ԱԶԲ-ն գոհ է Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման տեմպերից եւ աշխատանքների կազմակերպման որակի

06/04/2018 schedule11:15

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 5-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Շեյն Ռոզենթալին եւ Հայաստանում ԱԶԲ ծրագրերի ղեկավար Թոմաս Հերցին։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, նախարարը ԱԶԲ պաշտոնյային շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար եւ կարեւորեց համատեղ իրականացվող ծրագրերը:

Ներկայացնելով ԱԶԲ-ի ուսումնասիրությունները «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի եւ (Մ6) Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի կառուցման վերաբերյալ՝ Թոմաս Հերցն իր գոհունակությունը հայտնեց դրանց տեմպերից եւ աշխատանքների կազմակերպման որակից։

Շեյն Ռոզենթալը եւս ընդգծեց, որ աշխատանքներում նկատելի առաջընթաց կա։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրին եւ (Մ6) Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի շինարարությանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ եղավ «Հյուսիս-հարավի» մի շարք հատվածներում հնագիտական պեղումների հետ կապված աշխատանքների երկարաձգման խնդիրներին։ Ընդգծվեց այդ հատվածներում մանրակրկիտ ուսումնասիրություններ անցկացնելու կարեւորությունը։

Քննարկվեցին նաեւ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման  ճանապարհի հիմնանորոգման ընթացքի, ԱԶԲ-ի հետ հետագա աշխատանքների եւ ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։

Տպել
1027 դիտում

Այն, ինչ կատարվել է, մեզնից՝ ինձնից, Վահե Գրիգորյանից թաքուն է կատարվել. Սեդա Սաֆարյանը՝ գործի վարույթը կասեցնելու մասին

Սևան քաղաքում շմոլ գազից թունավորվել է 3 քաղաքացի

Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի անձեռնամխելության երաշխիքից. դատարանի որոշման հիմնավորումները

«Փյունիկը» խիստ դժգոհ է մրցավարից. արձագանքել են հայտնի ֆուտբոլիստներ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները երեք օրում բացահայտել են հանցագործության 101 դեպք

Գեղարքունիքի մարզի Արգիճի գետից 30-ամյա քաղաքացու դի է դուրս բերվել

Սահակաշվիլիի կինը Վրաստանում պարտություն է կրել քաղաքապետի ընտրություններում

Բռնցքամարտի ֆեդերացիային սպառնու՞մ են. ահազանգում են եւ հորդորում պաշտոնյաներին հեռու մնալ իրենցից

Բացահայտվել է Երեւանում տերմինալների գողության երկու դեպք

Դատական համակարգի հանդեպ եղած հանրային անվստահությունն այն աստիճանի է, որ vetting-ի կիրառումը դարձել է հրամայական

Խ. Աբովյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի. 60 տարի առաջ գրված համանուն օպերան կրկին կբեմադրվի

Բուժվող հիվանդն իրեն ցած է նետել Արտաշատի հիվանդանոցի 2-րդ հարկից ու ժամեր անց մահացել է

Նրանք պատրաստ են ամեն ինչ անել, միայն թե իրենք հետ գան եւ շարունակեն իրենց թալանը. Բադասյան

ԵԹԿՊԻ ուսանողները բողոք ունեն. վաղը նրանց կհանդիպեն ռեկտորի պաշտոնակատարն ու բուհի խորհրդի նախագահը

ՀՀ դատախազությունը եւս չի ստացել Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու մասին որոշումը

Ս. Հովհաննիսյանը նշանակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն անվերապահ աջակցում է ՀՀ վարչապետին. հայտարարություն

Ավարտվեց Բակո Սահակյանի ու «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումը. ինչ է քննարկվել՝ պարզաբանում է նախագահը

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց MasterCard ընկերության հետ անցկացրած համատեղ ակցիան