Քնած էի, գնդակի ձայնից վեր թռա, սրտիցս ցավ դուրս եկավ, ժամացույցն էլ կանգնեց. զոհվածի մայր

«Ցավս չի մեղմվել, ես մինչեւ հիմա չեմ հավատում, որ նա մահացել է, ինձ թվում է, որ գալու է: Ես գիտեմ, թե նա մինչեւ հիմա ծառայում է Արցախում»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ որդու հետ վերջին անգամ 2016 թվականի մարտի 31-ին է խոսել:

«Ապրիլի 2-ին 3-ին երազումս իր ձայնն եմ լսել, վեր թռա, տղայիս ասեցի, որ ձայնն եմ լսել, ասաց, որ երազ եմ տեսել: Հետո 5-ին էլի վեր թռա, գնդակների ձայներ էի լսում, ականջներիս մեջ այդ ձայնը զրնգաց, սրտիցս 3 հատ ցավ դուրս եկավ: Դրանից հետո 7-ին զանգեցին, ասեցին՝ պատերազմ է: Կամավոր հաջորդ օրը գնացի Ղարաբաղ, բայց ինձ ճանապարհի կեսից հետ դարձրեցին, ես արդեն հասկացա... ապրիլի 4-ին էլ պատի ժամացույցը կանգնեց»,- պատմեց Անահիտ Հարությունյանը:

Ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, դիպուկահար Գրիգոր Հարությունյանն ապրիլյան պատերազմում 18 անհետ կորած զինվորներից էր, որոնց մարմինները շաբաթներ անց վերադարձրին հայկական կողմին։ Գրիգոր Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով:

Գրիգորը Երեւանից էր, բանակ էր զորակոչվել 2015թ.-ի ամռանը: Նա մեծացել էր առանց հայրական խնամքի, հորը կորցրել էր վաղ տարիքում: Մայրը միայնակ մեծացրել է իր չորս զավակներին։ Գրիգոր Հարութունյանը զոհվել է մարտական դիրքը պաշտպանելիս: Թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ նրանց անձնակազմը քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն` փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել եւ հետ շպրտել հակառակորդին: Անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչեւ վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով:

Տպել
3060 դիտում

Ֆյուչերսները թանկացել են 8,97 տոկոսով. նավթի համաշխարհային գներն աճում են

Արթուր Ալեքսանյանի համար անհանգստանալու կարիք չկա. մարզիչը՝ վնասվածքի մասին

Արարատ Միրզոյանը ներկա է գտնվել Դավիթ Դանիելյանի «Երազներիս գույները» ցուցահանդեսի բացմանը

ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. օրակարգը չի սպառվել (ուղիղ)

Հերթ կանգնեք. Երեւան ծախեմ բիրիքով

Անմեղության կանխավարկած. Վիրաբյանները մեղք չունեն

Վթար-հրդեհ Արարատի մարզում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. հրշեջները 3 մոխրացած դի են դուրս բերել

Էս տաք տեղը մարդուն ցուրտը չի տանի

Պապիկյանը կմասնակցի Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 63-րդ գլխավոր համաժողովին

Վթարից հետո մեքենան դեպքի վայրից հեռացրել են եւ փորձել ոստիկանության աշխատակիցներին մոլորեցնել

Կնոջն ու հարևանին դանակահարած տղամարդը ձերբակալվել է

Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ և երկու զոհ

Արթուր Ալեքսանյանը վնասվածք ունի, բայց մտադիր է մենամարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար

Նոր աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցը. ՀՀ ոստիկանություն

Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը

Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածները բեռնատարների համար փակ են

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է