Համագյուղացիների վեճը սպանությամբ է ավարտվել. առաջադրվել է մեղադրանք 39-ամյա տղամարդու

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Որոտան համայնքի 45-ամյա բնակչի սպանության համար:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 1-ին Սյունիքի մարզի Որոտան համայնքի «Մարկոսյանի աղբյուր» կոչվող տեղանքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակի գործադրմամբ  ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական  վնասվածքներից բժշկական կենտրոնում մահացել է  Որոտան համայնքի 45-ամյա բնակիչը։

ՀՀ ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Սյունիքի մարզի բնակիչ է՝ ծնված 1979թ., վիճաբանության  շարժառիթը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը՝ ժամը 18։00-18։30-ի սահմաններում, համայնքապետարանի վարչական շենքի մոտ տուժողը վիճաբանել է համագյուղացու հետ՝ կենցաղային հարցերի շուրջ, ապա պայմանավորվել հանդիպել այլ վայրում։  Ժամը 20:30-21։00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, վիճաբանող կողմերը հանդիպել են  Որոտան գյուղի «Մարկոսյանի աղբյուր» կոչվող տեղանքում, որտեղ վիճաբանությունը վերաճել է քաշքշուկի, որի ժամանակ էլ 45-ամյա տղամարդն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սյունիքի մարզի 1979թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
1701 դիտում

ԵԱՏՄ տարածքում կա ավելի քան 60 խոչընդոտ, որոնք թույլ չեն տալիս ինտեգրացիոն գործընթացների զարգացումը. վարչապետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մոտ կայացել է երեխաների մասնակցությամբ քննարկում

ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդը օրակարգային հարց կդարձնի՞ ռեկտորի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը

Շիրակի մարզպետի տեղակալը պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Դատավոր Արսեն Նիկողոսյանի տրամադրվածությունն ակնհայտ էր. Մանվել Գրիգորյանի պաշտպանները ստացել են դատարանի որոշումը

Ալիևը մեկնաբանել է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության հավանականության հարցը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել են, մտքեր փոխանակել շուրջ 1,5 ժամ

Հանդիպել են Ղազախստանում ՀՀ դեսպանն ու երկրի պետական քարտուղարը

Այս պարագայում ես կարծիք չունեմ. դպրոցի տնօրենը՝ նախարարի ֆեյսբուքյան գրառման մասին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երեկ ստացել են դատարանի որոշումը

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին

Վաղարշյան 1 հասցեի վիճաբանությունը կրակոցներով չի սահմանափակվել. բնակիչներն ահազանգում են՝ իրենց ահաբեկում են

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ

Հայտարարություն մրցույթի մասին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների

Մի երկու տարի կնստես, կհելնես, գողական աղջիկ կդառնաս. հետաքննիչները հերքել են Հասմիկ Սարգսյանի ցուցմունքները

Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին՝ ատրճանակով ու պայթուցիկով սպառնալու, ավազակության համար

Կապված Լարսի ճանապարհների փակ լինելու հետ՝ հեղուկ գազի որոշակի դեֆիցիտ է առաջացել. Շաբոյան

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան կանանց 3 ազգային ընտրանի կունենա