ՀՀ-ն ԱՄՆ-ի վտանգավոր գոտում է. նա փորձում է կապող օղակ լինել Իրանի եւ ՌԴ-ի համար. The Hill

Ամերիկյան The Hill պարբերականը Ռուսաստանի ու Իրանի հետ Վաշինգտոնի վատթարացող հարաբերությունների համատեքստում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներին, որը փորձում է միավորող օղակ դառնալ Ամերիկայի երկու հակառակորղների՝ Մոսկվայի ու Թեհրանի համար:

Հոդվածագիրը սկզբում անդրադարձել է Մեծ Բրիտանիայում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր սկանդալային թունավորման խնդրին, որը հանգեցրել է դիվանագիտական պատերազմով ուղեկցվող Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների կտրուկ սրման: «Թրամփի վարչակազմը վերջին դեպքերից հետո ավելի կոշտ դիրքորոշում է զբաղեցրել Մոսկվայի ու նրա աջակիցների նկատմամբ», - նշում է նյութի հեղինակ Ջեյմս Քոյլը եւ ենթադրում, որ սա վատ նորություն է այն երկրների համար, որոնք համագործակցում են Ռուսաստանի հետ պաշտպանական ոլորտում:

Նա նշում է, որ ամերիկյան հնարավոր պատժամիջոցները խնդիրներ կստեղծեն գրեթե բոլոր հետխորհրդային պետությունների համար: «Բացառություն կլինեն միայն Ուկրաինան ու Վրաստանը, որոնք Ռուսաստանից զենք չեն գնում: Կովկասում ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի շրջանակից դուրս գտնվող դաշնակիցներից մեկը՝ Հայաստանը, վտանգի գոտում է՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ ունեցած կապերի պատճառով»,- գրում է հեղինակը՝ նկատելով, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես վարում է փոխլրացնող արտաքին քաղաքականություն՝ փորձելով հավասարակշռել Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ ունեցած լավ հարաբերությունները:

Քոյլը հիշեցնում է, որ Հայաստանի տարածքում կա ավելի քան 5.000 ռուսաստանցի զինծառայող եւ որ Ռուսաստանը Հայաստանին զենք մատակարարող գլխավոր երկիրն է:

«Բացի այդ, Հայաստանը ռազմական կապերի մեջ է Իրանի հետ»,- շարունակում է Քոյլը՝ հավելելով, որ 2015թ. Թեհրանի ու «միջնորդ վեցյակի» միջեւ կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում Երեւանի համար Իրանի հետ համագործակցության ասպարեզում նոր հնարավորություններ բացվեցին: Հոդվածագիրը հավելում է, որ Հայաստանն ու Իրանը համագործակցում են ռազմաարդյունաբերության եւ գիտության ոլորտներում: Նա նշում է, որ պաշտպանական ոլորտում այս համագործակցության նոր թափն ընդամենը նախկինում երկրների միջեւ եղած ռազմական կապերի վերսկսումն է:

«Երեւանը Ռուսաստան-Հայաստան-Իրան միության առանցքային կետն է»,- գրում է Քոյլը: հոդվածում մեջբերվում է Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, քաղաքագետ Վլադիմիր Եվսեեւի կարծիքը. «Ժամանակն է, որ այս երկրների միջեւ ստեղծված պաշտպանական եռյակն ավելի պաշտոնական բնույթ ստանա»:

Հոդվածագիրն ընդունում է, որ Հայաստանը փոքր երկիր է ու իր ավելի հզոր հարեւանների աջակցության կարիքն է զգում, բայց այն վտանգավոր ճանապարհ է բռնել՝ փորձելով միավորող օղակ դառնալ ամերիկյան շահերին հակասող երկու պետությունների՝ Ռուսաստանի ու Իրանի համար: «Եվրոպական Միությունը ճիշտ քայլեր է ձեռնարկում այն առումով, որ Հայաստանի հետ ստորագրել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այդ երկրին այլընտրանք տալով թշնամական ուժերի միջեւ ընտրության հարցում: Միացյալ Նահանգները պետք է եւս խրախուսի Հայաստանին՝ օգնության համար Արեւմուտքի կողմը նայելու համար»,- եզրափակում է Քոյլը:

Տպել
1116 դիտում

Առաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպ

850 հազար դոլարի ներդրում Կոտայքի մարզում (տեսանյութ)

Դատական համակարգի փոփոխությունը հանրային պահանջ է, հետեւաբար հակառակը լինել չի կարող․ Արթուր Ավագյան

Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Անուշավան գյուղի տներից մեկում. ամբողջությամբ այրվել է տան տանիքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը որոշումներ է ընդունել

Ոստիկանները Վանաձորում չարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․9 մլն դրամի վնաս

Հադրութի վարչակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից. Բակո Սահակյանը ներկայացրել է նոր ղեկավարին

ՀՀ գլխավոր շտաբի պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Փամբակ գյուղի բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, օգտագործել տան ջեռուցման համար

Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ Սուրեն Պապիկյան

Վ․ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ եւ ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ. տրվել են հանձնարարականներ

Սա Հայաստանի ժողովրդավարացման ժամանակն է. Լենա Նազարյանի հոդվածը՝ անցումային արդարադատության մասին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ

Երեւանի «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Ռոբերտ Քոչարյանն այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է եղել

Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց․ Աննա Նաղդալյան

Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների եւ ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները

Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսեւորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները տպավորված են վերջին 10 տարիներին ՀՀ ՊԵԿ-ում տեղի ունեցած առաջընթացից

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձակուրդ է գնում, նրան կփոխարինի Ռաֆիկ Մաշադյանը