապրեն ու գործեն միասին, բայց ոչ միաձույլ, որպեսզի չստեղծվի մեկի գերիշխանությունը մյուսի նկատմամբ»: Այսինքն՝ երկու ծառայություն հանուն մեկ նպատակի՝ մարդու բարօրության:Այս նպատակին ծառայելու կոչված հայ եկեղեցու սպասավորն իր էության մեջ պետք է բովանդակի Մաղաքիա Օրմանյանի դիվանագիտական հանճարը, Թորգոմ Գուշակյանի քրիստոնեական խիղճը եւ Եղիշե Դուրյանի պերճախոս լեզուն, որպեսզի կարողանա քարոզչական հստակությամբ ժողովրդին մատչելի դարձնել աստվածահաճո ապրելու գաղափարը:

Եկեղեցին ժողովրդի հավաքական գիտակցության մարմնավորումն է, նրա հավերժության առհավատչյան: Եվ ժամանակն իջեցնում է նրանց պատմության վարագույրը, ովքեր փորձում են սուր բարձրացնել եկեղեցու վրա, միեւնույն է թե՝ մարդկային խղճի վրա: Ի հաստատումն վերոգրյալի, բերենք մի վկայություն Աստվածաշնչից: Բաբելոնի արքա Բալթազարը հարբում է խնջույքում եւ հրամայում կողոպտել Յահվեի տաճարը: Եվ կողոպտված տաճարի անոթներից մեկում լցնելով գինին՝ բարձրանում է տեղից եւ սկսում հայհոյել Աստծուն: Այդ ժամանակ արքայական պալատի պատին հրե տառերով մի գրություն է հայտնվում ու անհետանում: Ծառաները, կարդալով այդ հրեղեն գիրը, արձակվում են Բալթազարի վրա եւ մորթում նրան:Այսպիսով, ծառաները հանդուրժում էին իրենց արքայի բոլոր արարքները, քանի դեռ նա չէր հայհոյում Աստծուն, չէր տրորում իր ծառաների խիղճը: Ըստ ավանդության, սա առաջին արյունոտ հեղափոխությունն է աշխարհում :

Երկրորդ Բաբելոնը, որի փլուզմանը մենք ականատես եղանք, Խորհրդային Միությունն էր, որ մարդկության կողմից ճանաչվում էր որպես չարի կայսրություն: Այն քայքայվեց ներսից՝ իր իսկ տերերի ձեռքով, անդարձորեն գնաց պատմության խորքը: Այնպես որ, բոլոր այն ուժերը, որոնք հեռանում են Աստծուց, դեմ են մարդկային խղճին եւ դատապարտված են կործանման:

Հայաստանում ժամանակները փոխվում են: Ժողովրդի հոգում փոխվում է եկեղեցու եւ պետության նկատմամբ վերաբերմունքը: Բազմիցս արյուն ու արհավիրք տեսած, գաղափարաբանական հակամարտություններից ու քաղաքական վեճերից ձանձրացած հայ ազգը այսօր խղճի թելադրանքով գնում է դեպի հայոց եկեղեցին՝ առանց որի անսասան առկայության աղանդավորական հոսանքներն ու ապազգային կուսակցությունները ձգտելու են կեղեքել մեր հոգիները եւ հայրենասերի մեր տեսակը մեկընդմիշտ բնաջնջել: Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ այսօրվա մեր եկեղեցին որպես ազգային-կրոնական հաստատություն, չի կարողանում դուրս գալ իր կաստայական կեղեւից եւ անթաքույց կերպով ծառայել մեր հայրենիքի շահերին: Ավելին, նրա զորագլուխը եւ կրոնական դասը կարծես ամբողջությամբ դարձել են պետահպատակ, փոխանակ դառնալու ժողովրդի շահերի պաշտպան եւ իրավունքի զորավիգ:

Այս է մեր ժամանակներում ազգի եւ պետության առջեւ ծառացած ժամանակի առավելագույն պահանջն ու նվազագույն պարտադրանքը:

Տպել
11339 դիտում

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան