Շարքային Սասուն Մկրտչյան. հասցրել է վիրավոր ընկերներին հանել առաջնագծից

Մեր ժամանակի հերոս Սասուն Մկրտչյան. Սասուն Մկրտչյանը մասնակցել է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմին Արցախի ՊԲ Մարտակերտի զորամասի պահպանման տակ գտնվող Թալիշի հատվածում:

Սասուն Մկրտչյանը պայմանագրային զինծառայող էր Ապրիլի 1-ին հերթական անգամ ծառայությունն իրականացնելուց հետո վերադարձել է Արցախից։ Սակայն սահմանից թշնամու ակտիվության մասին լուրերը ստանալուն պես ապրիլի 2-ի առավոտյան Սասունին կանչեցին առաջնագիծ։

Թալիշի դիրքը հետ գրավելիս Սասունի գնդացիրը փչացել է։ Զինակցից զենք է խնդրել, սակայն հրամանատարը չի թույլատրել։ Սասունը խնդրել է զինակցին վառել կրակայրիչը եւ սկսել է քանդել գնդացիրը։ Այդ ընթացքում հասցրել է վիրավոր ընկերներին հանել առաջնագծից եւ կրկին շտապել վերադարձնել կորցրած դիրքերը:

Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Թալիշի դիրքերը հետ գրավելու ժամանակ որովայնի շրջանում ստացել է ծանր հրազենային վիրավորում։ Զինակից ընկերները նրան իջեցրել են դիրքերից եւ հանձնել շտապօգնությանը, սակայն Սասունի կյանքը փրկել չի հաջողվել։

Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2016 թ.-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ զինվորական արարողակարգով։ Հուղարկավորությանը ներկա է գտնվել Սերժ Սարգսյանը:

Սասուն Մկրտչյանը ծնվել է 1989 թ. հունիսի 10-ին Երեւանում, սասունցիների ընտանիքում: Ունի հայր, մայր եւ քույր: 1996-2006 թթ սովորել է Հ. Հայրապետյանի անվան №78 դպրոցում: 10 տարեկանից զբաղվել է Մուայ թայ սպորտաձեւով: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների եւ պարգեւատրվել տարբեր մեդալներով ու պատվոգրերով: Վերջին տարիներին Սասունը հանդիսանում էր ֆեդերացիայի անդամ, ինչպես նաեւ մրցավար եւ մեկնաբան: 2007-2009 թթ անցել է պարտադիր ժամկետային ծառայության Շամշադինի զորամասում:

2009-2014 թթ սովորել է Երեւանի դատական փորձագիտության եւ հոգեբանության ինստիտուտում: 2009-2011 թթ աշխատել է ՀՀ վերաքննիչ դատարանում՝ որպես կարգադրիչ: 2011-2014 թթ ծառայել է Խաղաղապահ զորքերում: Այնուհետեւ ծառայության է անցել ՀՀ Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության բրիգադում եւ 4-րդ հատուկ նշանակության ջոկատում՝ որպես հետախույզ-գնդացրորդ: Մասնակցել է օպերատիվ ուղղության ուսումնասիրմանը, մարտական հերթապահությանը եւ հատուկ միջոցառումների կատարմանը: Պարբերաբար մեկնում էր Արցախ՝ ծառայություն իրականացնելու։

Խաղաղ ժամանակ Սասունն արժանացել է ՀՀ զինված ուժերի «Լավագույն զինվոր-մարտիկ» եւ «Մարտական պատրաստության գործում ունեցած բարձր ցուցանիշների համար» պատվոգրերի: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի 2016 թ. N-32-Ա հրամանագրով Սասուն Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: 2016 թ. մայիսի 4-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Սասուն Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Պաշտպանության նախարարի 2016 թ. մայիսի 13-ի հրամանով Սասուն Մկրտչյանի անունը գրանցվել է ՀՀ ՊՆ 24923 զորամասի «Հավերժ զինվոր» ցուցակում։ 2016 թ. հուլիսի 29-ին Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշի մարտական դիրքում տեղադրվեց Սասուն Մկրտչյանի հուշաքարը: 2016 թ. սեպտեմբերի 1-ին Երեւանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցում բացվեց Սասուն Մկրտչյանի անունը կրող դասասենյակ: 2017 թ. մարտի 7-ին Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի դպրոցում բացվեց Սասուն Մկրտչյանի անունը կրող դասասենյակ:

Տպել
4640 դիտում

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը