Ցեղասպանության մասին ֆիլմից հետո Թուրքիայում ինձ ազգի թշնամի են համարում. Ֆաթիհ Աքին

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած, ծագումով թուրք, գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքինը թուրքական «Tuhaf» հանդեսին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է Թուրքիայում տիրող ռասիստական տրամադրությունների մասին։

Աքինը նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմի ստամբուլյան ցուցադրությունից հետո արդեն 3 տարի է, ինչ ինքը չի եղել Թուրքիայում։ Ռեժիսորը, Թուրքիայում աճող այլատյացության վրա ուշադրություն հրավիրելով, ասել է.

«Թուրքիան ծանր ժամանակաշրջան է ապրում, և դա ինձ իրականում մտահոգում է։ Ատելությունը և այլատյացությունը թունավորել են ամբողջ երկիրը։ Թուրքական հասարակության մեջ դրանք խորը արմատներ են գցել։ Նախկինում էլիտար խավը շահագործում էր  գավառականներին, հիմա  գավառականները վերցնելով իշխանությունը, վրեժ են լուծում։  Այսօրվա Թուրքիայից պետք է հեռու մնամ. այս պահին  այնտեղ ֆիլմ նկարահանելու մտադրություն չունեմ: Եթե փորձեմ ինչ-որ բան նկարահանել, ամենայն հավանականությամբ կձերբակալվեմ: «Սպի» ֆիլմից հետո այնտեղ ինձ հավանաբար ազգի թշնամի են համարում»,-հարցազրույցից հատված է մեջբերել Ermenihaber-ը:

Հիշեցնենք, որ «Սպի» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է: Այն պատմում է տեղահանված մի հայի՝ մարդինցի դարբին Նազարեթ Մանուկյանի դեգերումների մասին։ Հայոց ցեղասպանության տարիներին  նա կորցնում է իր երկվորյակ դստրերին։ Տարիներ անց, իմանալով, որ նրանք կարող են ողջ լինել, ճանապարհ է ընկնում նրանց փնտրելու։ Ֆիլմի սցենարը հեղինակել են թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը և իրանահայ Մարտիկ Մարտինը։

138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում,  Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:

 

Տպել
990 դիտում

Կնոջ բերանը փակել են, ամուսնուն՝ դանակահարել․ ոստիկանները բացահայտել են ավազակային հարձակումը (տեսանյութ)

Մարգահովիտ գյուղի հարակից անտառում հնարավոր է ապօրինի ծառահատում է եղել

Տիգրան Ավինյանը ապրիլից 10 օրով արձակուրդ կգնա

Օֆշորային գործը վերաբացելուց հետո ՀՔԾ-ն փորձում է կապ հաստատել Միհրան Պողոսյանի հետ

«Վարդանանց» ԲԿ-ի Սևանի մասնաճյուղում համակարգչային շերտագրության ծառայություն է բացվել, Դիլիջանում՝ պոլիկլինիկա

Վթարվել է Ախթալայի ԼՀԿ-ի պոչատարը. պոչանքները փողոց են լցվել

Օրվա կադրը. կեծ-կեծ շագալաթ, շագալաթավ կաթ. սուրճի ապարատ՝ Կապանում

Տ. Ավինյանը և Լ. Մերեդիթին քննարկել են ՀՀ-ում էներգետիկ արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր

Վարչապետը ծանր տպավորություն էր ստացել Ռանչպարից, քանի որ գյուղում մարդիկ կան, որ իրենց հողերը չեն մշակում․ գյուղապետ

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը դիտել են «44 աստիճանի վրա» ներկայացումը

Ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ. Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Ես ակամայից եմ հայտնվել այդ միջավայրում ու հնարավոր է լինեմ քաղաքականության մեջ. Մարիամ Փաշինյան

Արման Թաթոյանն այսօր այցելել է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցուն

Ա. Միրզոյանը գերմանացի գործընկերներին ներկայացրել է Բեռլինի դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանության անդրադարձի հարցը

Դպրոցի նորընտիր տնօրենն այսօր աշխատանքի է ներկայացել ոստիկանների ուղեկցությամբ. կրթօջախում մթնոլորտը լարված է

Այլևս ծնողներիս հետ չեմ մեկնի. Մարիամ Փաշինյանը պարզաբանում է՝ ինչու մեկնեց Բրյուսել կառավարական ինքնաթիռով

Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Օպերայի սրճարաններն ապամոնտաժած անձնակազմին

Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Կարեն Ղազարյանի ճակատագիրը

Ինձ անվստահություն հայտնելու հարցը վաղվա օրակարգ ես եմ բերել. Լեւոն Բարսեղյան

Մայրս պնդեց՝ ինչպես յուրաքանչյուր մայր կուզեր նշել դստեր 20-ամյակը. Մարիամ Փաշինյանը՝ ծննդյան խնջույքի մասին