Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոցն անվանակոչվել է Կոնստանտին Օրբելյանի անունով

02/04/2018 schedule20:07

Երևանի շուրջ 25 երաժշտական և արվեստի դպրոցներից միայն մեկն էր, որ չէր կրում որևէ ականավոր արվեստի գործչի անուն. դա «Մալաթիա» արվեստի դպրոցն էր: Այս տարվա փետրվարի 13-ին գումարված Երևանի ավագանու նիստում ավագանու անդամները հավանության են արժանացրել Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոցը ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի անվամբ անվանափոխելու որոշման նախագծին: Պաշտոնական ցուցատախտակն արդեն փակցված է դպրոցի մուտքին, սակայն հանդիսավոր բացումը կլինի ավելի ուշ, հունիսին, Կամերային երաժշտության տանը կայանալիք հաշվետու համերգի հանդիսավոր միջոցառման ժամանակ, իսկ սեպտեմբերին դպրոցի շենքի պատին կտեղադրվի Օրբելյանի դիմաքանակը:

Մինչ այդ, մարտի 26-ին դպրոցում տեղի ունեցավ պաշտոնական անվանափոխությունից հետո առաջին միջոցառումը՝ նվիրված Թատրոնի համաշխարհային օրվան:

1972 թվականին հիմնադրված արվեստի այս կրթօջախը սկզբում գործել է իբրև երաժշտական դպրոց, 1999 թվականին դարձել է արվեստի դպրոց, քանի որ ոչ միայն երաժշտական գործիքների և վոկալի, այլ նաև պարի, կերպարվեստի, թատերական բաժինների մեծ պահանջարկ կար: Այսօր դպրոցն ունի շուրջ 300 աշակերտ և 53 հոգանոց համերաշխ կոլեկտիվ:

Արինա Մանուկյանն այստեղ է աշխատում 1990 թվականից: 1997-ից դպրոցի փոխտնօրենն է: Տիկին Արինան, կարելի է ասել, դպրոցի եռանդուն ոգին է՝ անսպառ էներգիայով: Պատմում է, որ դպրոցը Կոնստանտին Օրբելյանի անունով անվանակոչելու միտքը ծնվել է անվանի երաժշտի մահվան ժամանակ՝ 2014 թվականին: Տիկին Արինան չի համբերել և հենց նրա հոգեհանգստի օրը մոտեցել է նրա զարմիկին՝ Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին և հայտնել իրենց նախաձեռնության մասին: Օրբելյան կրտսերն ընդունել է առաջարկը և խոստացել, որ առաջիկա օրերին կայցելի դպրոց՝ քննարկելու այդ հարցը: «Ճիշտն ասած՝ մտավախություն ունեի, որ մաեստրոն միգուցե չգա կամ մոռանա մեր առաջարկի մասին: Բայց մի քանի օր անց նա զանգահարեց ու եկավ,-հիշում է տիկին Արինան,-մեր դպրոցն այդ ժամանակ վերանորոգված չէր, տեսքը շատ վատն էր: Մտածեցի՝ երևի թե կփոշմանի, որ դրական է արձագանքել: Բայց Օրբելյանը ոչ միայն համաձայնեց, այլև շատ ոգևորված էր մեր նախաձեռնությամբ և հուզված»: Դպրոցի տնօրեն Տաթևիկ Համբարձումյանը կարծում է, որ դպրոցի անվանափոխությունը շատ կարևոր էր ոչ միայն մեծ կոմպոզիտորին հարգանքի տուրք մատուցելու տեսանկյունից, այլև դպրոցին իրեն արժանի անվանումով հանդես գալու և իր անվամբ հպարտ լինելու առումով: Մեր դպրոցին «Մալաթիա» անվանումն ուղղակի համապատասխան չէր,-ասում է տնօրենը,-չէ՞ որ սա արվեստի դպրոց է: Մենք հիանալի սաներ ունենք, որոնք տարբեր տեղական ու միջազգային մրցույթների դափնեկիրներ են դառնում:

Մի տեսակ միշտ վատ էինք զգում, որ հարցնում էին՝ ո՞ր դպրոցն եք ներկայացնում, ասում էինք՝ «Մալաթիա»: Այդ անունը շատերի մոտ Մալաթիա տոնավաճառի հետ է ասոցացվում: Այնպես որ, մենք հիմա ավելի հպարտ ենք, որ կրում ենք մեծ կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանի անունը»:

 

Տպել
1102 դիտում

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել