Շարքային Գրիգոր Հարությունյան. մարտնչել է մինչեւ վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով

Մեր ժամանակի հերոս Գրիգոր Հարությունյան. Գրիգոր Հարութունյանը ծառայել է Ջաբրայիլի զորամասում: Զոհվել է ապրիլի 2-ին հայրենի սահմանները պաշտպանելիս։ Նա ապրիլյան պատերազմում 18 անհետ կորած զինվորներից  էր, որոնց մարմինները շաբաթներ անց վերադարձրին հայկական կողմին։

Գրիգոր Հարությունյանը զոհվել է մարտական դիրքը պաշտպանելիս: Թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ նրանց անձնակազմը քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն` փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել եւ հետ շպրտել հակառակորդին: Անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչեւ վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով:

Ծանր մարտում զոհվել է նրա մարտական դիրքի և դրան հարակից այլ դիրքի 19 հայ զինծառայող: Ապրիլյան պատերազմի հերոս ժամկետային զինծառայող 19-ամյա Գրիգոր Հարությունյանը Երեւան քաղաքից էր: «Գրիգորը կամեցող, չափից դուրս համեստ էր: Այդպիսի մարդ չկար, որը դիմեր ու Գրիգորը օգնած չլիներ: Ամբողջ թաղամասն է ապշել ու ցավում»,- նրա մասին պատմում են հարազատները:

Գրիգորը Երևանից էր, բանակ էր զորակոչվել 2015թ.-ի ամռանը: Նա մեծացել էր առանց հայրական խնամքի, հորը կորցրել էր վաղ տարիքում: Մայրը միայնակ մեծացրել է իր չորս զավակներին։ Գրիգորի տատիկը՝ Շողիկ Ստեփանյանը, հարցազրույցներից մեկում ասել է, որ թոռնիկը խելացի, պարկեշտ, բարի տղա էր, ամեն ինչին համակերպվում էր, սովորող է եղել, բայց բազմանդամ ընտանիքի հոգսը թեթեւացնելու պատճառով ստիպված է եղել դասերից հաճախ բացակայել, մորը օգնել. «Կուզեի, որ սա երազ լիներ, աչքերս բացեի ու Գրիգորիս տեսնեի, որն իր բարի, գեղեցիկ ժպիտով նորից կասեր՝ տատիկ, լա՞վ ես»:

Մայրն էլ՝ Անահիտ Հարությունյանը, պատմել է, որ որդին նպատակներ ուներ՝ զինծառայությունից վերադառնալ, տունը վերանորոգել, դրա համար շինարարություն էր սովորում, նաեւ՝ կահույքագործություն։ Գրիգոր Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով:

Տպել
3047 դիտում

Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի սազում. Արամե

Նախկին նախագահը՝ ամբաստանյալի աթոռին. Ֆրանսիայում սկսվել է Սարկոզիի գործով դատավարությունը

Երևանի Բաղյան փողոցում հայտնաբերվել է վրաերթի ենթարկված անձը չպարզված քաղաքացու դի

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սպիտակի ոլորաններում մառախուղ է

Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները (տեսանյութ)

Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար. Արա Այվազյան

Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Աշակերտներին գրատախտակի մոտ կանչելու արգելքը հանվել է․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ առկա ուսուցմանն անցնելու մասին

Երկրաշարժ Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, ցնցումները զգացվել են Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում

Գյումրիում մարտական վիճակում գտնվող հակահետևակային ական է հայտնաբերվել

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՔԿ-ում հանդիպումներ են տեղի ունեցել արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Առաջին անգամը չէ, երբ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչները հանդիպում են․ Վիգեն Քոչարյան

Ոստիկանն ազգի նվիրյալ զինվոր է. պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայող խրախուսվել է

Դեկտեմբերի 7-ից դպրոցներում առկա ուսուցումը կվերսկսվի նաեւ 5-12-րդ դասարաններում

Հայաստանի որոշ մարզերում մառախուղ է․ ԱԻՆ

Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Կոտայքի նորանշանակ մարզպետին

Դեկտեմբերի 1-ից Սևանա լճում ավարտվում է արդյունագործական ձկնորսության որսաշրջանը