«Հրաչոս ասեց՝ մա ջան, գործերս շատ են, կներես, չեմ կարող խոսել, վերջին զանգս էր»

Երկու տարի առաջ՝ 2016 թվականի ապրիլի 3-ի լուսաբացը տագնապով բացվեց գյումրեցի Գալստյանների համար: Թալիշում թեժ մարտեր էին, իսկ ընտանիքի որդին՝ ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը, կնոջ՝ Անուշի հետ հենց այնտեղ էր ապրում, պայմանագրային զինծառայող էր:

Լուսանկարներում ՝ Հրաչ Վարդանի Գալստյանն է

«Ամուսինս զանգեց, թե Անո իմացել ես, Ղարաբաղ կռիվ է, ասեցի ո՞նց թե, ես նոր եմ Հրաչոյի հետ խոսել, բան չի ասել: Բայց պարզվում է, որ ես հենց էդ կռվի ժամանակ եմ խոսել, ինքը չպատմեց, թաքցրեց իրողությունը, ասեց՝ մա ջան, գործերս շատ են, կներես»:

Որդու ձայնը տիկին Անահիտին դուր չի եկել, եւ օրվա ընթացքում անընդհատ զանգել, խոսել է որդու հետ: «Վերջին անգամ խոսել եմ ապրիլի 3-ին՝ ժամը 5-ին, բայց մինչեւ երեկոյան 9 անց կես կապ ենք ունեցել հետը: Ես չգիտեմ՝ ինչու են անընդհատ գրում՝ զոհվել է ապրիլի 2-ին, ինքը մահացել է ապրիլի 3-ին՝ 22:30-ից 23-ի սահմաններում: Քրոջ հետ խոսել է, Անուշին էլ ասել է՝ ես անհասանելի չեզոք գոտի եմ գնում, մի զանգի, դա է եղել: Արդեն առավոտյան ժամը 6-ին անհասանելի էր»,- պատմում է Հրաչ Գալստյանի մայրը՝ տիկին Անահիտը:

«Պատերազմը սկսվեց ապրիլի մեկի գիշերը: Հրաչն էդ օրը ուշ էր եկել տուն, գիշերվա ժամը մեկն էր, դրսում, դռանը նստած էինք, ասի՝ Հրաչ, նայի, ոնց որ անօդաչու սարքեր լինեն երկնքում, ասեց՝ բան էլ չկա, աստղերն են: Բայց երեւի ինքն արդեն գիտեր: Ու կրակոցներ կային, բայց դա նորմալ բան է, վախենալու չէր, միշտ էլ լինում են կամաց կրակոցներ: Ես հենց Թալիշում եմ ծնվել ու մեծացել, բայց չեմ մտածել, որ էդքան վտանգավոր ա, հա, միշտ էլ իմացել ենք, որ թշնամին շատ մոտ է, բայց ոչ մի անգամ չենք մտածել, որ կարող է պատերազմ լինի, չենք վախեցել, սովորական մարդկանց նման ապրում էինք մեր առօրյայով: Էդ օրն էլ գնացինք քնելու: Մեկ էլ գիշերվա ժամը երկուսն էր, մամաս եկավ, թե՝ չեք լսո՞ւմ, որ կրակում են (Անուշի ծնողները Թալիշում նրանց տան հարեւանությամբ են ապրել-հեղ.): Ու հենց էդ պահին իրենք սնարյադով կրակեցին, տան ամբողջ պատուհանները փշրվեցին»,- պատմում է Հրաչի այրին՝ 19-ամյա Անուշ Օհանյանը:

Մեկ ժամի չափ տան ապահով սենյակում մնալուց հետո հղի Անուշին մոր ու եղբայրների հետ Հրաչը հասցնում է Թալիշի գյուղապետարան, որտեղ պատսպարված է եղել ողջ գյուղը: «Մինչեւ առավոտվա ժամը 6-ը շարունակվում էր էդ ամեն ինչը, գյուղացիներն մեքենաներ ունեին, բայց չէինք կարա դուրս գայինք, 1-ի գիշերվա լույս 2-ի լուսաբացին, կրակոցները շարունակվում էին, արդեն անհնար էր մնալը, ու էդ մորթված ծերերի մասին իմանալուց հետո արդեն վախենում էինք մնալ, 7-ի կողմերն էր, ամբողջ ժողովուրդը, մենք էլ հետները, դուրս եկանք գյուղից: Հրաչը մեզ ճանապարհեց, ինքը մնաց: Ես իրան ասեցի, արի գնանք էլի, մի մնա, ասաց, որ չի կարա իրա զինվորներին մենակ թողնի: Հայրենիքն ա նախընտրում»,- արցունքները խեղդելով՝ պատմում է Անուշը:

