Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը կգլխավորի ամերիկահայ աշխարհահռչակ ֆիզիկոս Անի Ապրահամյանը

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդը ՀՀ գիտության եւ կրթության նախարարությունում տեղի ունեցած նիստում միաձայն որոշել է հիմնադրամի տնօրեն նշանակել Նոտր Դամի համալսարանի (ԱՄՆ, Ինդիանա) ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանին՝  առաջարկելով հոգաբարձուների խորհրդի նախագահին վերջինիս հետ կնքել աշխատանքային պայմանագիր։

Ինչպես հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից, խորհրդի նիստին հրավիրված ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, շնորհավորելով նորանշանակ տնօրենին, հույս է հայտնել, որ Անի Ապրահամյանի ղեկավարությամբ ազգային լաբորատորիան, կառավարվելով միջազգային ստանդարտներին համապատասխան, կարձանագրի գիտական լուրջ առաջընթաց։

Խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը, ներկայացնելով Անի Ապրահամյանին, նշել է, որ նա համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիկոս է, ԱՄՆ եւ Եվրոպական մի շարք երկրների գիտական կազմակերպությունների եւ միությունների անդամ (Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիա (AAAS), Ամերիկյան քիմիայի միություն (ACS), Ամերիկյան ֆիզիկայի միություն (APS), Sigma Xi, Նյու Յորքի գիտությունների ակադեմիա), ինչպես նաեւ ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության գիտական կազմակերպությունների տարբեր հանձնաժողովների անդամ: Անի Ապրահամյանը համանախագահում է ԱՄՆ-ի ազգային ակադեմիաների էլեկտրոնային իոնոյին կոլայդերի (Electron Ion Collider) հանձնաժողովը, հանդիսանում է  Մաքուր եւ կիրառական ֆիզիկայի միջազգային միության (IUPAP) միջուկային գիտության կոմիտեի եւ նույն միության տարրական մասնիկների աստղաֆիզիկայի աշխատանքային խմբի, Հարավային Դակոտայի Գիտության եւ տեխնոլոգիաների կազմակերպության (Sanford Underground Laboratory) խորհրդի, ինչպես նաեւ միջուկային ֆիզիկայի ոլորտում գործող բազմաթիվ այլ գիտական հանձնաժողովների անդամ։ Անի Ապրահամյանն ունի նաեւ մի շարք ամերիկյան եւ եվրոպական գիտական ծրագրերի կառավարման փորձ՝ հատկապես միջուկային ֆիզիկայի եւ իզոտոպների արտադրության բնագավառում։ Նա  200-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է։

Անի Ապրահամյանն իր ներդրումն ունի նաեւ Հայաստանի գիտության զարգացման գործում։ ՀՀ վարչապետի 2009թ. որոշմամբ Անի Ապրահամյանը նշանակվել է Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի հեռանկարային զարգացման ուղղությունները որոշելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումներն իրականացնելու եւ գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու համար անկախ փորձագիտական գնահատում անցկացնելու նպատակով ստեղծված Միջազգային փորձագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ վարչապետի 2011թ. որոշմամբ՝ հիմնադրամի փորձագիտական խորհրդակցական  մարմնի անդամ եւ գիտական քարտուղար։ Երկու հանձնաժողովներն էլ գործում են ՌԴ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Օգանեսյանի նախագահությամբ։ Անի Ապրահամյանը նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին տնօրեն Աշոտ Չիլինգարյանին երկարամյա գործունեության համար` առաջարկելով ղեկավարել Կոսմիկական ճառագայթների կենտրոնը:

Տպել
1948 դիտում

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան