Քառօրյա պատերազմի զոհերին խոշտանգելու դեպքով հարուցված 6 քրգործը կասեցվել է

Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից Պաշտպանության բանակի զինծառայողների սպանության եւ նրանց մարմինների խոշտանգումների դեպքերի առթիվ հարուցված 6 քրեական գործի վարույթը Արցախի իրավապահները կասեցրել են հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՄԻԵԴ-ում ապրիլյան զոհերի հարազատների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը: «Քրեական գործից այն նյութերը, որոնք տրամադրվում են տուժողին, ներկայացված են Եվրոպական դատարանին»,- հավելեց Զեյնալյանը:

Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից խոշտանգված զինվորականների եւ խաղաղ բնակիչների, ինչպես նաեւ պատերազմի հետեւանքով տեղահանված խաղաղ բնակիչների գործերով 359 հայց է ներկայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս դիմումների մեծ մասը հենց 2016 թ-ին, արագացված ձեւով ընդունվել է վարույթ եւ ներկայումս գտնվում է քննարկման փուլում: Թե երբ կսկսվի գործի քննությունը, դեռ հայտնի չէ:

Անդրադառնալով հարուցված քրեական գործերին, նշենք, որ ապրիլյան պատերազմից մեկ ամիս հետո Արցախի դատախազությունը հայտնեց հարուցված քրեական գործերի, ինչպես նաեւ՝ ստացված փորձաքննությունների մասին: Քրեական գործը հարուցված է եղել ԼՂՀ քրեական օրենսգրքի 416 հոդվածի 6-րդ մասով (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ):

Ստորեւ ներկայացնում ենք Արցախի դատախազության կողմից ներկայացված սահմռկեցուցիչ մանրամասները ադրբեջանական վայրագություններից:

2016 թվականի ապրիլի 02-ից 05-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ռազմական հարձակում են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքերի վրա, որի արդյունքում առաջացած զինված ընդհարման ժամանակ Ադրբեջանի Հանրապետության զինծառայողները սպանել են վերը նշված զորամասի բազմաթիվ զինծառայողների, որոնցից նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին սպանելուց հետո, միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի 35-րդ գլխի 113-րդ կանոնի լուրջ խախտմամբ՝ անարգանքի են ենթարկել վերջինիս դիակը` գլխատելով նրան:

Անարգանքի են ենթարկել նաեւ մայոր Հայկ Թորոյանի դիակը. նրան սպանելուց հետո միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի 35-րդ գլխի 113-րդ կանոնի լուրջ խախտմամբ՝ անարգանքի են ենթարկել վերջինիս դիակը` գլխատելով նրան:

Ռաֆիկ Հակոբյանին եւ Աղասի Ասատրյանին սպանելուց հետո, միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի 35-րդ գլխի 113-րդ կանոնի լուրջ խախտմամբ՝ անարգանքի են ենթարկել վերջիններիս դիակը` կտրելով ականջները:

2016 թվականի ապրիլի 02-ից 05-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ռազմական հարձակում են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքերի վրա, որի արդյունքում առաջացած զինված ընդհարման ժամանակ Ադրբեջանի Հանրապետության զինծառայողները սպանել են վերը նշված զորամասի բազմաթիվ զինծառայողների, որոնցից նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Անդրանիկ Զոհրաբյանի եւ Ռոբերտ Աբաջյանի սպանվելուց հետո, միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի 35-րդ գլխի 113-րդ կանոնի լուրջ խախտմամբ՝ անարգանքի են ենթարկել վերջիններիս դիակները` կտրելով ականջները:

Փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանին, Օնիկ Գրիգորյանին, Ռոման Պողոսյանին, մայոր Սուրեն Մելքումյանին, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանին, շարքայիններ Ժորա Եսայանին, Բագրատ Ալեքսանյանին, Բորիս Օզմանյանին, Գրիգոր Հարությունյանին, սերժանտ Ադամ Սահակյանին եւ պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Գրիգորյանին սպանելուց հետո անարգանքի են ենթարկել վերջիններիս դիակները` կտրելով ականջները:

Ժամկետային շարքային զինծառայող Տիգրան Բերակչյանին սպանելուց հետո`կտրել են դիակի ականջներն ու աջ ձեռքի 2-րդ եւ 3-րդ մատները: Ժամկետային զինծառայող, սերժանտ Արման Անդրասյանին սպանելուց հետո` կտրել են դիակի ձախ ականջը, նաեւ պարանոցին ու կրծքավանդակին կատարելով կտրվածքներ:

Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ շարքային Ազատ Սիմոնյանին սպանելուց հետո կտրել են դիակի աջ դաստակի առաջին մատը, ինչպես նաեւ հանել լեյտենանտ Աշոտ Շահբազյանի դիակի ձախ աչքը:

Սույն փաստերի առթիվ ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը ԼՂՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 6-րդ մասով հարուցել էր քրեական գործ եւ նախաքննություն կատարելու համար ուղարկել ԼՂՀ ոստիկանության քննչական վարչություն:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 3-ի համարում:

Տպել
4627 դիտում

Ստեփանակերտի ապաստարաններում բնակիչներն ունեն բազմաթիվ խնդիրներ՝ սնունդից մինչեւ մահճակալ. Աննա Հակոբյան

Կիպրոսի խորհրդարանի նախագահն անելու է հնարավորը՝ ՀՀ դեմ ագրեսիայի եւ Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ

«Ջա՜ն». մեր Զինված ուժերը եւս մեկ ԱԹՍ են խոցել (տեսանյութ) ՀՄ տեղեկատվական կենտրոն

Առաջնագիծ. «Զինուժ Մեդիա»-ն լուսանկարներ է հրապարակել սահմանից

Ռաֆայել Երանոսյանն ու Արամ MP3-ին հորդորում են Բրազիլիայի հրապարակ տանել միայն ծխախոտներ

ՌԴ Պետդումայի պատգամավորներն իրենց մտահոգությունն են հայտնում. հայտարարությունը կփոխանցվի Ադրբեջանին ու ՀՀ-ին

ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունեցել. ԱԳՆ-ն հայտարարություն կտարածի

Հակառակորդն այսօրվա ընթացքում արդեն կորցրել է 11 ԱԹՍ, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ, կենդանի ուժ (տեսանյութ). Արցախի ՊԲ

Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, եւս արյուն է հանձնել

«Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակվել Ստեփանակերտի մանկապարտեզի ու դպրոցի հարեւանությամբ (լուսանկարներ)

Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը. ԱՀ նախագահի խոսնակ

Դեպի Արցախ սննդի, հիգիենիկ պարագաների փոխանցումը անհրաժեշտ է բացառապես իրականացնել պետական կառույցների համակարգմամբ. ԱԱԾ

Oգնությունները պետք է լինեն նպատակային, այս պահին սնունդ հավաքելու իմաստ չկա, զորքը սննդի խնդիր չունի. Ա. Հովհաննիսյան

Հակառակորդը խուճապահար փախչում է՝ թողնելով սպանվածներին ու քարշ տալով վիրավորներին (տեսանյութ) Շ. Ստեփանյան

Վարդենիսի քաղաքացիական բնակչության թիրախավորման հետեւանքով սպանվել է մեկ անձ. ԱԳՆ հայտարարությունը

Իգլա ԴԶՀՀ-ով հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի երկու ուղղաթիռ. նոր տեսանյութ է հրապարակվել

Արցախը թուրքական արժույթը գլորում է անդունդը, եւ Թուրքիան արդեն գրեթե փող չունի. Lenta.ru

ՀՀ-ն ծավալուն նոր փաստեր է ուղարկել ՄԻԵԴ-ին՝ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին

Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին և ծնողներին կոչ է անում չօգտվել Տիկ-Տոկ սոցիալական ցանցից

Այս պահին հրետակոծվում են Վարդենիսին հարող գյուղերը. Ա. Հովհաննիսյան