Ամբողջ ճանապարհին Հրաչի հետ խոսելով մոր ու եղբայրների հետ, Թալիշից Անուշը հասնում է Չարենցավան: Հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին եւս կարողացել է ամուսնու հետ կապ հաստատել: «Վերջին անգամ խոսել եմ Հրաչի հետ ամսի 3-ին՝ ժամը 9 անց կես՝ մոտավոր, դրանից առաջ զանգեցի, ժամը 5-ն էր, ասեց, որ գնում են անհասանելի տեղ ու ինքը չի կարա զանգի, ոչ էլ ես զանգեմ, երբ որ իրան հարմար լինի, ինքը կզանգի: Բայց դրանից երկու ժամ հետո զանգեց, թե չենք գնում, փոշմանել ենք: Մեր տեղում ենք, կարանք խոսանք: Հետո խոսացի երեկոյան 9-ն անց կես, ասեց՝ նորից փոխվել է, հրամանը եկել է, որ պետք ա գնանք: Բայց ինքը չասեց՝ ուր է գնում, հեռախոսով էլ ես չէի կարա հարցնեի: Դրանից հետո էլ չեմ խոսացել»,- պատմում է Անուշը: Իսկ դրանից հետո կատարվել է սարսափելին: Հրաչը գիտակցաբար մահվանն ընդառաջ է գնացել՝ հանուն սահմանի անառիկության, հանուն մարտական ընկերների: Մայրն ասում է՝ Հրաչը պայմանագրային զինծառայող էր եւ ապրիլի մեկին լրացել էր տղայի ծառայության ժամկետը, եթե ցանկանար, կնոջ հետ դուրս կգար Թալիշից:

«Իր պայմանագիրն ապրիլի 1-ին լրացել էր, արդեն պիտի տեղափոխվեինք, բայց չհասցրեցինք, պատերազմը հենց էդ օրն էլ սկսվեց,- ասում է Անուշը:

«Հրաչոյիս թղթերը, որ ուղարկեցին Ղարաբաղից, արդեն գրած էր, որ պայմանագիրը լրացել է: Ինքը իր կամքով, գիտակցելով գնացել է էդ քայլին: Եթե մյուս զինվորների, սպաների նման թաքնվեր, հիմա էստեղ կլիներ: Ինքը որբության գինը շատ լավ գիտեր, որովհետեւ իրա պապան որբ էր մեծացել, բայց գիտենալով հանդերձ, որ մի ամիս հետո պիտի ծնող դառնա, երիտասարդ հղի կնոջն ուղարկել է Հայաստան՝ ինքը մնացել դիրքերում՝ զինվորների կողքին»:

Ապրիլի 1-ին ավագ լեյտենանտն իջել է դիրքերից՝ առաջին զոհը տված: Գումրեցի Վլադիմիր Մելքոնյանն էր Թալիշի առաջին զոհը: Այնուհետ իմացել են մյուս զոհերի մասին եւ ցասումն ու ցավը միախառնվել են: «Ու ինքը նորից ապրիլի 3-ին Սիս բարձունքն է բարձրացել, Թալիշի սահմանը պահել է Սիս բարձունքից: Իր դասակով էդ բարձունքը պահել է, 4 հատ դիրք են գրավել, տանկ են խոցել: Բայց ինքը ոչ իրենց հաղթանակը տեսավ, ոչ աղջկան»,- որդու լուսանկարին անթարթ նայելով, ասես ինքն իրեն խոսում է տիկին Անահիտն ու նույն հանդարտ ու կամաց ձայնով շարունակում. «Վերջին անգամ 2016 թվականի հունվարի 13-ին էր տուն եկել, հին Նոր տարուն, ու մի տեսակ փափագած էր, կուզեր որ բոլոր բարեկամներին տեսներ, հորքուրի տուն գնար, քրոջ տուն: Ախպորը մեկ-մեկ կըսե՝ Աղաս մոտս երեւի գաս, Թալիշ (Հրաչի եղբայրը՝ Աղասի Գալստյանը եւս զինվորական է, պայմանագրային զինծառայող- հեղ.), բայց հետո փոշմանում էր, ասում  էր՝ չէ, գործ չունես, վտանգավոր է, մնա պրծնեմ, կգամ Վանաձոր, իրար հետ կլինենք: Մտքով անցել էր, ասում էր՝ ես պիտի գամ հասնեմ Վանաձոր: Ու հասավ: Շիրակ պանթեոնը Վանաձորի ճամփին է, ի՞նչ տարբերություն»:

