Փոխգնդապետ Ռոման Պողոսյան. կասեցրել է թշնամու ներթափանցումը դեպի մեր պաշտպանության խորք

Մեր ժամանակների հերոս փոխգնդապետ Ռոման Պողոսյան. Ապրիլյան պատերազմի հերոս, 37-ամյա փոխգնդապետ Ռոման Պողոսյանը Արցախի ՊԲ Ջաբրայիլի զորամասի հրետանու պետն էր:

Փոխգնդապետ Ռոման Պողոսյանը 2016թ.-ի ապրիլի 2-ին hակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված ջոկատի դեմ մղած կատաղի մարտերում թշնամուն պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ՝ կասեցրել է նրա ներթափանցումը դեպի մեր պաշտպանության խորք: Նա մեկն էր այն 5 խիզախ սպաներից, որ օգնության հասավ Լելե-Թեփե բարձունքում մարտնչող զինվորներին:

Հինգ սպաները օգնության հասան իրենց զինվորներին ու նրանց հետ միասին չնահանջեցին ու չլքեցին իրենց վստահված մարտական դիրքերը, կռվեցին ու զոհվեցին անհավասար մարտում, որպես իրական ու անվախ քաջ մարտիկներ:

37-ամյա փոխգնդապետ Ռոման Պողոսյանի կինը նրա հետ վերջին անգամ խոսել էր ապրիլի 1-ին: Ջաբրայիլի զորամասում իր ծառայությունն իրականացնող Պողոսյանն ամեն օրվա պես գիշերը զանգել էր կնոջն ու երեխաներին, բարի գիշեր մաղթել եւ դա եղել էր նրա վերջին զանգը:

Ապրիլի 2-ին Հադրութում ապրող Ռոմանի կինը, լսելով, որ ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել սահմանագծում, անհանգստացած զանգահարել է Ռոմանին, բայց այդպես էլ այնքան սպասված «ալո» բառը չի լսել: Ռոմանի կինն ու նրա երեք անչափահաս երեխաները մինչեւ ապրիլի 10-ը ոչ մի տեղեկություն չեն ունեցել նրա մասին, քանի որ մինչեւ ապրիլի 10-ը Ռոման Պողոսյանը համարվել է անհետ կորած:

Ապրիլի 11-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով զոհվածների մարմինների փոխանակում է կատարվել, եւ պարզվել է, որ Ռոման Պողոսյանը զոհվածների մեջ է եղել, նրա մարմինը 18 զոհվածի մարմինների հետ հանձնվել է հայկական կողմին:

Ռոման Պողոսյանը ծնվել է 1979 թ.-ի ապրիլի 12-ին, Հադրութի շրջանի Դուդուկչի գյուղում: Նրան 1998թ.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով շնորհվել է լեյտենանտ զինվորական կոչումը եւ նշանակվել է դասակի հրամանատար: 1999թ.-ին հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Ռոման Պողոսյանը տեղափոխվել է այլ զորամաս եւ նշանակվել հրետանային դիվիզիոնում՝ որպես մարտկոցի ավագ սպա: 2000թ.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով նրան շնորհվել է ավագ լեյտենանտ զինվորական կոչում եւ նշանակվել է մարտկոցի հրամանատար: Այնուհետեւ նա նշանակվել է հրետանու շտաբի պետ, միաժամանակ ստացել է մայոր զինվորական կոչումը, ավելի ուշ՝ դիվիզիոնի հրամանատար է դարձել:

2009թ.-ին Ռոման Պողոսյանը տեղափոխվել է այլ զորամաս՝ որպես հրետանային դիվիզիոնի հրամանատար: 2011թ.-ին նշանակվել է հրետանու բաժանմունքի պետ: Երկու տարի անց Ռոման Պողոսյանը սովորել եւ ոսկե մեդալով ավարտել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի Միխայիլովի անվան ռազմական ակադեմիան: 2015թ.-ին ակադեմիան ավարտելուց հետո նա նշանակվել է ՊԲ Ջաբրայիլի զորամասում՝ որպես հրետանու բաժանմունքի պետ-հրետանու պետ:

Հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:

Տպել
4238 դիտում

Դեկտեմբերի 7-ից դպրոցներում 5-ից 12-րդ դասարանցիների համար ևս կվերսկսվի առկա ուսուցման գործընթացը. ՀՀ ԿԳՄՍՆ

Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի սազում. Արամե

Նախկին նախագահը՝ ամբաստանյալի աթոռին. Ֆրանսիայում սկսվել է Սարկոզիի գործով դատավարությունը

Երևանի Բաղյան փողոցում հայտնաբերվել է վրաերթի ենթարկված անձը չպարզված քաղաքացու դի

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սպիտակի ոլորաններում մառախուղ է

Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները (տեսանյութ)

Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար. Արա Այվազյան

Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Աշակերտներին գրատախտակի մոտ կանչելու արգելքը հանվել է․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ առկա ուսուցմանն անցնելու մասին

Երկրաշարժ Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, ցնցումները զգացվել են Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում

Գյումրիում մարտական վիճակում գտնվող հակահետևակային ական է հայտնաբերվել

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՔԿ-ում հանդիպումներ են տեղի ունեցել արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Առաջին անգամը չէ, երբ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչները հանդիպում են․ Վիգեն Քոչարյան

Ոստիկանն ազգի նվիրյալ զինվոր է. պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայող խրախուսվել է

Դեկտեմբերի 7-ից դպրոցներում առկա ուսուցումը կվերսկսվի նաեւ 5-12-րդ դասարաններում

Հայաստանի որոշ մարզերում մառախուղ է․ ԱԻՆ

Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Կոտայքի նորանշանակ մարզպետին