«Սաղս անգործ ենք մնացել». Գյումրիում գործադուլ են արել երթուղայինների վարորդները

Գյումրիում վաղ առավոտից գործադուլ են սկսել երթուղային տաքսիների վարորդները: 25-ից 30 փոխադրամիջոց չի աշխատում, քանի որ սպիտակ պետհամարանիշերով են: 

Դրանց գործունեությունն արգելել է ՀՀ տրանսպորտային տեսչությունը՝ կառավարության 762 որոշմամբ: Այդ որոշման համաձայն՝ 15 տարին լրացած միկրոավտոբուսները ենթակա են պարտադիր փոխարինման: Օրենքը հանրապետությունում վաղուց է ուժի մեջ մտել, նորություն է միայն Գյումրու համար: Գործադուլավորները եկել էին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ խնդիրը քննարկելու:

«Մեր քաղաքին պռախոդ են տվե միշտ, գիտեցել են, որ քյասիբ ժողովուրդ են, գետնին ընկե, քիթ ու բերնի, չիդեմ ինչ կենեն, բայց դե հմի չեն թողա, սաղըս պարապ ենք մնացել, ամեն մէ ավտոն 2-3 տուն կպահե»,-ասաց քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման եկած երթուղայինի վարորդներից մեկը:  

Վարորդի ասած «պռախոդը» հնարավոր է դարձել միայն բացառության կարգով: Կառավարության որոշումը Գյումրիում մեկ տարի չի կիրառվել միայն քաղաքապետ Սամվել Բալասանյանի խնդրանքով: Բայց էլ խնդրելու տեղ չկա, վարորդներին այսօր ասել է քաղաքապետը:

«Ես էս վերջերս էնքան խնդրեցի ձեզի համար, որ ես ինձանից ամաչեցի, կյանքիս մեջ ես իմ անձի համար բան չեմ խնդրում, բայց ձեզ համար հա կխնդրեմ: Խնդրեմգը նախարարին, տեսչության պետին, հարկայինի պետին, էլ մարդ չմնաց, որ չխնդրեմ: Հիմա արդեն պահանջվում է դեղին համարները օրինական դաշտ բերել եւ տարեթիվ: ՀՀ-ում միակ քաղաքն էր Գյումրին, որ թույլ էին տվել տարիմ սպիտակ համարանիշերով աշխատեիք: Դա էլ ես էնքան խնդրեցի նախարարին, ասեցի թույլ տվեք, որ մարդիկ իրենց գլխի ճարը կարողանան տեսնել, փոխեն մեքենաները, դեղին համարներ դարձնեն: Էս վերջերս 10 օր հարկայինը ժամանակ տվեց նորից, որ խնդիրներ չունենաք, բոլորդ գիտեք, որ էսօր հարկային դաշտում բդի աշխատիք: Բայց դուք հեչ բան չեք արել»,- զայրացավ քաղաքապետը:

Մեկ ամիս առաջ բոլոր վարորդներին զգուշացրել են սպիտակ պետհամարանիշերը փոխել, իսկ որ մեքենայի տարիքը որ լրացել է, նորը գնել: Վարորդներն էլ հակադարձեցին, թե իրենք այնքան ֆինանսական միջոցներ չունեն, որ կարողանան նոր մեքենաներ գնել, ունեցածները 15 եւ ավելի տարիք ունեն: Բայց լավ են պահել, մեքենա կա, 15-ից էլ փոքր տարիքի է համապատասխանում տեխնիկական վիճակով: Բայց օրենքը դա հաշվի չի առնում: Ասել են՝ չշահագործեք: Չենթարկվելու դեպքում վարորդը կտուգանվի 250.000-ից 300.000 դրամի չափով:

«Ընձի կսեն գնա թազա ավտո առ, ես երեկ գնացի Երեւան ավտո առնելու, շատ կներեք, զուգարանն ավելի լավն էր, քան թե ըդոնց ավտոները, թիվը ինչ կապ ունի, 22 համարի մեջը ավտո կա, կբացես, ինչխոր թափ-թազա եղնի: Բայց 2000 թիվն է, ավտոն: Հմի ինչ, վրեքն է մնացել, վրե՞քս գուզեն նաղդեն»,- բողոքեց գյումրեցի վարորդներից մեկը:

Նրանցից մեկն էլ քաղաքապետին առաջարկեց երաշխավոր դառնալ, բանկից գումար վերցնել, տալ վարորդներին, որպեսզի վերջիններս էլ նոր մեքենաներ գնեն: Սա զայրացրեց Սամվել Բալասանյանին:

«Առաջարկությունները տրամաբանորեն էրեք, ես բանկին ինչ երաշխիք տամ, ինչ գրավադրեմ, հլը ասա՝ ես հասկանամ: Դու քո մեքենան կարող ես գրավադրել, որոշ գումար վերցնել, նորը գնել, հիմա էնքան էժան գնով վաճառող կա»:

Հանդիպման ընթացքում Սամվել Բալասանյանը հանձնարարեց կառույցի Տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանին, կազմել 15-ից բարձր տարիք ունեցող եւ երթուղում շահագործվող փոխադրամիջոցների ցանկը եւ վարորդների անուն-ազգանուններով ներկայացնել: «Հլը տեսնինք քանի հոգի կկազմեն, դրանից հետո փորձենք մի բան անել, բայց օրենքի ուժ ունի, եթե կառավարության որոշում լիներ, ինչ-որ տեղ հնարավոր կլիներ մի հույս ունենալ,  բայց սա օրենք է, եւ հաստատ մի քաղաքի համար չի փոխվի: Բայց հլը փորձենք: Արագ գրեք, բերեք, ես զանգեմ, էգուցե, մյուս օրն է, ձեզ կպատասխանենք: Գնացեք հանգիստ գրեք, ես էլ նախարարին էլի կխնդրեմ, եթե հնարավոր եղավ կանենք, եթե չէ, կասենք, որ չէ, չի լինի»:

Ներկա պահին վարորդները չեն աշխատում, վախենում են տուգանքից, բայց ընտանիքները պահելու այլ տարբերակ էլ չունեն: Մեքենաների պակասը Գյումրու քաղաքապետարանը խոստանում է լրացնել թիվ 40 երթուղու վերաշահագործմամբ: 8 մեքենա կսպասարկի երթուղին, որը 10-ից 12 միկրոավտոբուսի կփոխարինի:

Գյումրիում ուղեւորափոխադրումներն իրականացնում են երկու ՍՊԸ-ներ՝ «Նյու սիթի տրանս»-ը եւ «Կոմֆորտ լայն»-ը: 2 ավտոբուսային,11 միկրոավտոբուսային երթուղի է գործում ներկա պահին:  97 դեղին պետհամարանիշով եւ մոտ 30 սպիտակ համարանիշերով մեքենաներն են սպասարկում ազգաբնակչությանը:

Տպել
3638 դիտում

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