Հրաչի մահից 1 ամիս 3 օր հետո ծնվել է նրա դուստրը: Անունն Անահիտ է: Հրաչի մոր անունն է: Ավագ լեյտենանտն էր այդպես որոշել: Հենց Անահիտի ծնունդն էլ ընտանիքին ապրելու, առաջ նայելու ուժ տվեց: Անուշը որոշեց եւ երեխայի հետ մնաց Գյումրիում՝ Հրաչի ծնողների կողքին:

Լուսանկարում Հրաչ Գալստյանի ծնողներն են՝ Անահիտ եւ Վարդան Գալստյանները

Լուսանկարում՝ Հրաչ Գալստյանի դուստրն է՝ Անահիտը, Հրաչի հայրը՝ Վարդան Գալստյանն ու կինը՝ Անուշը

«Էրեխեն ուժ էր, ես Անուշի ու Անահիտի ներկայությունը զգալով, գիտեմ թե Հրաչս կա, նորից կգա: Դիմագծերը շատ նման են, բայց Անահիտը, դե հիմիկվա երեխեքի նման է, շատ աշխույժ է, ուրախ երեխա է, Հրաչս տղա լինելով հանդերձ՝ ավելի համեստ է եղել էս հասակում»,- ասում է տիկին Անահիտը:Առաջին լուսանկարում ՝Հրաչ Գալստյանն է, երկրորդը՝ Հրաչի աղջիկն է Անահիտը՝ նույն տարիքում  Առաջին լուսանկարում՝ Հրաչ Գալստյանն է, երկրորդում Հրաչի դուստրն է Անահիտը՝ նույն տարիքում 

Լուսանկարում՝ Հրաչ Գալստյանի մայրն է թոռնիկի հետ

Կամաց-կամաց փոքրիկ Անահիտը մտերմանում է լուսանկարներին, սկսում է ճանաչել հերոս հայրիկին: Հրաչի ծնողներն ու կինն անընդհատ պատմում են Հրաչի մասին: Անունն արդեն մտապահել է:

«Որ ասում ենք՝ Հրաչն ուրա, նկարներն է ցույց տալիս, բայց պապա, որ ասում ենք, ամուսնուս է ցույց տալիս, պապիկին պապա է ասում»,- ասում է տիկին Անահիտը: «Ինքը փոքր է, դեռ շատ բան չգիտի, բայց որ ասում ենք՝ Հրաչն ուրա, ցույց է տալիս, պաչում նկարները, որ մի քիչ մեծանա, կպատմենք, ու կիմանա՝ ինչ պապա է ունեցել»,- ինքն իրեն խոստանում է Անուշը:

Երիտասարդ մայրիկն ուսանող է, իր մեջ ուժ է գտել սովորելու, նաեւ կաշխատի: Ասում է՝ Անահիտն ապրեցնում է, այլապես վաղուց խելագարված կլիներ: Հրաչն իր կյանքն էր, իսկ կյանքը կորցնել ու չմեռնել հնարավոր դարձավ միայն երեխայի շնորհիվ: «Անահիտը չի թողնում, որ մարդ տխրի, ինքը լցնում է օրը, իրենով ապրում ենք, ես էլ սովորում եմ, ինքը ուժ է տալիս, օրն անցնում է, էլի»:

19-ամյա Անուշին այրի չեն ասում: Գալստյանների ընտանիքում նա Հրաչի կինն է: Կորստի հետ համակերպվել չեն կարող: Անուշին զոհվածի այրի նաեւ պետությունը չի համարում: Բայց ոչ թե վշտի ու ցավի, այլ փաստաթղթային ձեւակերպումների պատճառով: «Հրաչն ու Անուշը զագսավորված չեն: Անուշի հետ Թալիշում է ծանոթացել, Անուշի պապան զինվորական է, միասին էին աշխատում: Իրար տեսել, ծանոթացել, սիրահարվել են: Անուշն իր վերջին զանգին հրավիրեց Հրաչին, դրանից 3 օր հետո էլ նշանադրությունն արեցինք, հետո արձակուրդ եկավ, Անուշին բերեց հետը: Մենք ուզում էինք հարսանիք անել, բայց չէր ստացվում: Իրենք էնտեղ գնացել, ԶԱԳՍ-ում դիմում էին տվել, Հրաչս ասում էր՝ Անուշը վերջին ստուգմանը որ գնա, կզագսավորվին, պայմանագիրն էլ մինչեւ էդ կվերջանա, հետ կգան: Ու որոշեցինք, որ Անահիտս ծնվի, մեծ քեֆ, ուրախություն կանենք…»,- հուզվում, խոսքը կիսատ է թողնում Հրաչի մայրը:

Լուսանկարում՝ Անուշն ու Հրաչն են, Անուշի դպրոցական վերջին զանգի օրը 

Զոհված ավագ լեյտենանտի աղջիկն ունի հոր ազգանունը, Գալստյան է: «Հրաչը, որ միշտ դիրքերում էր, ու արդեն երեխայի ծնվելու ժամանակն էր, հայրությունը ճանաչելու թուղթ ուներ վերցրած, մեր մոտ էր, դրա համար էլ երեխան ազգանունը ունեցավ, բայց երեխայի կնոջը չհամարեցին զոհվածի այրի, բայց ապրել է պետք, իսկ այրին տարբեր արտոնություններ ունի»,- ասում է Հրաչ Գալստյանի մայրը: Հրաչի մահից հետո տղայի զինվորական ընկերների հետ կապը պահում են, նամակներ են գրում տղաները, երբեմն այցելում են: «Բոլորի մեջ Հրաչոյիս եմ փնտրում, դրսում էլ որ քայլում եմ, նայում եմ, ասում եմ՝ կարող է մեկը լինի իրան նման, բայց չկա, իզուր են ման գալիս»,- ասում է տիկին Անահիտը:

Ոչ մեկից ոչինչ չեն ուզում, ասում են միայն իրենց կորստին արժանի վերաբերմունք է իրենց պետք, հարգանք եւ մեծ խոնարհում: Հնարավոր չէ՞ր մարտի 8-ին մի փոքրիկ ծաղկեփունջ նվիրել երիտասարդ կնոջը, Անուշը, ճիշտ է, դրա կարիքը չուներ, բայց ուշադրության անհրաժեշտություն միշտ կա: Չէ՞ր կարելի այդ փոքրիկ վերաբերմունքին արժանացնել հերոսի կնոջը, գիտակցված մահվանն ընդառաջ գնացած երիտասարդ զինծառայողի ընտանիքին: Այն մարդու հետնորդներին, ով գիտեր, որ ընդամենը մեկ ամսից հայր է դառնալու, բայց այդ երջանկությունն առանց վարանելու զոհեց հանուն հայրենիքի: Անհնա՞ր բան եմ ասում»,- հարցնում է Հրաչի մայրը՝ նկատի ունենալով Գյումրու քաղաքապետին:

Հետմահու Հրաչ Գալստյանը պարգեւատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով եւ Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։

Մեր զրույցի ընթացքում Անահիտը վազվզում, ժպտում ու ծիծաղում էր: Հետո իր խաղալիք կաթսայով ճաշ պատրաստեց, բոլորիս հյուրասիրեց ու երկար, շատ երկար գդալն առաջ պարզած կանգնեց հոր նկարի դիմաց, իր բառերով խոսեց հետը, հասկացավ, որ հայրիկին պատրաստածը շատ դուր եկավ: Ասում են, Անահիտն ինքն է որոշել, ինչ ուտում է, նաեւ հայրիկին է բաժին հանում:

Տպել
3551 դիտում

15 տարի կպահանջվի Լեռնային Ղարաբաղի տարածքն ամբողջությամբ ականազերծելու և պայթուցիկներից մաքրելու համար (տեսանյութ)

Ֆիզուլիում ականի պայթյունից 4 ադբեջանցի է զոհվել

Դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետը կանցնի բնականոն աշխատանքի. ՊԵԿ

«Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր. նախնական արժեքը՝ 10.000 Ֆունտ սթերլինգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը (լուսանկարներ)

ՏԿԵ նախարարը վերահաստատել է հայ–իրանական համագործակցությանն ուղղված հայկական կողմի պատրաստակամությունը

Երեկ 10-ից ավելի զինծառակողներ չեն գերեվարվել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հերքում է տարածված լուրերը

«Մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է հումանիտար առաքելության պատվիրակությանը

Կալանավայրում վարչապետի հրաժարականը պահանջող Վահագն Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից հայ գերիների մասին փաստաթղթավորված տեղեկություն է պահանջել

Մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից. Երևանում բողոքի ակցիա են անցկացրել արվեստագետները

Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը.Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էդի Ռամային

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

2020թ. մարտից մինչև նոյեմբերի 1-ը ԱՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում ծախսել է 15.168.400.586 դրամ

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի կողմից ցուցաբերված ցանկացած աջակցություն. Արսեն Թորոսյան

Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ

Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. ՀՀ ՄԻՊ

Միջոցներ են ձեռնարկվել Ադրբեջանի կողմից ՀՀ և ԱՀ գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ

Առաջարկում ենք ստեղծել եռակողմ հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմերում պահվող ռազմագերիներին. Էդմոն Մարուքյան

Արցախի հատուկ անցակետերում իրականացվում է ուժեղացված ծառայություն