Խորհրդարանում թեժ քննարկման առարկա է դարձել մերկապարուհիների հարցը

Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Կառավարության ներկայացրած նախագծի հիմնական զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի խոսքով՝ այս օրենքը եթե ընդունվի, ապա հնարավոր կլինի կանոնակարգել բազմաբնակարան շենքերում եւ նրանց մոտակայքում գործող գիշերային ակումբների գործունեությունը: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ օրենքով մեկ տարի ժամանակ է տրամադրվելու գիշերային ակումբների սեփականատերերին, որպեսզի ժամանցի կենտրոնները տեղափոխեն այլ վայր: Իսկ, թե բնակելի շենքերից որքան հեռավորության վրա պետք է լինի գիշերային ակումբը, նոր օրենքով որոշելու է համայնքի ավագանին, ինչը, սակայն պատգամավորների սրտով չեղավ:

Օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորների ուշադրությունը սեւեռվեց մերկապարի վրա եւ այստեղ պատգամավորներին ոչ թե հուզում էր դրա արգելումը կոնկրետ վայրերում, այլ այն, թե ինչպես է այն օրենքում ներկայացված: Օրենքի նախագծում սահմանափակման ենթակա ծառայությունների ցանկում մերկապարը ներկայացվում է հետեւյալ կերպ. հեստապար` պարերով եւ (կամ) երաժշտությամբ ուղեկցվող բեմական ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանում են:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պնդում էր, որ ձեւակերպումը ճիշտ չէ:

«Մենք այլ մշակույթի մարդիկ ենք, մեր մենթալիտետով ինչքանով է ճիշտ, որ մեր օրիորդը կամ մեծահասակը կարդա նման ձեւակերպումը, պետք է լինի մերկապար եւ վերջ, մանրամասներ պետք չէ: Օրենքում ասվում է, որ պետք է մերկապարը արգելվի, որին մենք կողմ ենք, բայց ձեւակերպմանն ենք դեմ: Նախագծում ասվում է՝ աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանալ, դա ո՞րն է: Աստիճանաբար, որ մերկանում են, լրիվ չեն մերկանու՞մ: Այս ձեւակերպումը պետք է հանել»,- ասաց Բագրատյանը: Իսկ փոխնախարարն էլ հակադարձեց, որ լրիվ մերկանալու ձեւակերպումը հստակ է տրված:

«Այդ ձեւակերպումը միջազգային օրինակից է»,- ասաց նա:

Հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանն էլ այս թեժ քննարկման պահին ասաց. «Իսկ եթե մերկապարուհիներն ընդհանրապես չհանվե՞ն»: Դահլիճն այս հայտարարությունից հետո ծիծաղից պայթեց:

Գիշերային ակումբներից լսվող երաժշտության բարձր ձայնի մասով կառավարության ներկայացուցիչներն ու պատգամավորները համաձայնության չեկան: Սերգեյ Բագրատյանը դժգոհեց, որ նախագծում յուրաքանչյուր խախտման համար պետք է սեփականատիրոջը տուգանել 50 հազար դրամով եւ ավելի: Օրինակ՝ առաջին անգամ 50, երկրորդ անգամ 100 եւ այսպես շարունակ:

«Մենք ասում ենք, որ 2-րդ անգամ կրկնվելու դեպքում լիցենզիայից զրկեք: Այսինքն, եթե գիշերային ակումբից երկրորդ անգամ բարձր երաժշտության ձայն է գալիս, պետք է գործունեությունը դադարեցնել, թե չէ՝ միշտ կմուծեն տուգանք ու կշարունակեն նույն վիճակը»,- ասաց նա:

Օրենքի նախագծով կարաոկեն, դիսկոտեկը, սաունան, բաղնիքը եւ շոգեբաղնիքը եւս գիշերային ակումբների նման բազմաբնակարան շենքի բնակելի եւ ոչ բնակելի տարածքում, ինչպես նաեւ  կրթական եւ պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում չեն գործելու: Այստեղ եւս առարկություններ եղան: Սերգեյ Բագրատյանն առաջարկեց ցանկում ներառել նաեւ մերսման սրահները:

«Մի շենքի առաջին հարկում երկու մերսման սրահ կա, ասում են՝ քչություն է անում, 3-րդն էլ բացենք»:

Տպել
3867 դիտում

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը